Posted in Աշխարհագրություն

Աշխարհագրություն հարցեր

1¤ Ի՞նչ դեր ունի քիմիական արդյունաբերությունը տնտեսության մեջ։

Քիմիական արդյունաբերությունը համարվում է ամենաարագ զարգացող ճյուղերից մեկը։ Նրա դերը շատ մեծ է տնտեսություն և արդյունաբերության մեջ։ Նա ստեղծում է այնպիսի նյութեր, որոնք չկան բնության մեջ։ Քիմիական արդյունաբերության արտադրանքը լայնորեն օգտագործվում է գյուղատնտեսության մեջ, կենցաղում և այլ բնագավառներում։ Հատկապես զարգանում են քիմիական արդյունաբերության նորագույն առավել գիտատար ճյուղերը (վիտամինների արտադրություն, դեղագործություն, պոլիմերներ)։

2X Նշել քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալները։

Զարգացման նախադրյալներից է նրա լայն օգտագործումը արդյունաբերության, գյուղատնտեսության և կենցաղի մեջ։

3X Ի՞նչ դեր ունի թեթև և սննդի արդյունաբերությունը տնտեսության մեջ։

Թեթև և սննդի արդյունաբերությունը համալիր ճյուղ է, որն անընդհատ փոփոխության է ենթարկվում մարդկանց պահանջներին համապատասխան։ Թեթև արդյունաբերությունը մարդկանց ապահովում է գործվածքի, տրիկոտաժի կոշկեղենի և գորգերի արտադրությունը։ Այդ ճյուղը բնակչությանը ապահովում է հագուստով և ամենօրյա օգտագործման կենցաղային իրերով։ Անընդհատ նորացվում են արտադրանքի տեսականին օգտագործվող նյութերն ու սարքավորումները։ Սննդի արդյունաբերությունը ապահովում է բնակչության բազմազան պահանջարկը (սննդամթերքի բոլոր տեսականիով)։ Այժմ լայն տարածում է ստանում խտանյութից պատարստի արտադրանքի արտադրությունը։

4X Ի՞նչ տեղաբաշխման առանձնահատկություն ունի սննդի արդյունաբերությունը։ Նշել դրանց տեղաբաշխման սկզբունքներն ու բնորոշ գծերը։

Բազմազան ճյուղերից է կազմված սննդի արդյունաբերությունը և տարբերվում են տախաբաշխման սկզբունքներով։ Օրինակ` արագ փչացող հումք (կաթ, խաղող, լոլիկ և շաքարի ճակնդեղ) մշակող ձեռնարկությունները տեղաբաշխվում են հումքի աղբյուրների մոտ։ Դա է պատճառը, որ շաքարի արտադրությունը կենտրոնացած է շաքարի համար հումք հանդիսացող շաքարեղեգի և շաքարի ճակնդեղի աճեցման երկրներով ( Բրազիլիա, Հնդկաստան, Չինաստան,ԱՄՆ և Ուկրաինա)։ Կարագի արտադրությունը նոր Զելանդիայում, գինու արտադրությունը Իտալիայում։

Posted in Հայոց լեզու, Գրականություն

Բոստանչու աղջիկները փոխադրում բարբառից արևելահայերեն

Լինում է, չի լինում մի բոստանապան է լինում։ Մի անգամ այդ բոստանապահը հողը փորելիս մի կուժ ոսկի է գտնում ու ասում.
— Ով որ եկավ իմ բանջարանոցի մոտով անցավ, իմ գտած ոսկին կկիսեմ իր հետ։
Հանկարծ թագավորն եկավ ու անցավ բանջարապանի բանջարանոցի մոտով, բանջարապանը թագավորին տեսավ և կանչեց.
—Թագավորն ապրած կենա, արի, այս ոսկին կիսենք։
Թագավորը տեսնելով ոսկին աչքերը չռել է, բանջարապանի մոտի ոսկին վերցրեց ու փախավ։
— Հայրիկ, դու մի վշտացիր, հենց հիմա ես ու քույրս գնալու ու բերելու ենք ոսկին։
Բանջարապանի աղջիկները գնացին թագավորի պալատ։
Թագավորն իր այգում նստած կլինի։ Թագավորը օրը երեք անգամ սիրուն աղջիկ է տեսնում և ուզում է ծանոթանալ։ Եվ հարցրեց առաջին աղջկան.
— Օրիորդ, ի՞նչ է քո անունը։
Աղջիկը ասաց.
Իմ անունը իմ նման է։
Մյուս աղջկան հարցրեց և աղջիկը ասաց.
— Իմ անունը ինձնից ավելի վատ է։
Երրորդ աղջիկը ասաց.
Իմ անունը Որտեղ Խաղամ է։
Բանջարապանի խորամանկ աղջիկները թագավորին մի լավ խմեցրին, քնեցրին, մազերի կեսը խուզեցին, կեսը թողեցին, գլխի մազերի կեսը խուզեցին, կեսը թողեցին նույն փռչոտ վիճակում, ու ոսկիները վերցրեցին, թողեցին թագավորին ու գնացին իրենց տուն։
Առավոտյան թագավորը արթնացավ, ու տեսավ, որ ոչ աղջիկներ կան, ոչ ոսկին։ Այստեղ թագավորը հասկացավ ամեն ինչ ու գնաց վեզիրի մոտ։
— Իմ նմանին տեսե՞լ ես։
Վեզիրը զարմանալով պատասխանեց.
— Վա՜յ, ես քեզ նման չեմ էլ տեսել երբեք։
Թագավորը էլի հարցրեց.
— Բա ինձնից բեթարին տեսե՞լ ես։
Վեզիրը էլի զարմանալով, ասաց.
— Վա՜յ, թագավորն ապրած կենա, որ քո նմանին չեմ տեսել էլո՞ր քեզնից բեթարին տեսնեմ։
Թագավորը էլի հարցրեց.
— Բա Որտեղ Խաղամը ո՞ւր է.
Վեզիրը էլի զարմանալով ասաց.
— Վա՜յ, թագավորն ապրած կենա, այնտեղ լայն ու առատ այգիները, այնտեղ լայն ու առատ դաշտերը տեղ չկա՞, որ դու գնաս ու խաղաս, ինձ ինչու ես հարցնում։

Posted in Կենսաբանություն

Փետրվար ամսվա կենսաբանության ամփոփում

1. Կանաչ էվգլենայի տարածվածությունը արտաքին և ներքին կառուցվածքը։

Կանաչ էվգլենան ապրում է քաղցրահամ ջրերում, ծովերում և նեխած տերևներով ջրափոսերում։ Նրա մարմինը իլիկաձև է։ Ունի մտրակ և պատկանում է մտրակաորների դասին։

2. Կանաչ էվգլենայի բազմացումը։

Նկարում պատկերված է, թե ինչպես է բազմանում կանաչ էվգլենան։ Նա բազմանում է կիսվելու երկու մասի։

3. Հողաթափիկ ինֆուզորիայի տարածվածությունը արտաքին և ներքին կառուցվածքը։

Հողաթափիկ ինֆուզորիան ինչպես նաև կանաչ էվգլենան ապրում է քաղցրահամ ջրերում, ծովերում և տերևներով աղտոտված ջրամբարներում։ Նա իր անվանումը ստացել է այն պատճառով, որ նման է հաղաթափիկի։ Ամբողջ մարմնի վրա ունի թարթիչներ և պատկանում է թարթիչավորների դասին։

Արտաքին կառուցվածք.

Հողաթափիկ ինֆուզորիայի մարմնի արտաքին մասի վրա կան թարթիչներ, որոնց տատանման շնորհիվ այն տեղաշարժվում է։  Ի համեմատ ամեոբային այն ունի բջջային բերան և կլան։

Ներքին կառուցվածք. Հողաթափիկ ինֆուզորիան ունի երկու կորիզ, որոնք կատարում են տարբեր ֆունկցիաներ և տարբերվում են չափերով։ Առաջին կորիզը մեծ է և կատարում է նյութափոխանակություն և կենսական այլ գործընթացներ։ Իսկ փոքրը մասնակցում է բազմացմանը։

4. Հողաթափիկ ինֆուզորիայի բազմացում (սեռական և անսեռ)։

Հողաթափիկ ինֆուզորիան բազմանում է երկու տեսակներով։ Անսեռ բազմացումը հիմնականում  տեղի է ունենում ամռանը։ Այսինքն ամռանը շատ է սնունդը և ինֆուզորիան սնվելով հասունանում է ու կիսում երկու մասի։ Իսկ սեռական բազմացումը կատարվում է աշնանը կամ ձմռանը, քանի որ այդ ժամանակ ցրտում է և սնունդը պակասում է։ Եվ այստեղ տեղի է ունենում սեռական բազմացումը։ Սննդի պակասության պատճառով երկու ինֆուզորիաներ միանում են իրար։ Այդ մասում բջջաթաղանթը քայքայվում է և կորիզները կիսվում են երեք անգամ։ Այդ կորիզիներից մնում են միայն երկուսը։ Դրանից հետո հողաթափիկ ինֆուզորիաները վերադարձնում են իրենց մարմնի առաջվա ձևը և հեռանում են իրարից։

5. Ներկայացնել միաբջիջ կենդանիների առաջացրած հիվանդություններից որևէ մեկը (քնախտ, դիզենտերիա մալարիա և այլն)։

Քնախտ

6. Ներկայացնել փետրվար ամսվա բլոգային աշխատանքների հաշվետվությունը։

Կանաչ էվգլենա
Հողաթափիկ ինֆուզորիա
Քնախտ

Posted in Պատմություն

Փետրվար ամսվա ամփոփում

https://asyabeglaryan.wordpress.com/2023/01/30/%d5%a1%d5%a6%d5%a1%d5%bf%d5%a1%d5%a3%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ba%d5%a1%d5%b5%d6%84%d5%a1%d6%80%d5%a8-5-%d6%80%d5%a4-%d5%a4%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b4/

https://asyabeglaryan.wordpress.com/2023/02/04/%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%a5%d6%80-%d6%87-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%a1%d5%a4%d6%80%d5%a1%d5%b6%d6%84%d5%b6%d5%a5%d6%80/

https://asyabeglaryan.wordpress.com/category/%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

https://asyabeglaryan.wordpress.com/2023/02/09/%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%a1%d5%a4%d6%80%d5%a1%d5%b6%d6%84%d5%b6%d5%a5%d6%80-6/

https://asyabeglaryan.wordpress.com/2023/02/12/%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-5/

Posted in Ֆիզիկա 7

Ուժ։ Ձգողության երևույթը։ Ծանրության ուժ։ Առանձգականության ուժ։ Մարմնի ուժ։

Խնդիրների լուծում Գ.Մխիթարյանի խնդրագրքից էջ 39-ից 44-ը։

Տարբերակ 1

I. (2) Մարմնի կշիռ կոչվում է այն ուժը, որով. մարմինը (երկրի ձգողականության հետևանքով) ազդում է հենարանի կամ կախոցի վրա։

Պատ. 3

II. (2) Ծանրության ուժ կոչվում է այն ուժը, որով. Երկիրը ձգում է մարմնին

Պատ. 1

III. (2) Առաձգականության ուժ կոչվում է այն ուժը, որով. դեֆորմացված մարմինը ազդում է իրեն դեֆորմացնող մարմնի վրա։

Պատ. 2

IV. (2) Տիեզերանավին ուղեծրի վրա պահում է ծանրության ուժը

Պատ. 1

V. (2) Եթե շարժվող մարմնի վրա մեկ այլ մարմին չի ազդում, նրա արագությունը.
Պատ. 3

Նկար 15-ում պատկերված են ուժեր, որոնք ազդում են տախտակի և նրա վրա դրված կշռաքարի վրա.

I. (2) ինչպե՞ս է կոչվում F1
Պատ. 3

II. (2) ինչպե՞ս է կոչվում F2
Պատ. 1

III. (2) ինչպե՞ս է կոչվում F3
Պատ. 2

IV. (3) Սեղանի վրա դրված կշռաքարի վրա ազդում են …: Այդ ուժերը մոդուլով … և ունեն …. ուղղությունը. մի
Պատ. 3

V. (2) Ի՞նչ ուժ է մարմնին պահում Երկրի մակերևույթի վրա.
Պատ. 3

I. (2) Քարը ընկնում է Երկրի վրա այն պատճառով, որ նրա վրա ազդում է. օկ
Պատ. 3

II. (2) Սեղանի վրա դրված գրքի վրա, սեղանի կողմից ազդում է
Պատ. 2

III. (2) Սեղանի վրա դրված գիրքը սեղանի վրա ազդում է. լի
Պատ. 1

IV. (2) Զսպանակը նրանից կախված կշռաքարի ազդեցության հետևանքով ձգվել է (նկ.16)։ Ի՞նչ ուժի ազդեցությամբ է ձգվել զսպանակը.
Պատ. 2

V. (2) Կարո՞ղ է մարմինը գտնվել շաժման մեջ, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում.
Պատ. 1

1. (2) Երկու հենարաններին դրված քանոնի վրա դրեցին կշռաքար, որի հետևանքով քանոնը ճկվեց (նկար 17)։ Ինչպե՞ս է կոչվում այն ուժը, որով կշռաքարը ազդում է քանոնի վրա.
Պատ. 3

II. (2) Ձեռքից պոկված մարմինն ընկնում է գետնին: Ի՞նչ ուժի պատճառով է մարմինը ընկնում.
Պատ. 1

III. (2) Ուժը ………… … պատճառն է.
Պատ. 2

IV. (2) Ծանրության ուժը կախվա՞ծ է արդյոք այդ մարմնի զանգվածից.
Պատ. 1

V. (2) Ձգողության ուժը ազդում է …. իսկ այդ մարմնի կշիռը ազդում է. կմ
Պատ. 2

Posted in Քիմիա 7

Սեղանի հրաբուխ 🌋🌋

Հիմա դուք դիտարկում եք սեղանի հրաբուխ 🌋🌋 փորձը։ Սկզբում մենք բամբակի վրա սպիրտ կաթացրինք և լցրեցինք (NH4)2Cr2O7 նյութը։ Մենք կարող ենք տեսնել, թե ինչպես հրաբուխը վառվում և վառ նարնջագույնից դառնում մուգ կանաչ։ Նաև նյութը փոխում է իր զանգվածը` այսինքն քառապատկվում է։ Մենք շատ հավանեցինք այս փորձը և հուսով ենք ծ, որ մենք էլի շատ փորձեր ենք անելու։
Posted in Русский язык

Сочинение «Любовь к родине начинается с ․․․ »

По моему любовь к родине начинается с нашего рождения. Мы растём в нашей родине и для нас родина это дом. Все мы говорим что будем верны нашей родине и будем любить её всегда. Всё больше вырастая мы любим и ценим нашу родину.

Posted in Աշխարհագրություն

Աշխարհագրություն հարցեր

Ի՞նչ դեր ունի մետղաձուլությունը ժամանակակից կյանքում և տնտեսության մեջ:

Մետաղաձուլությունը յուրաքանչյուր երկրի տնտեսական և ռազմական հզորության հիմքն է։ Այն ամենալայն կիրառությունն ունի ժամանակակից արտադրության տեխնիկայի ու գիտության բոլոր բնագավառներում։ Մետաղաձուլությունը բարդ կառուցվածք ունեցող ճյուղ է։ Մետաղաձուլությունը բաժանվում է երկու ենթաճյուղի սև և գունավոր։ Սև և գունավոր մետաղների արտադրությունից ստացած հումքը տվյալ պետությանը դարձնում է ավելի հարուստ և զարգացած։

Ի՞նչպիսի փոխադարձ կապեր կան մեքենաշինության և մետաղաձուլության միջև:

Մեքենաշինությունը սև և գունավոր մետաղների հիմնական սպառողն է, որն առանցքային դեր է խաղում արդյունաբերության մեջ։ Շատ մետաղ սպառող մեքենաշինության ենթաճյուղերը (տրակտորների, մետալուրգիական սարքավորումների արտադրություն) տեղաբաշխվում են մետաղաձուլության վայրերում։

Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են մեքենաշինության ոլորտում:

Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են Էլեկտրաէներգիայի արտադրությամբ:

Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են երկաթաքարի արդյունահանմամբ:

Posted in Հայոց լեզու, Գրականություն

Ահմադը

ԱՀՄԱԴԸ

Ա

Ես իմ մանկության գարունները անց եմ կացրել մեր սարերում։

Շատ էի սիրում իմ տատոնց տունը ու միշտ այստեղ էի լինում։ Իմ քեռիներից ամենից փոքրը՝ Ահմադը, հովիվ էր։

Նա ինձ տանում էր, ման էր ածում գառների մեջ, հետը հանդից հաղարջի կարմիր ճյուղեր էր բերում ինձ համար, իսկ իրիկունները հանում էր սրինգն ու ածում։

Ու աստղալի, լուսնյակ գիշերները, ահագին խարույկի շուրջը բոլորած, ծափ էին տալի, խնդում էին իմ պապն ու տատը, իսկ ես թիթեռի նման թրթռում, պար էի գալի նրանց շրջանի մեջ։

Ահմադը թուրքի անուն է, դրա համար էլ երբ մենք խոզի միս էինք ուտում, միշտ տանեցիք հանաք էին անում, ծաղրում, ծիծաղում էին Ահմադի վրա, թե՝ Ահմադը հայացավ, Ահմադը հայացավ․․․

Իհարկե, անունը լսողը կասեր թուրք է, բայց հենց ներս մտներ, տեսներ, թե Ահմադը ինչպես էր ժաժ գալի տանը, հերիք էր, իսկույն կիմանար, որ տան սիրելի տղան է։

Ում կամենում էր, տուն էր բերում, պատվում, ճամփու դնում։ Աղքատը ողորմություն ուզեր, թե հարևանը՝ հացփոխ, իր ձեռքով տաշտից վերցնում էր տալիս։ Տան աղջիկներին ու փոքրերին հրամայում էր, ծեծում էր, սիրում էր, ինչպես և մյուս քեռիներս։ Անասունների համար հոգին տալիս էր։ Մինը հիվանդանալիս գրեթե ինքն էլ հետն էր հիվանդանում, էնքան էր սիրում։ Ինքն էլ էնպես սիրելի էր ամենքին։ Ահմադը հիվանդանում էր թէ չէ՝ մեր ուրախությունն էլ հետը [ 77 ]կտրում էր։ Ու ամբողջ օրը տատս ու պապս չորս կողմը պտտվում էին, ինչ-որ լավ բան էին գտնում, շուրջն էին հավաքում, խնդրում էին, թե ուրիշ ինչ կուզի սիրտը։

Բ

Մի առավոտ էլ վեր կացա, տեսնեմ՝ բոլոր տանեցիք տխուր են։ Իմ տատը արտասվելով քթքթում էր, ման էր գալի անկյուններում, ու ինքը չէր իմանում, թե ինչ էր անում։

Հարսներն ու աղջիկները լուռ, տխուր ներսուդուրս էին անում։ Վրանի դռան կողքին նստած խոսում էր իմ պապը, իսկ մի քիչ հեռու գլխիկոր նստած էին քեռիներս։

― Աստված լինի քու օգնականը, բալա ջան,― խոսում էր պապս։― Չոր քարին գնալիս՝ չոր քարն էլ կանաչի քեզ համար։ Պակաս օրդ խնդությունով անց կենա․․․ Դե, վեր կաց, օրն անց է կենում, ճամփեդ երկար է։ Վեր կաց, բալա ջան։

Ահմադը չուխի փեշով աչքերը սրբեց, վեր կացավ, եկավ մոտեցավ իմ պապին։ Պապս գրկեց, համբուրեց Ահմադին, ու աչքերը լցվեցին արտասուքով։

― Քո աշխատանքը մեզ հալալ արա, Ահմադ ջան, մեր աղ ու հացն էլ քեզ հալալ լինի, քո մոր կաթնի պես։ Մեզ մտիցդ գցես ոչ։ Թե աջողություն ունենաս՝ իմացրու, որ հարեհաս լինենք։ Դե, գնա, քեզ մատաղ, աստված բարի ճամփա տա։

Ապա թե տատս գրկեց, համբուրեց Ահմադին, հետո մնացածները լաց լինելով ձեռն առան։ Ապուշ կտրած փոքրերիս էլ Ահմադը համբուրեց և մի երկու կով, հորթ, գոմեշ, ձագ, մի կտրկան ոչխար, մի բարձած էշ առաջն արած, մի երկու շուն էլ ետը գցած, ճանապարհ ընկավ։

Մյուս քեռիներս ուղեկցում էին Ահմադին։― Աստված բարի ճամփա տա, Ահմադ ջան, գնաս բարով, բալա ջան,― ձեռքը ճակատին դրած՝ ետևից ձայն էր տալի պապս։

Ահմադը անցավ սարի մյուս կողմը, մյուս քեռիներս վերադարձան։ «Բայց ինչու՞ էին լաց լինում մեր տանը, քեռի Ահմադը ո՞ւր գնաց»,― մտածում էի ես։

― Ահմադը ո՞ւր գնաց, նանի,― հարցրի իմ տատին։

― Իրենց տուն գնաց,― պատասխանեց տատս։

― Իրենց տունը ո՞րն է․․․․

― Ուրիշ տեղ է։

― Ահմադը ո՞վ էր որ․․․․

― Ահմադը թուրք էր, մեր ծառան էր։ Է՜, քանի տարի մեր տանն էր․․․ Հիմի իր իրավունքն առավ ու գնա՜ց․․․․

― Բա էլ չի՞ գալու։

― Չէ՜, բալա ջան, գնա՜ց․․․

Առաջադրանքներ

  • Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Քթքթալ – 1. Քթքթոցով եռալ՝ եփվել:
2. Արտասվելիս քթից անընդհատ հեկեկոցի նման ձայներ հանել:
3. Փորփրել, բզբզել:
Ապուշ կտրել – 1. Ապշել, շշմել:
2. Քարանալ, անշարժ կանգնել:

  • Ընդգծի՛ր այն հատվածները, որտեղ երևում է, որ Ահմադը «տան սիրելի տղան էր»։

― Քո աշխատանքը մեզ հալալ արա, Ահմադ ջան, մեր աղ ու հացն էլ քեզ հալալ լինի, քո մոր կաթնի պես։ Մեզ մտիցդ գցես ոչ։ Թե աջողություն ունենաս՝ իմացրու, որ հարեհաս լինենք։ Դե, գնա, քեզ մատաղ, աստված բարի ճամփա տա։

  • Ներկայացրո՛ւ հայ ընտանիքի և թուրք ծառայի հարաբերությունները։

Ի համեմատ դրան, որ նրանք տարբեր ազգությունների էին ավելի շուտ թշնամիներ նրանք շատ լավ լեզու գտան։ Այստեղ հեղինակը նրան նույնիսկ քեռի էր համարում, քանի որ չգիտեր, թե իրականում ով էր նա։

  • Դո՛ւրս գրիր օրհնանքները։ Ավելացրո՛ւ այդ շարքը։

Աստված քեզ բարի ճամփա տա
Չոր քարին գնալիս չոր ճամփան էլ ծաղկի

Աստված քեզ պահապան, Աստված քեզ օգնական։

  • Փորձի՛ր բացատրել օրհնանքների շատությունը պատմվածքում։

Հեղինակի տատիկը, պապիկը,և մյուս հարազատները շատ-շատ էին սիրում Ահմադին։ Դրա համար էլ այս պատմվածքում շատ են օրհնանքները։

  • Վերնագրի՛ր պատմվածքի մասերը։

Ա հատված – Ահմադի ուրախ կյանքը
Բ հատված – Տխուր բաժանում
Գ հատված – Աներևակայելի նորություն

Posted in Русский язык

Домашняя работа

Я — Феникс! Судьбы невзгодам не сломать меня.

И в пламени огня не сжечь мои надежды…

Чем больше трудностей, тем становлюсь сильнее я.

И верю в исполнение мечты, как прежде…

Если бы меня спросили несколько лет назад, кто же он, сегодняшний житель Армении, я бы без раздумий ответил: «Свободолюбивый, храбрый человек с радостным сердцем, любящий свою родину, работающий в поте лица, созидающий, идущий с гордо поднятой головой и готовый отдать себя без остатка для своих детей…». Но кто же он сегодня? Сегодняшний житель Армении все тот же смелый духом человек, готовый перед лицом всех бед встать плечом к плечу и свернуть горы. Все тот же добровольно идущий на войну, чтобы принять огонь на себя, чтобы 18-летние парни не погибали, чтобы жизнь продолжалась. Он все тот же свободолюбивый человек, ведь свободолюбие невозможно отнять, можно лишь попытаться подавить. А храброго человека нельзя сделать трусливым, можно лишь попытаться напугать. Любовь к родине невозможно отнять, а любовь к своим родным тем более… Но что же изменилось? Кое-что ведь, все-таки, изменилось, и он – армянин – больше не сможет быть прежним. Никто из нас не сможет быть прежним, потому что в сердцах людей пропала одна существенная деталь – радость. Без нее современный житель Армении чувствует себя потерянным и без почвы под ногами. Так чувствую себя и я.

Но одно я знаю точно։ Армения, как птица феникс. Когда приходит время умирать, фениксы сгорают, чтобы возродиться из пепла. Так и армяне, живущие веками на этой земле, поливающие кровью и потом эти земли, возродятся вновь и радость снова поселится в их сердцах. И пусть для этого потребуется время, это неважно. Главное – так будет!

Вопрсы для обсуждения։

  • Какими словами можно описать сегодняшнего армянина (армянку) ?
  • Что поменялось в мировоззрении армян на протяжении последних десятилетий?
  • Мы — армяне, больше смотрим в сторону западной культуры, или, все же, мы привержены к азиатскому видению мира в целом?
  • С какими странами вы можете сравнить Армению? Менталитет какой национальности армянам ближе всего?
  • Что в армянской культуре вам ближе всего?
  • Какими значимыми моментами армянской истории вы гордитесь?

Задания для выполнения:

  • Напишите небольшой текст используя слова։ страна, армянин, Армения, горная, культура, традиция, история, свобода, развитие․
  • Подберите по два-три прилагательных к нижеприведенным словам (Например։ страна — азиатская страна, религиозная страна, зарубежная страна )։

-ценность —

-традиция —

-нагорье —

-страна —

-человек —

-язык —

  • Подберите к данным прилагательным сущесвительные։

-традиционный —

-позитивный —

-колоритный —

-старинный —

  • Прокомментируйте устно и письменно цитаты или стихи знаменитых людей, которые писали об Армении, армянском языке или народе։

Байрон говорил։ «Я выучил язык армян… чтобы понимать, как и на каком языке говорили боги… ибо армянский язык есть язык богов… и Армения есть родина богов… и боги родом из долины Араратской…На земном шаре нет другой страны, которая была бы так насыщена чудесами, как земля армян…».

Стих Осипа Мандельштама։

Орущих камней государство — Армения, Армения!

Хриплые горы к оружью зовущая — Армения, Армения!

К трубам серебряным азии вечно летящая — Армения, Армения!

Солнца персидские деньги щедро раздаривающая — Армения, Армения!…

  • Напишите сочинение, текст на тему։ ,,Любовь к родине начинается с ․․․ ,,
Posted in English

My holidays

My last holidays were Christmas holidays. And I like them so much. On holidays I was writing English tests and read fairy tails. then from December 29th to January 2nd I didn’t study. I watched the Harry Potter movie. then I continued to do English tests and read fairy tales. I spent a good of time.

Posted in Հայոց լեզու, Գրականություն

Գործնական քերականություն

1.Հոլովի՛ր գիրք, շուն, գինի, կին բառերը։

Ուղղական (ո՞վ, ի՞նչ) – գիրք, շուն, գինի, կին

Սեռական (ո՞ւմ, ինչի՞) – գրքի, շան, գինու, կնոջ

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն) – գրքին, շանը, գինուն, կնոջ

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց) – գրքից, շնից, գինուց, կնոջից

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ) – գրքով, շնով, գինով, կնոջով

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ) – գրքում կամ գրքի մեջ, շան մեջ, գինու մեջ, կնոջ մեջ

2․Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ջորդանո Բրունոն ամբողջ, ութ տարի բանտում մնաց: Սուրբ հայրերը սպասում էին, որ  նա կընկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մեղք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտացի է ու ամբողջական: Մտածելու համար նրան իննսուն օր ժամանակ տվեցին և օրը երկու անգամ՝ կեսօրին ու կեսգիշերին, աստվածաբա.․եր էին ուղարկում նրա խուցը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում կարդում էին դատավճիռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկյուղով եք հայտնում ինձ դատավճիռը, քան ես լսում եմ»:

3․ Տեքստում գտի՛ր տրված բառերի հոմանիշները, տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն:3

Ենթադրություն, ինչքան, հերիք, մի, տեսնել, ժամանակ, հաստատել, նայել, համընկել, թիվ, ամբողջական:

Բավական է՝ հայացք նետեք գլոբուսին, որ նկատեք, թե Հարավային Ամերիկայի արևելյան ծովափը որքա՜ն լավ է ներգծվում Աֆրիկայի արևմտյան ափին: Ֆրենսիս Բեկոնը դա նկատել է դեռևս 1620 թվականին: 1912 թվականին գերմանացի գիտնական Ալֆրեդ Վեգեները մի վարկած առաջ քաշեց, որ բոլոր մայրցամաքներն ինչ-որ ժամանակ ցամաքի մեկ միասնական զանգված են կազմել: Սակայն Վեգեների կենդանության օրոք այդ վարկածը ճանաչում չգտավ: Հիմա երկրաբանները հավաստում են, որ Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի արմատական ապարների միջև նմանություններ կան։

Հերիք է՝ հայացք նայեք գլոբուսին, որ տեսնեք, թե Հարավային Ամերիկայի արևելյան ծովափը ինչքան լավ է ներգծվում Աֆրիկայի արևմտյան ափին: Ֆրենսիս Բեկոնը դա նկատել է դեռևս 1620 թվին: 1912 թվականին գերմանացի գիտնական Ալֆրեդ Վեգեները մի ենթադրություն առաջ քաշեց, որ բոլոր մայրցամաքներն մի ժամանակ ցամաքի մեկ ամբողջական զանգված են կազմել: Սակայն Վեգեների կենդանության օրոք ժամանակ այդ վարկածը ճանաչում չգտավ: Հիմա երկրաբանները հաստատում են, որ Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի արմատական ապարների միջև համընկություններ կան։

4. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

Ա. Երփներանգ, արփի, փրփրել, փափուկ, սրփազան, ճամփորդ, համփերություն, դափնի, շամփուր:

Սրբազան, համբերություն։

Բ. Կարթ,խորթ, զվարթ, պարթև, նյարթ, թարթել, երթվել, փարթամ։

5. Որտեղ անհրաժեշտ է, ը գրի՛ր:

Անակ.նկալ, ան.մբռնելի, օր.ստօրե, ակ.նթարթ, ան.նդմեջ, լուսն.կա, մթ.նկա, համ.նդհանուր, մերթ.նդմերթ, ան.նթեռնելի,ակ.նհայտ, ան.նդհատ, անհյուր.նկալ, սր.նթաց:

Անակնկալ, անըմբռնելի, օրըստօրե, ակնթարթ, անընդմեջ, լուսնկա, մթնկա, համընդհանուր, մերթընդմերթ, անընթեռնելի,ակնհայտ, անընդհատ, անհյուրընկալ, սրընթաց:

6. Հոմանիշների հինգ զույգ առանձնացրո՛ւ:

Ընչազուրկ, հերսոտ, ընչաքաղց, ընթացիկ, սրընթաց, անընկճելի, արագընթաց, անկոտրում, դյուրաթեք, դյուցազնական, դյուրաբեկ, ճկուն, աղքատ, հերոսական:

Ընչազուրկ – աղքատ
Սրընթաց – արագընթաց
Անընկճելի – անկոտրում
Դյուրաթեք – դյուրաբեկ
Դյուցազնական – հերոսական

7․ Գրի՛ր քեզնից, նրա, ինձ, իրեն, քո, քեզ, իր, դերանունների դեմքը, թիվը, հոլովը։

Posted in Կենսաբանություն

Քնախտ

Քնախտ։ Քնախտը տարածված է հիմնականում Աֆրիկայում։ Տրպանոսոմների մեծամասնությունը ողնաշարավոր կենդանիների և մարդու օրգանիզմ է թափանցում միջատների միջոցով, որոնք կամ Տրպանոսոմների մեխանիկական կրողներ են, կամ դրանց օրգանիզմում տեղի է ունենում Տրպանոսոմների բազմացումը։ Տրպանասոմներից առավել հայտնի է Աֆրիկայում մարդու տարածված քանխտ հիվանդության հարուցիչը, որը տեղափոխվում է միջակա տիրոջ՝ ցեցե ճանճի միջոցով։ Մարդը վարակվում է, երբ ցեցե ճանճը նրան խայթում է: Հիվանդությունը սկսվում է քնկոտությամբ, որը կարող է տևել շաբաթներ, և օրգանիզմը հյուծվում է։ Հիվանդությունը հաճախ հանգեցնում է մահվան։