Posted in Ամփոփում

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

ինչ ձեռքբերումներ, հաջողություններ ունեցան այս ուսումնական շրջանում
Մի քանի առարկայից գնահատականս բարձրացրի:

ինչ ճամփորդությունների են մասնակցել։ Ճամփորդությունների հաշվետվությունների հղումները թող կցեն այդ հատվածում
Չեմ մասնակցել

որն է եղել իրենց ընտրությունը։ Ընտրության բաժինը թող կցեն այդ հատվածում
Անգլերեն

ինչ մարզաձև է եղել իրենց ընտրածը
Բասկետբոլ

ինչ նախագծի են մասնակցել (թող պատմեն ընթացքի, արդյունքների մասին)
Չեմ մասնակցել

կրթահամալիրային օրացույցով որոշված ինչ միջոցառման, ցուցահանդեսի, համերգի, մրցաշարի են մասնակցել և ինչպես (մասնակից, հանդիսատես և այլն)
Մեդիաուրբաթին

ինչ ձախողումներ, դժվարություններ, բարդություններ են ունեցել այս տարի,
Այդքան էլ շատ չէ:

այլ (իր ցանկությամբ)

Posted in Հայոց լեզու, Գրականություն

Ինչ ձեռքբերումներ ունեցա 2023թ․

Տարբեր մարդիկ տարբեր ձեռքբերումներ ունեցան։ Մեկը իր մանկության երզանքը իրականցրեց, մյուսը իր կյանքըուղղեց դեպի լավ կողմը և այլն։ Ես այդպիսի հրաշք ձեռքբերումներ։ Իսկ եթե ճիշտ իմ ցանկությունը իրականցրի։ Ես շատ եմ ուզեցել, որ մենք ընտանիքով երկրից դուրս ճամփորդենք և դա իրականցավ։ Ես խնդրեցի մայրիկիս և նա համաձայնվեց։ Ինձ համար կարևորը այն է, որ ես իմ ազատ ժամանակը անցկացնեմ իմ ընտանիքի հետ։ Ես դա մեծ ձեռքբերում եմ համարում։ Այն եմ համարում, որ ես իմ ընտանիքի հետ քաղաքից կամ երկրից դուրս ճամփորդում ենք։

Posted in Պատմություն

Պատմություն Նախագիծ՝ Ինչպես են նշում Նոր տարին տարբեր երկրներում

Նոր տարին կամ Ամանորը տարբեր երկրներում տարբեր են նշում։ Մենք՝ հայերս, սովորաբար Նոր տարին դիմավորում են տանը, տոնական սեղանի առջև, ընտանիքի անդամների հետ միասին: Նոր տարվա սկիզբն ազդարարելուց հետո մեր համաքաղաքացիները սովորաբար այցելում են հարազատների և բարեկամների բնակարաններ՝ Նոր տարին շնորհավորելու համար: Իսկ անգլիացիները հետաքրքրիր սովորույթ ունեն կեսգիշերին` ժամացույցի վերջին զարկերի հետ նրանք բացում են տան ետևի կողմի դռները` հին տարին դուրս բերելու համար, և բացում են մուտքի դուռը` նոր տարին ներս թողնելու  համար: Երեխաները քնելուց առաջ Սանտա Կլաուսի նվերների համար ափսե են դնում, իսկ կոշիկի մեջ խոտ` նրա ավանակի համար։ Ֆրանսիայում էլ Ձմեռ Պապը նվերները դնում է երեխաների կոշիկների մեջ։ Ավստրիայում երջանիկ լինելու համար մարդիկ վստահեցնում են, որ պետք է ամանորյա գիշերը ուտել խոզի գլխից մի կտոր: Այս սովորույթին հետևում են նաև ուկրաինացիները: Տարօրինակ և հետաքրքիր ձևով են նշում գերմանացիները։ Նրանք բարձրանում են աթոռների, բազկաթոռների վրա և ժամացույցի վերջին զարկերին ցատկում Ամանոր բացականչելով։ Հետաքրքիր ձևով են նշում նաև իտալացիները։ Հին տարվա վերջին րոպեներին մարդիկ դուրս են նետում հին իրերը: Նրանք համարում են, որ եթե հին իրերը նետվեն, ապա գալիք տարում հնարավոր կլինի նորը ձեռք բերել: Կուբայում Նոր տարվա նախօրեին  բնակիչները տան ամանեղենը լցնում են ջրով, իսկ կեսգիշերին դուրս թափում պատուհանից: Այդպիսով` Նոր Տարվան նրանք ցանականում են լուսավոր և մաքուր ճանապարհ:

В разных странах Новый год отмечают по-разному. Мы, армяне, обычно встречаем Новый год дома, за праздничным столом, вместе с членами семьи. После Нового года мы обычно посещаем дома родственников и друзей, чтобы встретить Новый год. В полночь у англичан тоже есть интересный обычай: с последними ударами часов они открывают задние двери дома, чтобы выпустить старый год, а парадную дверь, чтобы впустить новый год. Перед сном дети стяват Деду Морозу тарелку для подарками и насыпали траву в обувь его ослика. Во Франции Санта кладет подарков, а в детскую обувь травы для оленей. В Австрии говорят, чтобы быть счастливым, нужно в канун Нового года съесть кусок свиной головы. Украинцы тоже следуют этому обычаю. Немцы празднуют необычно, но интересно. Они забираются на стулья и кресла и прыгают до последнего боя часов, крича Новый год. Итальянцы тоже празднуют доволно интересно. В последние минуты старого года люди выбрасывают старые вещи. Они думают, что если выкинут старые вещи, то в наступающем году у них будут новые. На Кубе в канун Нового года жители наполняют посуду водой и в полночь выбрасывают ее в окно. Они хотят чтобы Новый год был светлым и чистым.

Posted in հասարակագիտություն

Ազատություն

  • Ինչ է ազատությունը

Ինձ համար ազատությունը այն է, որ ոչ ոք ինձ չի ասում, թե մի բանը ինչպես անեմ։ Այսինքն այն մարդիկ ովքեր ինձ հետ են լինում տնից դուրս։ Իմ կաթծիքով ամեն մարդ ինքը պետք է որոշի, թե ինրպես անի տվյալ քայլը։ Եվ նույնիսկ, եթե մյուսները ասում են, որ նա կսխալվի միևնույն է նա պետք է այդ քայլը անի։ Նույնիսկ եթե նա սխալ անի այդ քայլը։ Նա ընդհակառակը դաս կքաղի, որ այդպիսի քայլ էլ չանի։ Մարդը պետք է իր ինքնուրույն կարծիքը ունենա։

  • Ազատություն տեսակները

Ինձ համար դրանք են՝ ինքնուրույն որոշում կայացնելը և ապրել ինքնուրույն կարծիքով։

  • Գրել պատումներ ազատության համար պայքարած հայ հերոսների մասին: 

Հայ մարտիկները միշտ անվախ կանգնած են սահմաններում։ Նրանց խնդրիը մեր հայրենիքը պաշտպանել է։ Նրանց շնորհիվ է, որ մենք ապրում ենք։ Եթե նրանք չլինեին մենք հիմա այստեղ չէինք լինի։

  • Ազատության թեմայով ֆոտոշարեր, տեսանյութեր, 
Posted in Հայոց լեզու, Գրականություն

Թարգմանչական աշխատանք

На самом краю Великой Лесной Скалы сидели, свесив ноги, трое Великих Пророка. Где-то далеко внизу плескалось Великое Пресное Озеро.

Со стороны леса к Пророкам подошёл мальчик и попросил пить.

— Я научу тебя, — сказал первый Пророк. — Возьми все свои деньги, весь свой скарб и увяжи в узел. Затем помолись Всеблагому Единому Богу Вукуше и со всей силой брось узел с утёса в озеро. Если ты всё сделаешь правильно, и твой узел окажется достаточно большим, Вукуша поднимет капли живительной влаги так высоко вверх, что при определённом проворстве ты сможешь поймать некоторые из них ладонями или ртом.

— Не слушай этого шарлатана, — сказал второй Пророк. — Сотни людей уже выбросили в озеро своё имущество, но каждый раз оказывалось, что или молились они недостаточно хорошо, или узелки были маловаты, или проворства не хватало. А почему? А потому что нет никакого Вукуши. И не молиться надо, а ругаться. На Старого Брунгильдера, Единственного и Неповторимого. Так ругаться, чтобы он рассердился, поднял ветер, вздыбил волны, обрушил их на утёс, тогда и до нас капли долетят… Если хочешь, можешь отдать мне свои деньги, и я поругаю Брунгильдера вместе с тобой.

— Не отдавай, — вмешался в разговор третий Пророк. — И не слушай этих пустомель. Слушай меня, я знаю. Молиться не надо, ругаться не надо, просто ляг и ощути своё единение с миром. Ощути себя его частью, ощути себя им. Тогда мир услышит твои желания, над нашими головами сгустятся тучи, пойдёт дождь, и ты получишь не жалкие капли, а целые потоки наичистейшей воды. Напьёшься вдосталь.

Мальчик вздохнул, облизнул пересохшие губы, помолился своему Тудли-Мудли и принялся рыть колодец.

Մեծ Անտառային ժայռի հենց եզրին երեք Մեծ Մարգարեներ նստած էին իրենց ոտքերը կախած: Շատ ներքևում մի տեղ թափվում էր Մեծ Թարմ լիճը:

Անտառի կողմից Մարգարեներին մոտեցավ մի տղա և ջուր խնդրեց։

— Ես կսովորեցնեմ քեզ, — ասաց առաջին Մարգարեն։ — Վերցրու քո ամբողջ գումարը, քո ամբողջ իրերը և կապիր այդ ամենը հանգույցով։ Հետո աղոթիր Ամենայն բարի Աստծուն Վուկուշին և ամբողջ ուժով նետիր հանգույցը լճի մեջ։ Եթե ամեն ինչ ճիշտ անես և քո հանգույցը մեծ լինի Վուկուշան կբարձրացնի ջրի կաթիլները այնպես բարձր, որ դու կկարողանաս մի քանի կաթիլ բռնել ափերով կամ բերանով։

— Մի լսիր այս շառլատանին, — ասաց երկրորդ Մարգարեն։ — Հարյուրավոր մարդիկ դեն էին նետում իրենց ունեցվածքը, բայց ամեն անգամ պարզվում էր, որ կամ այնքան էլ լավ չէին աղոթում, կամ հանգույցներն էին փոքր, կամ ճարպկություն չէր հերիքում։ Եվ ինչո՞ւ։ Որովհետև չկա ոչ մի Վուկուշի։ Եվ ոչ թե պետք է աղոթել, այլ հայհոյել։ Ծեր Բրունգիլդերի, միակ և անկրկնելիի։ Այնպես հայհոյել, որ նա բարկանա, քամի բարձրացնի, բարձրացնի ալիքները, իջեցնի ժայռի վրա, հետո կաթիլները կհասնեն մեզ… Եթե ուզում ես կարող ես ինձ տալ քո ամբողջ գումարը և ես քո հետ կհայհոյեմ Բրունգիլդերի վրա։

— Մի տուր, — խոսակցության մեջ խառնվեց երրորդ Մարգարեն։ — Եվ մի լսիր այս անկապ խոսողներին։ Ինձ լսիր, ես գիտեմ։ Աղոթել պետք չե, հայոյել նույնպես պետք չէ, ուղակի պառկիր և զգա քո միայցությունը երկրի հետ։ Զգա քեզ նրա մի մասնիկը, զգա քեզ նրա տեղը։ Ապա երկիրը կլսի քո ցանկությունները, մեր գլխավերևում ամպեր կհավաքվեն, անձրև կգա և դու որ թե կստանաս խղճուկ կաթիլներ, այլ ամբողջ առվակներ մաքուր ջրի մեջ: Դու բավականաչափ կխմես:

Տղան խորը շունչ քաշեց, աղոթեց իր Տուդլի-Մուդլիին և սկսեց ջրհոր փորել։

Posted in English

Homework

A greeting to my friend

Dear friend, I want to congratulate you on the New Year and Christmas. I hope that next year will be better than this. If you have dreams, work to make them come true․ Of course I wish you good luck, good health and all the best things in the world. Be happy and think about good tings. And again happy new year.

Posted in Ֆիզիկա 8

Էներգիա:Մեխանիկականէներգիա:Կինետիկ էներգիա Պոտենցիալ էներգիա։Լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենք

1.Ո՞ր մեծություննէ կոչվում էներգիա։

Էներգիան ֆիզիկական մեծություն է, որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը։

2.Օրինակներով ցույց տալ էներգիայի և աշխատանքի կապը։

Օրինակ, որքան մեծ է ջրի էներգիան, այն կարող ավելի մեծ զանգվածով բեռներ տեղափոխել։

Օրինակ, որքան մեծ է բեռնատարի շարժիչի էներգիան, այնքան բեռնատարը կարող է տեղափոխել ավելի մեծ զանգվածով իր։

3.Ի՞նչ միավորներով է չափվում էներգիանմիավորների ՄՀ-ում:

Միավորների ՄՀ-ում չափման միավորը ջոուլն է։

4.Մեխանիկական էներգիայի տեսակները։

Կինետիկ էներգիա և Պոտենցիալ էներգիա

5.Ո՞ր էներգիան են անվանում կինետիկ։

Մարմնի շարժմամբ պայմանավորված էներգիան կոչվում է կինետիկ էներգիա։

6.Ի՞նչ մեծություններից է կախված մարմնի կինետիկէներգիան ,որ բանաձևով է որոշվում այն։

v շարժման արագությունից և m զանգվածից է կախված մարմնի կինետիկ էներգիան։

s = at2/2

7.Երբ է մարմնի կինետիկ էներգիան զրո։

Երբ մարմինը գտնվում է դադարի վիճակում։

8.Որ էներգիան են անվանում պոտենցիալ։

Մարմինների ազդեցությամբ պայմանավորված էներգիան կոչվում են պոտեցիալ էներգիա։

9.բերել պետենցիալ էներգիայով օժտված մարմինների օրինակներ։

Վերևից ընկնող փայտը ջրի մեջ։

10.Ինչ բանաձեւով է որոշվում Երկրի մակերևույթի ցորոշակի բարձրությամբ մարմնի պոտենցիալ էներգիան։

Eպ=mgh

11.Որ մեծություն է կոչվում մարմնի լրիվ
մեխանիկական էներգիա:

Մարմնի կինետիկ և պոտենցիալ էներգիաների գումարումը կոչվում է մարմնի լրիվ մեխանիկական էներգիա։

12.Ձևակերպիր լրիվ մեխանիկական էներգիայի
պահպանման օրենքը

իմադրության և շփման ուժերի բացակայությամբ մարմնի լրիվ մեխանիկական էներգիան շարժման ընթացքում մնում է հաստանուն․պահպանվում է։

Posted in English

Homework Passive words

Ex. 1

1. He has lent her the umbrella.
She has been lent the umbrella by him.

2. He gave me a good advice.
I was given good advice by him.

3. Dad promised us some money.
We were promised some money by dad.

4. They’ll give him a reward.
He will be given a reward by them.

5. He told me the whole story.
I was told the whole story by him.

6. They have sent her the bill.
She has been sent the bill by them.

7. She’ll show us the way.
We will be shown the way by her.

8. He has paid her a lot of money.
She has been paid a lot of money by him.

9. Peter wrote it down correctly.
It was written down correctly by Peter.

10. Noise kept him awake.
He was kept awake by noise.

11. Dad sometimes takes me to the station.
I am sometimes taken to the station by dad.

12. She’ll give me his address.
I will be given his address by her.

Ex. 2

1. He usually buys the tickets.
The tickets are usually bought by him.

2. We booked the flights.
The flights were booked by us.

3. He opened the bottle easily.
The bottle was opened easily by him.

4. She cleans my shoes.
My shoes are cleaned by her.

5. They arrested the burglars.
The burglars were arrested by them.

6. He wrote the note.
The note was written by him.

7. They washed the car.
The car was washed by them.

8. She found the key.
The key was found by her.

9. He sold his coin collection.
His coin collection was sold by him.

10. We started a new system.
A new system was started by us.

11. Someone stole his car.
His car was stolen.

12. They used the towels.
The towels were used by them.

13. We turned on the TV.
The TV was turned on by us.

14. She served tea at 4.
Tea was served at 4 by her.

15. The rain flooded the camp.
The camp was flooded by the rain.

Ex. 3

1. They built these houses in 1902.
These houses were built by them in 1902.

2. She bakes a cake every Sunday.
a cake is baked by her every sunday.

3. He broke the vase yesterday.
The vase was broken by him yesterday.

4. I clean the shoes every Friday.
The shoes are cleaned by me every friday.

5. We wrote the exercise an hour ago.
The exercise was written by us an hour ago.

6. They use this road very often.
This road is used by them very often.

7. Thieves stole his car.
His car was stolen by thieves.

8. They cancelled all the flights.
All the flights were cancelled by them.

9. Brian told the truth.
The truth was told by Brian.

10. She always loads the dishwasher.
The dishwasher is always loaded by her.

11. He sometimes does the shopping.
The shopping is sometimes done by him.

12. The ambulance took Peter to hospital.
Peter was taken to hospital by the ambulance.

Posted in Հայոց լեզու, Գրականություն

Մոգերի ընծաները մաս 5-րդ

Ջիմը մի փաթեթ հանեց վերարկուի գրպանից և նետեց սեղանին:

— Սխալ չհասկանաս ինձ, Դել,- ասաց նա,- ոչ մի սանրվածք ու կտրված մազ չեն կարող ստիպել ինձ, որ դադարեմ իմ Դելային սիրելուց: Սակայն բաց արա այդ փաթեթը և այդ ժամանակ կհասկանաս, թե ինչու սկզբում մի պահ փոքր-ինչ ապշեցի:

Ձյունասպիտակ մատիկները թափով քանդեցին փաթեթի կապն ու թուղթը: Հետևեց հիացմունքի պոռթկում, որից անմիջապես հետո, ավա¯ղ, իրար հաջորդեցին զուտ կանացի արցունքների հեղեղ ու հառաչներ, այնպես որ հարկ եղավ անհապաղ դիմելու այն հանգստացնող միջոցներին, որ իր տրամադրության տակ ուներ տանտերը:

Սեղանին դրված էին սանրեր, մեկը` մազերը ետևում, մյուս երկուսը` կողքերին հավաքելու համար: Դա այն նույն սանրերի հավաքածուն էր, որով Դելան, դիտելով ցուցափեղկերից մեկը, զմայլվում էր: Կրիայի պատյանից պատրաստված հրաշալի սանրեր, անկյուններին փայլուն փոքրիկ քարեր ագուցված, որոնք Դելայի շագանակագույն մազերի գույնն ունեին: Դրանք թանկ արժեին: Դելան գիտեր այդ մասին, և նրա սիրտը հալումաշ էր լինում ու տոչորվում այդ սանրերը ձեռք բերելու անիրականանալի ցանկությունից: Եվ ահա դրանք իրենն են, սակայն այլևս չկան գեղեցիկ մազերը, որոնց զարդարեր դրանց բաղձալի փայլը:

Այնուամենայնիվ, Դելան սանրերը սեղմեց կրծքին և երբ վերջապես ուժ գտավ բարձրացնելու գլուխը և արցունքների միջից ժպտալու, ասաց.

— Մազերս շատ արագ են աճում, Ջիմ:

Չէ՞ որ Ջիմը դեռ չէր տեսել նրա հրաշալի նվերը: Փութով` բաց ափի մեջ նրան մեկնեց շղթան: Թանկարժեք փայլատ մետաղը ասես կայծկլտաց նրա բուռն ու անկեղծ ուրախության ճառագայթների մեջ:

— Մի՞թե հրաշալի չէ, Ջիմ: Ամբողջ քաղաքն եմ չափել, մինչև գտել եմ: Այժմ կարող ես օրը թեկուզ հարյուր անգամ նայել ժամացույցին: Ինձ տուր այն: Ուզում եմ տեսնել, թե ինչպես են համապատասխանում իրար:

Սակայն Ջիմը, ենթարկվելու փոխարեն, պառկեց բազմոցին, ձեռքերը դրեց գլխատակին և ժպտաց:

— Դել,- ասաց նա,- ստիպված ենք առայժմ պահել մեր նվերները, թող միառժամանակ մնան: Առայժմ դրանք շատ լավն են մեզ համար: Ժամացույցը ծախեցի, որպեսզի սանրեր գնեմ քեզ համար: Իսկ հիմա, ըստ երևույթին, կոտլետներ տապակելու իսկական ժամանակն է:

Մոգերը, որոնք ընծաներ բերեցին մսուր` մանկան համար, ինչպես հայտնի է, իմաստուն մարդիկ էին, զարմանալի իմաստուն մարդիկ: Հենց նրանք էլ սովորույթ դարձրին Ծննդյան տոներին ընծաներ տալը: Եվ քանի որ նրանք իմաստուն էին, ապա նրանց ընծաներն էլ իրենց իմաստն ունեին, թեկուզ դրանք պիտանի էլ չլինեին, կփոխանակվեին նախապայմանի իրավունքով: Իսկ ես այստեղ ձեզ պատմեցի առանձնապես ոչ մի բանով աչքի չընկնող մի պատմություն ութդոլարանոց բնակարանում ապրող երկու անմիտ երեխաների մասին, որոնք ամենայն անկեղծությամբ իրար զոհաբերեցին իրենց ամենամեծ գանձը: Եվ թող սա օրինակ ծառայի մեր օրերի իմաստուններին, և թող հասկանան,  որ բոլոր նվիրատուներից ամենաիմաստունը այս երկուսն էին: Բոլոր իմաստուններից կամ ընծա ընդունողներից ամենաիմաստունները հենց սրանց նմաններն են: Ամենուրեք և ամեն տեղ: Եվ մոգերը նրանք են:

Հարցերևառաջադրանքներ

17. Բացատրիր հետևյալ բառերը (կարող ես օգտվել բացատրական բառարանից).

ագուցել, անհապաղ, տոչորվել, բաղձալի:

Ագուցել – Նստեցնել, հագցնել:

Անհապաղ – Իսկույն, անմիջապես

Տոչորվել –  Այրվել, վառվել, խորովվել,

Բաղձալի – Ցանկալի, փափագելի, տենչալի

18. Բացատրիր ընգծված բառերի անհրաժեշտությունը տրված նախադասությունների մեջ.

• Ջիմը մի փաթեթ հանեց վերարկուի գրպանից և նետեց սեղանին:

• Դելան սանրերը սեղմեց կրծքին և երբ վերջապես ուժ գտավ բարձրացնելու գլուխը և արցունքների միջից ժպտալու, ասաց.

— Մազերս շատ արագ են աճում, Ջիմ:

19. Գտի’ր տրված մտքերի ընդհանրությունը և բացատրիր դրանք:

• Իսկ ես այստեղ ձեզ պատմեցի առանձնապես ոչ մի բանով աչքի չընկնող մի պատմություն ութդոլարանոց բնակարանում ապրող երկու անմիտ երեխաների մասին, որոնք ամենայն անկեղծությամբ իրար զոհաբերեցին իրենց ամենամեծ գանձը:

• Բոլոր իմաստուններից կամ ընծա ընդունողներից ամենաիմաստունները հենց սրանց նմաններն են: Ամենուրեք և ամեն տեղ: Եվ մոգերը նրանք են:

Posted in Русский язык

В преддверии нового года

Была одна семья в который было 4 человека. Папа, мама, сын и дочка. Они постоянно праздновали новый год в кругу семьи и были счастливы. Но в один день у них случился несчастный случай и отец семьи отправился в рай. Старшему сыну было грустно и после этого случая он не верил в новогодние чудеса. Но эго сестрёнка верила в Санту и хотела чтобы её брат тоже верил в него. Она утверждала что он существует. День за днём они спорили и в один день девочка решила доказать это. Она шла по улице и увидела сани Санты. Так как она слишком любопытная она решила залесть туда. Но вспомнила что хотел доказать существование Санты брату. Она его позвала и конечно же он не хотел идти, но сестра его уговорила. Они залезли в сани и изучали их до того момента пока не пришёл Санта. Они спрянались в санях и облетели весь город и наконец Санта их заметил. Он был злым, потому что он заметил их тогда когда они испортили сани. И Санта сказал что он им не подарит подарок на рождество. Но они пообещали что больше так не будут и помогли ему. Когда они закончили раздавать подарки Санта их отвёз домой. Они уснули и на утро они увидеи подарки на Новый Год. Для сына был шар на ёлке в которым было отражение его отца. Он очень обрадовался и написал Санте писмо с извинениями и благодарностями. После этого он верил в Санту и Новогодние чудеса.

Posted in Հայոց լեզու, Գրականություն

Պատրաստվում ենք Մեդիաուրբաթին

Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Տղա՛, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:
Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Աղջի, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:
Երկու գնա, երեք արի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի,
Տղա, արի, բռնե, պարի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:
Արի՝ խաղանք էս դոմբարին,
Բասեն բարի, Բասեն բարի,
Ինչքան ուրախ է էս տարին,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի․․

Բասեն — գավառ

Դոմբարի — թմբուկի ձայն

Միասնական կատարում- «Նոր տարի»

Երնեկ թե այս նոր տարին

Վերջ տար հայի ցավերին,

Չարը կորչեր ու բարին

Բուն դներ մեր սրտերին:

Երնեկ թե այս նոր տարին

Ազատ շնչեր Հայաստան,

Եվ շուրջ Մասիս մեր սարին

Փայլեին արտ անդաստան:

Հայե՛ր, երբեք չերկմտիք,

Կկատարվի այս ամեն,

Եթե իսպառ մենք հանենք

Փոքրոգություն մեր սրտեն:

Երնեկ թե այս նոր տարին

Վերջ տար հայի ցավերին,

Չարը կորչեր ու բարին

Բուն դներ մեր սրտերին:

Երնեկ թե այս նոր տարին

Ազատ շնչեր Հայաստան,

Եվ շուրջ Մասիս մեր սարին

Փայլեին արտ անդաստան:

Անդաստան — Հանդ, անդ, արտ, դաշտ,

Իսպառ — Բոլորովին, մինչև վերջ:

Փոքրոգություն — Փոքրոգի արարք՝ վերաբերմունք՝ վարքագիծ:

Posted in հասարակագիտություն

Ինչ է արժեքը: Մարդը որպես արժեք

  • Բացատրել Ի՞նչ եք հասկանում արժեք ասելով:

Մարդու արժեքն է հասնել իր նպատակներին։ Մյուսի արժեքը չստելն է, մյուսի արժեքը միշտ հայրենասեր լինելն, մյուսինը արդար լինելը և այլ բաներ։

  • Թվարկեք մի քանի կարևոր արժեքներ:

Իմ համար ամենակարևոր արժեքն այն է, որ մարդը իր ամեն արածի համար պատճառ գտնի։ Քանի որ կան մարդիկ, որ մեկ-մեկ այնպիսի բաներ են անում, որ չես ուզում այդ մարդուն բան ասես։ Իհարկե մեկ-մեկ ես էլ եմ այդ մարդկանցից, բայց աշխատում եմ ամեն արաքիս համար պատասխան տալ։

  • Ձեր կարծիքով այս կամ այն արժեքը  գնահատելու, կարևորելու համար անհրաժեշտ է արդյոք գիտելիքների որոշակի պաշար կամ կենսափորձ:

Իհարկե ոչ։ Կարող շատ մարդիկ հանդիպել, որոնք խելացի են, բայց իրենց նորմալ չեն պահում։ Իհարկե միշտ չէ բայց դե։ Նաև կան մարդիկ ովքեր այդքան էլ խելացի չեն, սակայն իրենց լավ են դրսևորում։ Բայց կարող է լինել հակառակը։ Այդ ամենը մարդուց է կախված։

  • Թվարկեք արժեքներ, որոնք չեն կորցնի իրենց նշանակությունը:

Ազնվություն և արդարություն

Posted in Հայոց լեզու, Գրականություն

Մոգերի ընծաները մաս 4-րդ

Ժամը յոթին սուրճն արդեն պատրաստ էր, և շիկացած թավան գազօջախի վրա սպասում էր ոչխարի մսից կոտլետներին:

Ջիմը երբեք չէր ուշանում: Դելան ձեռքի մեջ սեղմեց պլատինե շղթան և նստեց սեղանի ծայրին մոտ՝մուտքի դռանն ավելի մոտիկ: Շուտով լսեց ներքևի սանդուղքից եկող նրա ոտնաձայնները և մի պահ գունատվեց: Նա սովորություն ուներ ամեն տեսակի առօրյա մանրուքների առիթով կարճ աղոթքով դիմելու Աստծուն և փութով մրմնջաց.»Տեր Աստված, այնպես արա, որ չդադարեմ նրան դուր գալուց՚:

Դուռը բացվեց: Ջիմը ներս մտավ և ետևից փակեց այն: Նրա դեմքը նիհար էր, մտահոգ: Հեշտ բան չէր քսաներկու տարեկան հասակում ծանրաբեռնված լինել ընտանիքով: Նրան արդեն վաղուց նոր վերարկու էր պետք, ձեռքերն էլ սառչում էին առանց ձեռնոցների:

Լորի հոտն առած շան պես Ջիմը քար կտրած կանգնած մնաց դռան մոտ: Այնպիսի արտահայտությամբ էր հայացքը հառել կնոջը, որ Դելան չկարողացավ հասկանալ և սարսափեց: Դա ոչ զայրույթ էր, ոչ զարմանք, ոչ հանդիմանանք, ոչ էլ սոսկում. ոչ մեկը այդ զգացումներից, որ կարելի էր սպասել:  Ջիմը պարզապես նայում էր` հայացքը չկտրելով նրանից, և նրա դեմքը չէր փոխում իր տարօրինակ արտահայտությունը:

Դելան վեր թռավ սեղանի մոտից և նետվեց դեպի ամուսինը:

— Ջիմ, սիրելիս,- գոչեց նա,- այդպես մի նայիր: Մազերս կտրեցի ու վաճառեցի, որովհետև չէի դիմանա, եթե ոչինչ չունենայի քեզ նվիրելու Ծննդյան տոներին: Չես բարկանում, չէ՞: Այլ կերպ չէի կարող: Մազերս շատ արագ են աճում: Դե, Ջիմ, շնորհավորիր ինձ Ծննդյան օրվա կապակցությամբ, և արի ուրախ դիմավորենք տոնը: Եթե իմանաս` ի¯նչ հրաշալի, ի¯նչ հոյակապ նվեր եմ պատրաստել քեզ համար:

— Մազերդ կտրե՞լ ես,- հարցրեց Ջիմը մի տեսակ ճիգով. թեև ուղեղը լարված աշխատում էր, բայց տակավին չէր կարողանում ըմբռնել այդ փաստը:

— Այո’, կտրել և վաճառել եմ,- ասաց Դելան:- Բայց չէ՞ որ դու, միևնույն է, կսիրես ինձ: Չէ՞ որ չեմ փոխվել, չնայած կարճ են մազերս:

Ջիմը շվարած նայեց շուրջը:

— Ուրեմն հյուսերդ այլևս չկա՞ն,- հարցրեց նա անմիտ համառությամբ:

— Մի փնտրիր, չես գտնի,- ասաց Դելան:- Չէ՞ որ ասում եմ, որ վաճառել եմ, կտրել եմ ու վաճառել: Այսօր նավակատիք է, Ջիմ: Քնքուշ եղիր ինձ հետ, քանի որ հանուն քեզ եմ դա արել: Թերևս հնարավոր է հաշվել գլխիս մազերը,- շարունակեց նա, և նրա քնքուշ ձայնը հանկարծ լրջորեն հնչեց,- սակայն ոչ ոք, ոչ ոք չի կարող չափել քո հանդեպ ունեցած իմ սերը: Կոտլետները տապակե՞մ, Ջիմ:

Ջիմը դուրս եկավ ընդարմացած վիճակից: Նա գիրկն առավ իր Դելային: Համեստ գտնվենք և մի քանի վայրկյան զբաղվենք որևէ կողմնակի առարկայի քննությամբ: Ո՞րն է շատ՝շաբաթը ութ դոլա՞րը, թե՞ տարին մեկ միլիոնը: Մաթեմատիկոսը կամ իմաստունը սխալ կպատասխանեն ձեզ: Մոգերը թանկարժեք ընծաներ բերեցին (ՙՆոր կտակարանում՚ ասվում է այն մասին, որ մոգերը ոսկի, թանկարժեք ընծաներ են բերում տիրամայր Մարիամին` Հիսուսին լույս աշխարհ բերելու համար): Սակայն այդ թանկարժեք ընծաների մեջ մի շատ կարևոր բան պակասում էր: Բայց այդ մշուշապատ ակնարկների պարզաբանումը՝հետո:

Հարցերևառաջադրանքներ

13. Բացատրիր հետևյալ բառերը (կարող ես օգտվել բացատրական բառարանից).

նավակատիք, ընդարմանալ:

Նավակատիք – Նախատոն

Ընդարմանալ – Թմրել

14. Դուրս գրիր հատվածներ, որտեղ երևում է, որ Դելան`

• հուզված է,

Դելան ձեռքի մեջ սեղմեց պլատինե շղթան և նստեց սեղանի ծայրին մոտ՝մուտքի դռանն ավելի մոտիկ: Շուտով լսեց ներքևի սանդուղքից եկող նրա ոտնաձայնները և մի պահ գունատվեց: Նա սովորություն ուներ ամեն տեսակի առօրյա մանրուքների առիթով կարճ աղոթքով դիմելու Աստծուն և փութով մրմնջաց.»Տեր Աստված, այնպես արա, որ չդադարեմ նրան դուր գալուց՚:

• վախեցած է:

— Ջիմ, սիրելիս,- գոչեց նա,- այդպես մի նայիր: Մազերս կտրեցի ու վաճառեցի, որովհետև չէի դիմանա, եթե ոչինչ չունենայի քեզ նվիրելու Ծննդյան տոներին: Չես բարկանում, չէ՞: Այլ կերպ չէի կարող: Մազերս շատ արագ են աճում: Դե, Ջիմ, շնորհավորիր ինձ Ծննդյան օրվա կապակցությամբ, և արի ուրախ դիմավորենք տոնը: Եթե իմանաս` ի¯նչ հրաշալի, ի¯նչ հոյակապ նվեր եմ պատրաստել քեզ համար:

15. Փորձիր մեկ բառով կամ բառակապակցությամբ բնորոշել, թե ինչպիսին է հայացքը:

Այնպիսի արտահայտությամբ էր հայացքը հառել կնոջը, որ Դելան չկարողացավ հասկանալ և սարսափեց: Դա ոչ զայրույթ էր, ոչ զարմանք, ոչ հանդիմանանք, ոչ էլ սոսկում. ոչ մեկը այդ զգացումներից, որ կարելի էր սպասել:

Հուսահատություն

16. Բացատրիր հետևյալ միտքը:

Սակայն այդ թանկարժեք ընծաների մեջ մի շատ կարևոր բան պակասում էր:

Նվերը կարող է լինել թանկ, բայց սիրով տրված չլիներ։

Posted in Պատմություն

Նոյեմբերի 26-դեկտեմբերի 2-ը, առաջադրանքներ

  • Պատմել   20-րդ դարի սկզբին արևմտահայության նկատմամբ սուլթանական վարչակարգի վարած քաղաքականության մասին:

20-րդ դարասկզբին աբդուլհամիդյան վարչակարգը ավելի սաստկացրեց ճնշումները հայերի նկատմամբ։ Այդ ճնշմանը դիմակայելու նպատակով հայերը ընդունեցին նոր մարտավարություն։

  • Ներկայացնել հայ ազատագրական շարժման ղեկավարների ընտրած մարտավարությունը:

Хայ ազատագրական շարժման ղեկավար ուժերը այս պայմաններում որդեգրեցին նոր մարտավարություն: ՀՅԴ–ն ձեռնամուխ եղավ Արևմտյան Հայաստանում ընդհանուր ապստամբության նախապատրաստմանը: Կռվող խմբերի և զինամթերքի կենտրոնացման վայրեր ընտրվեցին Վասպուրականն ու Տարոն–Սասունը: Հնչակյանները նույնպես ստեղծում էին զինված խմբեր և նախապատրաստվում համընդհանուր ապստամբության: Դրա կենտրոնը, ըստ նրանց ծրագրի, դառնալու էր Կիլիկիան: Այն ուներ նպաստավոր աշխարհագրական դիրք, և ծովով կապված էր Եվրոպայի հետ: Այսպիսով՝ հայոց ազատամարտի գլխավոր խնդիրը դարձավ ժողովրդին ընդհանուր ապստամբության նախապատրաստելը:

  • Համեմատել Մշո Ս.Առաքելոց վանքի կռիվը և 1904թ. Սասունի ապստամբությունը/ ընթացքը, ավարտը/:

Ազատագրական պայքարի ղեկավարները Մշո դաշտի հայությանը չվնասելու համար որոշում են հայդուկներին դուրս բերել երկրից։ Ազատամարտիկների մի մասը հաստավտեց Պարսկաստանում, իսկ մյուս մասը Արևելյան Հայաստանում։ Միայն Գևորգ Չավուշն իր խմբով ուղարկվեց Մուշ՝ Սասունի ժողովրդի կողքին լինելու և նրանց պաշտպանելու համար։ 1927թ․ Սուլուխ գյուղի մոտ տեղի ունեցած կռվում հերոսաբար զոհվում է Գևորգ Չաուշը։

1905թ․ նրանք նախապատրաստվում էին Սասունի ապստամբությանը։ Այսրկովկասում ծավալվում է Սասունին օգնելու շարժումը։ Այնտեղ են ուղարկում հայդուկների մի շարք խմբեր։ Սակայն այդ խմբերից միայն Թորգոմի «Մրրիկ» ձիավոր խմբին է հաջողվում հասնել Սասուն։ Սասունի Գելինգուզան գյուղում ստեղծվում է ինքնապաշտպանության կենտրոն Անդրանիկի գլխավորությամբ։ 1904թ․ թուրքական 10000-ոց զորքը սկսում է իր առաջխաղացումը։ Նրանց դիմավորում են 200 փորձված հայդուկներ և 1000 զինված սասունցիներ։
Ապրիլի 1-ին թուրքական կողմը հարձակվում է հարավային և հյուսիսային կողմերից։ Թուրքերը առաջարկում են վայր դնել զենքերը։ Սակայն Անդրանիկն ու Հրայրը պատասխանում են, որ զենքերը վայր կդնեն միայն այն ժամանակ, երբ իրականացվեր մայիսյան բարենորոգումների ծրագրերը։ Ապրիլի 13-ին հերոսաբար զոհվում է Հրայրը, իսկ 22-ին հակառակորդները գրավում են Գելինգուզանը։ Սասունի աբստամբությունը ավարտվեց հայերի պարտությամբ։

  • Հիմնավորեք կամ հերքեք այն տեսակետը, որ 20-րդ դարի սկզբին  հայդուկային շարժումը  իրեն սպառել էր:

Ես կարծում եմ, եթե ղեկավարները դուրս չբերեյին հայդուկներին, ապա նրանք կշարունակեյին պատերազմը և հաղթանակ կտանեյին։

  • «Հայ կանայք/ կամ  հայ կինը/ 19-րդ դարավերջի , 20-րդ դարասկազբի հերոսամարտի տարիներին:»

  • Խաչիկ Դաշտենց «Ռանչպարների կանչը»/ մեկ շաբաթվա ընթացքում կարդալ ընտրելի հատվածը,ամփոփել 15նախադասությամբ/

Posted in Հայոց լեզու, Գրականություն

Մոգերի ընծաները մաս 3-րդ

Ցուցանակը, որի մոտ կանգնեց, ավետում էր.«Մադամ Սոֆրոնի, մազերից պատրաստված ամեն տեսակի արտադրանք»: Դելան վազելով բարձրացավ երկրորդ հարկ և, դժվարությամբ շունչ առնելով, կանգնեց:

— Մազերս չե՞ք գնի,- հարցրեց մադամին:

— Մազեր գնում եմ,- պատասխանեց մադամը:- Հանեք ձեր գլխարկը, ապրանքը պետք է տեսնեմ:

Կրկին կոհակեց շագանակագույն ջրվեժը:

— Քսան դոլար,- ասաց մադամը` հմտորեն ձեռքում ծանր ու թեթև անելով թանձր մասսան:

— Շտապ տվեք,- ասաց Դելան:

Հաջորդ երկու ժամն անցավ վարդագույն թևերի վրա (ներողություն եմ խնդրում ծեծված փոխաբերության համար): Դելան վազվզում էր խանութներում` նվեր փնտրելով Ջիմի համար:

Վերջապես գտավ: Տարակույս չկար. այն ստեղծված էր Ջիմի, միայն Ջիմի համար: Նման բան մյուս խանութներում չգտնվեց, թեև շատ էր փնտրել: Դա գրպանի ժամացույցի պլատինե շղթա էր, որը գերում էր ոչ թե իր ցուցադրական փայլով, այլ պարզ ու անպաճույճ զարդանախշով, անթերի որակով, այդպիսին պետք է լինեն բոլոր լավ իրերը: Այն թերևս կարելի է արժանի համարել այդ ժամացույցին: Հենց որ Դելան տեսավ շղթան, իսկույն հասկացավ, որ այն պետք է պատկանի Ջիմին: Դա այնպիսին էր, ինչպիսին էր Ջիմն ինքը. համեստություն ու արժանապատվություն, հատկանիշներ, որոնք բնորոշ էին երկուսին էլ: Հարկ եղավ դրամարկղ մուծել քսանմեկ դոլար, և Դելան շտապեց տուն` գրպանում ութսունյոթ ցենտ: Այդպիսի շղթայով Ջիմը ցանկացած հասարակությունում չի ամաչի հանել ժամացույցը և նայել, թե ժամը քանիսն է: Որքան էլ հրաշալի լիներ նրա ժամացույցը, այնուամենայնիվ նա հաճախ էր գողունի նայում դրան, քանզի կախված էր կաշվե անպետք փոկից:

Տանը Դելայի աշխուժությունը հանդարտվեց` իր տեղը զիջելով շրջահայեցողությանն ու հաշվենկատությանը: Նա վերցրեց մազերը գանգրացնելու ունելին, վառեց գազն ու սկսեց շտկել այն ավերածությունները, որ պատճառել էր մեծահոգությանը զուգակցած սերը: Իսկ դա, բարեկամներս, միշտ էլ ծանր աշխատանք է, հսկայական աշխատանք:

Քառասուն րոպե էլ չէր անցել, երբ նրա գլուխը ծածկվեց շատ մանր խոպոպիկներով, որոնք նրան զարմանալիորեն նմանեցրին դասից փախած փոքր տղայի: Դելան երկարատև, քննախույզ մի հայացքով նայեց հայելուն:

«Դե,- ասաց նա ինքն իրեն,- եթե Ջիմն իսկույն չսպանի ինձ, հենց որ տեսնի, կվճռի, որ նման եմ խմբերգչուհու: Սակայն ի՞նչ կարող էի անել, ա¯խ, ի՞նչ կարող էի անել, երբ ընդամենը մի դոլար ութսունյոթ ցենտ ունեի»:

Հարցերևառաջադրանքներ

10. Բացատրիր հետևյալ բառերը (կարող ես օգտվել բացատրական բառարանից).

ավետել, կոհակել, ունելի, անպաճույճ:

Ավետել – հաղորդել

Կոհակել – ալիքավորել

Ունելի – Բռնիչ

Անպաճույճ – Անզարդ

11. Գրի’ր տրված մտքին իմաստով մոտ կամ նույն իմաստն արտահայտող մտքեր:

Հաջորդ երկու ժամն անցավ վարդագույն թևերի վրա:

12. Բացատրի’ր տրված մտքերը:

• Տանը Դելայի աշխուժությունը հանդարտվեց` իր տեղը զիջելով շրջահայեցողությանն ու հաշվենկատությանը:

Դելան մտածեց արդյո՞ք արժեր զոհաբերել ամենաթանկ բանով հանուն նվերի։

• Վառեց գազն ու սկսեց շտկել այն ավերածությունները, որ պատճառել էր մեծահոգությանը զուգակցած սերը:

Սկսեց թաքցնել այն ամենը, ինչի գնով ձեռք էր բերել Ջիմի անակնկալը։

Posted in Հայոց լեզու, Գրականություն

Մոգերի ընծաները մաս 2-րդ

Դելան դադարեց արտասվելուց և խավափնջիկով թեթևակիորեն դիմափոշի քսեց այտերին: Այժմ նա կանգնել էր պատուհանի մոտ և թախիծով նայում էր գորշ բակի երկայնքով ձգվող գորշ ցանկապատի վրա ճեմող գորշ կատվին:

Վաղը Ծննդյան տոներն են, իսկ ինքը միայն մեկ դոլար ութսունյոթ ցենտ ունի Ջիմին նվեր գնելու համար: Ամիսներ շարունակ բառացիորեն տնտեսել էր յուրաքանչյուր ցենտը, իսկ եղածն ընդամենը այդքան էր: Շաբաթը քսան դոլարով հեռու չես գնա: Ծախսերն ավելի շատ դուրս եկան, քան նախատեսել էր: Միշտ էլ այդպես է լինում: Ջիմին նվեր գնելու համար ընդամենը մի դոլար ութսունյոթ ցենտ: Իր Ջիմի համար: Քանի-քանի բերկրալի ժամեր էր անցկացրել, մտածելով` ինչ գեղեցիկ բան նվիրի նրան Ծննդյան տոներին: Ինչ-որ առանձնահատուկ, հազվագյուտ, թանկարժեք մի բան, որը գեթ փոքր-ինչ արժանի լինի Ջիմին պատկանելու մեծ պատվին:

Մի մեծ հայելի էր դրված լուսամուտների միջև: Երբևիցե առիթ ունեցե՞լ եք նայելու ութդոլարանոց կահավորված բնակարանում դրված հայելուն: Դիտելով նրա նեղ փեղկերում արտացոլվող իրար հաջորդող փոփոխությունները՝շատ նիհար ու շարժուն մարդը կարող է բավականին ճիշտ պատկերացում կազմել իր արտաքինի մասին: Նրբակազմ Դելային հաջողվել էր տիրապետել այդ արվեստին:

Հանկարծ նա հեռացավ լուսամուտի մոտից և նետվեց դեպի հայելին: Աչքերը փայլում էին, սակայն քսան վայրկյանի ընթացքում երեսին գույն չմնաց: Արագ շարժումով հանեց հերակալները և արձակեց մազերը:

Ի դեպ,  Ջեյմս  Դիլինգհեմ Յունգ զույգը իր հպարտությունը կազմող երկու թանկ բան ուներ: Մեկը Ջիմի` հորից և պապից ժառանգած ոսկե ժամացույցն էր, մյուսը` Դելայի մազերը: Եթե թագուհին ապրեր դիմացի տանը, գլուխը լվանալուց հետո Դելան անպայման լուսամուտի մոտ կչորացներ արձակած մազերը հատուկ նրա համար, որ նսեմացներ նորին մեծություն թագուհու բոլոր զգեստների ու զարդերի փայլը: Եթե թագավորը որպես բարապան ծառայեր նույն տանը և նկուղում պահեր իր ողջ հարստությունը, նրա մոտով անցնելիս Ջիմն ամեն անգամ գրպանից կհաներ ժամացույցը հատուկ նրա համար, որպեսզի տեսներ, թե ինչպես է նա նախանձից փիտում մորուքը:

Եվ ահա Դելայի մազերը, ջրվեժի շագանակագույն ջրերի նման փայլելով ու շողշողալով, իջան ծնկներից ներքև ու թիկնոցի պես պարուրեցին գրեթե ողջ մարմինը: Սակայն Դելան, նյարդայնանալով ու փութկոտությամբ, իսկույն նորից հավաքեց վարսերը: Այնուհետև, ասես տարակուսելով, մի պահ անշարժացավ, և արցունքի երկու-երեք կաթիլ ընկավ հնամաշ կարմիր գորգին:

Հնամաշ, դարչնագույն ժակետն ուսերին, հնամաշ, դարչնագույն գլխարկը գլխին, շրջազգեստը փողփողացնելով, տակավին չչորացած արցունքի կաթիլների փայլն աչքերում՝նա արդեն սլանում էր ներքև` փողոց:

Հարցերևառաջադրանքներ

5. Բացատրիր հետևյալ բառերը (կարող ես օգտվել բացատրական բառարանից).

բերկրալի, հերակալ, նսեմացնել, բարապան

Բերկրալի – Ուրախալի

Հերակալ – Մազակալ

Նսեմացնել – Թուլացնել, նվազեցնել, պակասեցնել (լույսը, փայլը ևն):

Բարապան – Դռնապահ

6. Ի՞նչ է տալիս տվյալ պատկերին գորշ մակդիրի կրկնությունը:

Դելան թախիծով նայում էր գորշ բակի երկայնքով ձգվող գորշ ցանկապատի վրա ճեմող գորշ կատվին:

Աղջկա թախիծը

7. Առաջին մասից գտիր և գրիր հետևյալ մտքին հոմանիշ միտք.

Ամիսներ շարունակ բառացիորեն տնտեսել էր յուրաքանչյուր ցենտը, իսկ եղածն ընդամենը այդքան էր:

Մի դոլար ութսունյոթ ցենտ: Ընդամենը այդքան էր: Որից վաթսուն ցենտ` մեկ ցենտանոց մետաղադրամներով:

8.  Ինչո՞ւ է հեղինակը կարևորել հատկապես հայելու նկարագրությունը:

Որովհետև հենց հայելու առջև աղջիկը մտածեց, թե ինչ կարող է նվիրել Ջիմին։

9. Ո՞ր բառակապակցություններից և նախադասություններից է երևում, որ՝

• Դելան  ուրախ էր մազերը կտրելու մտքի համար,

Հնամաշ, դարչնագույն ժակետն ուսերին, հնամաշ, դարչնագույն գլխարկը գլխին, շրջազգեստը փողփողացնելով, տակավին չչորացած արցունքի կաթիլների փայլն աչքերում՝նա արդեն սլանում էր ներքև` փողոց:

• անհանգստանում էր մազերը կտրելու մտքից:

Եվ ահա Դելայի մազերը, ջրվեժի շագանակագույն ջրերի նման փայլելով ու շողշողալով, իջան ծնկներից ներքև ու թիկնոցի պես պարուրեցին գրեթե ողջ մարմինը: Սակայն Դելան, նյարդայնանալով ու փութկոտությամբ, իսկույն նորից հավաքեց վարսերը: Այնուհետև, ասես տարակուսելով, մի պահ անշարժացավ, և արցունքի երկու-երեք կաթիլ ընկավ հնամաշ կարմիր գորգին:

Posted in English

Where boys become crocodile men

When does a teenager become an adult? In many countries,
it happens on your 18th birthday, but in some parts of the
world, you have to do something special to enter the world of adults.

On the island of Papua New Guinea, the Niowra tribe lives near
the Sepik River, which is full of crocodiles. The people believe
that crocodiles made the Earth and its people. When it is time for
teenage boys to become men, a ‘crocodile ceremony’ takes place.
The boys are taken to a hut called ‘The Crocodile Nest’. The hut is
full of crocodile teeth and skulls. The boys are told to think of their
crocodile ‘fathers and mothers’ to help them to be strong and brave.
Then they are beaten several times a day for six weeks and bamboo
is used to make cuts on their chests and their backs. The boys play
the drums together during their time in the hut – this helps them to
feel that they are not alone. The Niowra believe that this ceremony
makes the boys stronger and braver, so that they can survive in
the dangerous forest. They also say that the boys don’t feel the
pain if they believe in their crocodile ‘fathers and mothers’. And
the amazing thing is that some of the boys sleep through the most
painful parts of the ceremony! When the ceremony is over, there is singing and dancing and the crocodile men are given adult responsibilities in
the village.

Posted in Ֆիզիկա 8

Մարմնի իմպուլս։Իմպուլսի պահպանման օրենք։Ռեակտիվ շարժում։

1․Ի՞նչ է ուսումնասիրում մեխանիկայի  <<դինամիկա>> բաժինը։

Մեխանիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է տարաբնույթ շարժումների առաջացման և փոփխման պատճառները, կոչվում է դինամիկա։

2․Նյուտոնի առաջի օրենքի ձևակերպումը:

Մարմինը պահպանում է իր դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում կամ դրանց ազդեցությունները համակշռված են։

3․Ի՞նչն է մարմնի արագության փոփոխության պատճառը:

Պատճառն է տարբեր ուժերի առկայությունը

4․Նյուտոնի երկրորդ օրենքի ձևակերպումը, գրել բանաձևը

Մարմնի արագացումն ուղիղ համեմատական է մարմնի վրա ազդող ուժին և հակադարձ համեմատական մարմնի զանգվածին։

a=F\m

F=ma

5.Նյուտոնի երրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը։

Երկու մարմիններ միմյանց հետ փոխազդում են մոդուլով հավասար և հակառակ ուղղված ուժերով

6․Ո՞ր մեծություննէ կոչվում մարմնի իմպուլս։

Մարմնի իմպուլս կոչվում է այն ֆիզիկական մեծությունը,որը հավասար է մարմնի զանգվածի և արագության արտադրյալին։

7․ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի   իմպուլսը։

p=mv

8․Ի՞նչ միավորով է չափվում իմպուլսը միավորների ՄՀ-ում:

1կգ*մ/վ

9․Մարմինների ո՞ր համակարգն է կոչվում փակ

Մարմինների համակարգը կոչվում է փակ,եթե համակարգի մարմինները չեն փոխազդում արտաքին մարմինների հետ,կամ այդ փոխազդեցությունն այնքան փոքր է,որ կարելի է անտեսել։

10.Ձևակերպել իմպուլսի պահպանման օրենքը

Դիցուք՝ հարթ հորիզոնական հարթության վրա v արագությամբ շարժվող զանգվածով գունդը հարվածում է անշարժ, նույն զանգվածով երկրորդ գնդին: Գնդերի համակարգը կարելի է համարել փակ, քանի որ նրանց վրա ազդող Երկրի ծանրության և սեղանի հակազդեցության արտաքին ուժերը միմյանց համակաշռում են։ Մինչև բախումն առաջին գնդի իմպուլսը mv է, իսկ երկրորդ գնդինը՝ զրո, հետևաբար համակարգի իմպուլսը mv է։ Փորձը ցույց է տալիս, որ բախումից հետո առաջին գունդը կանգ է առնում, իսկ երկրորդը շարժվում է նույն v արագությամբ։ Այսինքն որքան փոքրանում է առաջին գնդի իմպուլսը, նույնքան մեծանում է երկրորդ գնդի իմպուլսը, այսինքն բախման հետևանքով համակարգի իմպուկսը չի փոխվում։ Նման օրինակ փորձերն ու տեսական դատողությունները հանգեցրել են իմպուլսի պահպանման օրենքին, որը հայտնագործել է ֆրանսիացի գիտնական Ռընե Դեկարտը։

11.Ո՞ր շարժումն է կոչվում ռեակտիվ:

Ռեակտիվ անվանում են այն շարժումը,որն առաջանում է, երբ մարմնից անջատվում է նրա մի մասը՝ որոշակի արագությամբ, որի հետևանքով մնացած մասը ձեռք է բերում հակառակ ուղղված արագություն։