Posted in Հայոց լեզու, Գրականություն, Իմ թարգմանչական և ստեղծագործական աշխատանքները

Ստեղծագործական և թարգմանչական նախագիծ

Նախագծի ժամանակահատված՝ 2022թ սեպտեմբեր — 2024 մայիս

Նախագծի մասնակից՝ Ասյա Բեկլարյան

Նախագծի նպատակ՝ Ստեղծագործել և զարգացնել ֆանտազիան և Թարգմանել, որպեսզի ճանաչել մյուս լեզուները։

Աշխատանքների հղումներ՝ Թարգմանչական աշխատանք, Թարգմանչական աշխատանք «Женское служение», Ստեղծագործական աշխատանք «Տարօրինակ մարդուկը», Թարգմանչական աշխատանք, Թարգմանչական աշխատանք, Простить себя (թարգմանչական աշխատանք), Իմ աշխարհը, Թարգմանչական աշխատանք, Թարգմանչական աշխատանք, Թարգմանչական աշխատանք, Սիրելի զբաղմունք, Թարգմանչական աշխատանք, Թարգմանչական աշխատանք, Թարգմանչական աշխատանք, Ստեղծագործական աշխատանք, Թարգմանչական աշխատանք, Թարգմանություն ռուսերենից հայերեն, Ստեղծագործական աշխատանք «Մի նվերի պատմություն», Թարգմանչական աշխատանք, Փաստերի Թարգմանություն, Ստեղծագործական աշխատանք «Հեքիաթում», Ստեղծագործական աշխատանք «Ի՜նչ լավ կլիներ, եթե․․․»

Posted in Հայոց լեզու, Գրականություն

Գործնական քերականություն

Առաջադրանք 1․ Գտել ենթական և ուղիղ խնդիրը։

Մեսրոպ Մաշտոցն ստեղծեց հայոց գրերը։

Տղան միայնակ վերանորոգեց տունը։

Երեխան ջանասիրաբար գիրք է կարդում :

Հեքիաթները հորինում են մարդիկ ` կյանքի տխրությունը ցրելու համար։

Նա սիրում է մայրիկին։

Առաջադրանք 2․ Գտնել հանգման անուղղակի խնդիրները։

Զբոսաշրջիկները մոտեցան եկեղեցուն։

Երեխան հավատում էր մոր խոսքին։

Ծեր կինն աղոթում էր Աստծուն։

Փողոցով քայլելիս ժպտում էր բոլորին։

Առաջադրանք 3․

Գտիր նախադասությունների ենթական, ստորոգյալը, ուղիղ խնդիրը և հանգման խնդիրը։

Աշակերտը մի անգամ հարց ուղղեց վարպետին։

Կարճ ժամանակում նա վաճառեց ապրանքը անգլիացիներին:

Դասղեկը գիրքը հանձնեց երեխային:

Իմ մտքում հրաժեշտի խոսքեր եմ ասում հին քաղաքին, իմ ընկեր Անդոյին։

Աստված Մովսեսին պատվիրում է մոլորյալ ժողովրդին դարձի բերել:

Աշակերտը մի անգամ հարց ուղղեց վարպետին։
Ենթակա — Աշակերտը
Ստորոգյալ — ուղղեց
Ուղիղ խնդիր — հարց
Հանգման խնդիր — վարպետին

Կարճ ժամանակում նա վաճառեց ապրանքը անգլիացիներին:
Ենթակա — Նա
Ստորոգյալ — վաճառեց
Ուղիղ խնդիր — ապրանքը
Հանգման խնդիր — անգլիացիներին

Դասղեկը գիրքը հանձնեց երեխային:
Ենթակա — Դասղեկը
Ստորոգյալ — հանձնեց
Ուղիղ խնդիր — գիրքը
Հանգման խնդիր — երեխային

Իմ մտքում հրաժեշտի խոսքեր եմ ասում հին քաղաքին, իմ ընկեր Անդոյին։
Ենթակա —
Ստորոգյալ — ասում եմ
Ուղիղ խնդիր — ընկեր
Հանգման խնդիր — Անդոյին

Աստված Մովսեսին պատվիրում է մոլորյալ ժողովրդին դարձի բերել:
Ենթակա — Աստված
Ստորոգյալ — պատվիրում է
Ուղիղ խնդիր — դարձի
Հանգման խնդիր — Մովսեսին

Posted in Հայոց լեզու, Գրականություն

Գործնական քերականություն

1․ Գրիր՝ որ շարքում ինչ խոսքի մասեր են։
Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից և ձայնարկություններից բայե՛ր կազմիր:

Ա. Ծաղիկ, քար, անուն, քարոզ, ձև — գոյականներ
Բ. Մեծ, բարձր, կարմիր, տափակ, սուր — ածականներ
Գ. Ոչինչ, բոլոր, նույն, ամբողջ — դերանուններ
Դ. Կրկին, արագ, դանդաղ, հաճախ — մակբայներ
Ե. Վա՜յ, մկըկը, տը՜զզ, թրը՛խկ — ձայնարկություններ

Ծաղիկ — ծաղկել
քար — քարանալ
անուն — անվանել
քարոզ — քարոզել
ձև — ձևավորել
Մեծ — մեծանալ
բարձր — բարձրանալ
կարմիր — կարմրել
տափակ — տափակել
սուր — սրանալ
Ոչինչ — ոչնչանալ
բոլոր — բոլորել
նույն — նույնանալ
ամբողջ — ամբողջանալ
Կրկին — կրկնել
արագ — արագանալ
դանդաղ — դանդաղանալ
հաճախ — հաճախել
Վա՜յ —
մկըկը —
տը՜զզ — տզզալ
թրը՛խկ — թրխկալ

2․ Տրված նույնանուններից կազմի՛ր նախադասություններ
անցավ, բազուկ, կուրանա, զատիկ, վայրի, անտառ

Տղան անցավ իր դպրոցի կողքով։
Նա ատում է բազուկը։
Եթե Աննան կուրանա նա շատ կտխրվի։
Դրսում մի փոքրիկ զառիկ տեսա։
Նա շատ է վախենում վայրի գազաններից։
Անտառը նրա ամնասիրելի վայրն է։

3․ Տրված բառերը բաժանի՛ր բառակազմական բաղադրիչների (արմատների և ածանցների):

Ա. Թվական, պատմություն, աղյուսակ, գրիչ, ազդեցություն, խորություն:
Բ. Արևելք, արևմուտք, կենսագիր, օտարամուտ, ծովագնաց, ինքնատիպ:
Գ. Արևելյան, կենսագրություն, արևադարձային, անուշահոտություն, բազմատեսակություն:

Թվական — թիվ (արմատ) + ական (վերջախանց)
պատմություն — պատմել (արմատ) + ություն (վերջածանց)
աղյուսակ — աղյուս (արմատ) + ակ (վերջածանց)
գրիչ — գրել (արմատ) + իչ (վերջածանց)
ազդեցություն — ազդել (արմատ) + ություն (վերջածանց)
խորություն — խոր (արմատ) + ություն (վերջածանց)

Արևելք — արև (արմատ) + ել (արմատ) + ք (վերջածանց)
արևմուտք — արև (արմատ) + մուտ (արմատ) + ք (վերջածանց)
կենսագիր — կենս (արմատ) + ա + գիր (արմատ)
օտարամուտ — օտար (արմատ) + ա + մուտ (արմատ)
ծովագնաց — ծով (արմատ) + ա + գնաց (արմատ)
ինքնատիպ — ինքն (արմատ) + ա + տիպ (արմատ)

Արևելյան — արև (արմատ) + ել (արմատ) + յան (վերջածանց)
կենսագրություն — կենս (արմատ) + ա + գիր (արմատ) + ություն (վերջածանց)
արևադարձային — արև (արմատ) + ա + դարձ (արմատ) + ային (վերջածանց)
անուշահոտություն — անուշ (արմատ) + ա + հոտ (արմատ) + ություն (վերջածանց)
բազմատեսակություն — բազում (արմատ) + ա + տեսակ (արմատ) + ություն (վերջածանց)

4․Գրի՛ր տասը այնպիսի բառեր, որոնց մեջ հնչյունների և տառերի քանակները չհամապատասխանեն։

1․ Աներևակայելի — 12 տառ, 13 հնչյուն
2․ Արև — 3 տառ, 4 հնչյուն
3․ Եզ — 2 տառ, 3 հնչյուն
4․ Ելակ — 4 տառ, 5 հնչյուն
5․ Երբևէ — 5 տառ, 6 հնչյուն
6․ Երևան — 5 տառ, 6 հնչյուն
7․ Ոսկի — 4 տառ, 5 հնչյուն
8․ Որոնել — 6 տառ, 7 հնչյուն
9․ Որջ — 3 տառ, 4 հնչյուն
10․ Որևէ — 4 տառ, 6 հնչյուն

5. Տրված ածանցներով բառեր կազմի’ր.
անք, որդ, ակ, ար, պան, անի, ե, յալ, բաց, ապ, երորդ, րորդ, սուն, բար, որեն

անք — օրհնանք
որդ — առաջնորդ
ակ — որդյակ
ար — կերպար
պան — այգեպան
անի — չորքոտանի
ե — փայտե
յալ — հավատացյալ
բաց — բացահայտ
ապ — ապերջանիկ
երորդ — հինգերորդ
րորդ — երրորդ
սուն — քառասուն
բար — բարեբախտաբար
որեն — մեղմորեն

Posted in Հայոց լեզու, Գրականություն, Իմ թարգմանչական և ստեղծագործական աշխատանքները

Թարգմանչական աշխատանք

У одного щедрого человека имелся огромный фруктовый сад. Тысячи деревьев росли в нём, каждый год давая обильный урожай, в два раза больше предыдущего, и радовали своего хозяина сладкими плодами.

Аллах, видя, что тот не скупится на помощь бедным людям, с каждым разом посылал ему всё лучший урожай.

Прошло время. Садовник умер, и сад достался его сыновьям. Они поделили между собой отцовское наследство, а когда пришла пора собирать урожай, решили:

— Почему это мы должны делиться нашими фруктами с кем-то ещё? Всё, хватит, отец в своей жизни достаточно помогал другим, от нас они больше ничего не дождутся!

Однако младший брат возразил:

— Побойтесь Аллаха! Не прерывайте доброго отцовского обычая: ведь всё, что вы отдадите нуждающимся, Аллах воздаст вам втройне.

— Что за ерунда! Это наше имущество, и мы ни с кем не намерены делиться, — ответили ему братья.

Наступила ночь, и под покровом темноты Аллах обрушил на сад страшный оползень, затопивший жидкой грязью все плодородные земли и погубивший весь урожай. Братья же крепко спали, ни о чём не ведая. А когда проснулись, то, взяв корзины, ведра и мешки, тихонько, чтобы не привлекать внимания соседей, пошли в свой сад собирать урожай. Придя туда, первым делом заперли за собой калитку и порадовались, что никто их не увидел и не услышал по дороге.

— Так это же не наш сад! Мы, видно, зашли в чей-то чужой сад спросонья! — воскликнули они, увидев загубленные деревья и затопленную грязью почву.

— Нет, это именно ваш сад, — сказал им младший брат. — Аллах послал вам эту беду за вашу жадность и скряжничество.

Братья ужасно огорчились, сердца их наполнились раскаянием.

— Если бы мы только не жадничали и вели себя порядочно, такого бы никогда не случилось! — причитали они.

— Ещё не поздно, — сказал им младший брат. — Никогда не поздно! Покайтесь и прочтите молитву — и тогда, кто знает, может, Аллах вновь даст вашему саду зазеленеть и дарует вам множество сладких плодов.

Մի առատաձեռն մարդ ուներ հսկայական պտղատու այգի: Նրանում աճում էին հազարավոր ծառեր, որոնք ամեն տարի տալիս էին առատ բերք, երկու անգամ ավելի շատ, քան նախորդը և ուրախացնում իրենց տիրոջը քաղցր պտուղներով։

Ալլախը տեսնելով, որ նա չի խնայում աղքատներին օգնելու հարցում, ամեն անգամ նրան ավելի ու ավելի շատ բերք էր ուղարկում:

Ժամանակն անցել է։ Այգեպանը մահացավ, իսկ այգին գնաց իր որդիներին։ Նրանք բաժանեցին իրենց հոր ժառանգությունը և երբ եկավ բերքահավաքի ժամանակը, նրանք որոշեցին.

— Ինչո՞ւ մենք պետք է միշտ կիսվենք մեր մրգերով։ Վերջ, հերիք է, հայրը իր կյանքում բավական է օգնել ուրիշներին, մեզանից նրանք էլ ոչ մի բան չեն ստանա։

Սակայն փոքրը մերժեց․

— Վախեցեք Ալլախից։ Մի ավարտեք հայրական բարի սովորույթը․ որովհետև ամբողջը ինչ դուք կտաք կարիքավորներին, Ալլախը կտա դրա եռապատիկը։

— Ինչ հիմարություն է։ Դա մեր ունեցվածքն է և մենք պարտավոր չենք կիսվել, — պատասխանեցին եղբայրները։

Գիշերն ընկավ և խավարի քողի տակ Ալլախը սարսափելի փոթորիկ բերեց այգու վրա՝ ողողելով բոլոր բերրի հողերը հեղուկ ցեխով և ոչնչացնելով ամբողջ բերքը: Եղբայրները խորը քնած էին, ոչինչ չիմանալով։ Եվ երբ նրանք արթնացան, նրանք հանգիստ վերցրին զամբյուղներ, դույլեր և տոպրակներ, որպեսզի չգրավեն իրենց հարևանների ուշադրությունը և գնացին իրենց այգին՝ բերք հավաքելու։ Հասնելով այնտեղ՝ առաջին բանը, որ նրանք արեցին, դարպասը կողպեցին իրենց հետևից և ուրախացան, որ ճանապարհին ոչ ոք նրանց չտեսավ կամ չլսեց։

— Ախր սա մեր այգին չէ։ Մենք երևի ուրիշի այգի ենք մտել, — բացականչեցին նրանք, տեսնելով ավիրված ծառերն ու ցեխով ողողված հողը։

— Ոչ, սա հենց մեր այգին է, — ասաց կրտսեր եղբայրը։ — Ալլախը ուղարկեց ձեզ այս դժբախտությունը ձեր ժլատության ու ագահության պատճառով։

Եղբայրները ահավոր տխրված էին, նրանց սրտերը լցված էին ապաշխարությամբ։

— Եթե մենք ագահ չլինեինք և պարկեշտ վարվեինք, դա երբեք չէր լինի»: — լաց եղան նրանք:

— Դեռ ուշ չէ, — ասաց կրտսեր եղբայրը: — Երբեք ուշ չէ։ Ապաշխարեք և կարդացեք աղոթք և հետո, ով գիտի, գուցե Ալլախը նորից կանաչեցնի ձեր այգին և ձեզ շատ քաղցր պտուղներ տա:

Posted in Հայոց լեզու, Գրականություն

Էդմոնդե դե Ամիչիս

Էդմոնդե դե Ամիչիսը իտալացի գրող, քաղաքական գործիչ, լրագրող, մանկագիր և բանաստեղծ է: Հռչակվել է «Սիրտը» վիպակով, որը գրված է դպրոցականի ծրագրի ձևով։

Ջուլիոն սովորում էր ութերորդ դասարանում: Նա սև մազերով ու գունատ դեմքով տասնչորսամյա մի գեղեցիկ տղա էր՝ երկաթուղու ծառայողի ավագ որդին: Նրանց ընտանիքը մեծ էր, հոր աշխատավարձը՝ քիչ, և ծնողները դժվարությամբ էին ծայրը ծայրին հասցնում: Ուսման հարցում հայրը խիստ էր ու պահանջկոտ, քանի որ Ջուլիոն պետք է լավ սովորեր, ստանար ավարտական վկայական, աշխատանքի անցներ և օգներ հորը: Այդ պատճառով էլ տղան շատ էր պարապում ու թեև լավ էր սովորում, հայրը միշտ շտապեցնում էր ու խրախուսում որդուն: Ընտանիքի կարիքները հոգալու համար հայրը կողմնակի գործ էր վերցնում և գիշերները նստում գրասեղանի առաջ: Նա խոշոր փաթեթների վրա գրում էր հասցեներ և ազգանուններ և յուրաքանչյուր հինգ հարյուր փաթեթի համար ստանում է երեք լիրա: Բայց այդ աշխատանքը շատ էր հոգնեցնում նրան, և հաճախ ճաշի նստած պահերին նա գանգատվում էր տեսողությունից:
Մի անգամ Ջուլիոն ասաց հորը.
-Հայրի ՛կ, թո ՛ւյլ տուր՝ գիշերները աշխատեմ քո փոխարեն:
Բայց հայրը պատասխանեց.
-Ո ՛չ, տղա ՛ս, դու պետք է սովորես: Քո դասերն ավելի կարևոր են, քան իմ փաթեթները: Այլևս չխոսենք այդ մասին:
Որդին գիտեր, որ նման դեպքերում անհնար է հոր հետ վիճել, և այլևս չպնդեց, բայց հետո ահա թե ինչ արեց:
Ջուլիոն սպասեց, որ հայրը անկողին մտնի, ապա ինքը անձայն հագնվեց, մտավ հոր առանձնասենյակը, վառեց լամպը, նստեց գրասեղանի առաջ և սկսեց գրել՝ ճիշտ և ճիշտ նմանակելով հոր ձեռագիրը: Հաջորդ օրը հայրը շատ բարձր տրամադրություն ուներ.
— Դե ՛, Ջուլիո, քո հայրը դեռ կարգին աշխատող է: Երեկ երկու ժամում ես մեկ երրորդով ավելի հասցեներ եմ գրել, քան նախորդ օրը:
Հաջողությունից ոգևորված՝ հաջորդ օրը Ջուլիոն նորից անցավ գործի, Եվ այսպես շատ գիշերներ աշխատեց նա:
Այդպես ամեն գիշեր աշխատելով՝ Ջուլիոն քունը չէր առնում, առավոտյան վեր էր կենում հոգնած, իսկ երեկոները՝ դասերը պատրաստելիս, աչքերն իրենց-իրենց փակվում էին:
-Ջո ՛ւլիո,- ասաց հայրը մի անգամ առավոտյան,- ես քեզ այլևս չեմ ճանաչում. վերջին ժամանակներս դու բոլորովին փոխվել ես: Ես դժգոհ եմ քեզնից:
Տղան մտքում որոշեց վերջացնել իր գիշերային աշխատանքը, բայց նույն օրը՝ ճաշի ժամանակ, հայրը ուրախ ասաց.
— Գիտե՞ք՝ այս ամիս ես իմ փաթեթներով երեսուներկու լիրա ավելի եմ վաստակել, քան անցյալում:
Այս խոսքի վրա նա հանեց քաղցրավենիքով լի մի ծրար, որ գնել էր՝ ընտանիքի հետ այդ արտակարգ իրադարձությունը տոնելու: Երեխաները ծափ տվին ուրախությունից: Իսկ Ջուլիոն ինքնիրեն մտածեց. Ո ՛չ, իմ խե ՛ղճ հայրիկ, ես ստիպված դեռ էլի պիտի խաբեմ քեզ: Եվ նա շարունակեց իր գիշերային աշխատանքը:
Մի անգամ հայրը գնաց դպրոց՝ որդու՝ Ջուլիոյի վիճակից անհանգստացած՝ ուսուցչի հետ խոսելու:
-Ձեր որդուն այլևս առաջվա պես ուսումը չի հրապուրում: Դասերի ժամանակ ննջում է, հորանջում, ցրված է, մինչդեռ նա կարող է փայլուն հաջողությունների հասնել,- ասաց ուսուցչուհին;
Այդ վերեկո հայրը շատ խիստ խոսեց Ջուլիոյի հետ:
-Դու տեսնում ես, որ ես առողջությունս քայքայում եմ աշխատելով, որ դուք լավ սովորեք, իսկ դու ինձ չես օգնում:
Ջուլիոն սաստիկ նիհարեց և գունատվեց: Մայրը սկսեց անհանգստանալ, բայց հայրը, հարևանցի նայելով որդուն նկատեց.
-Դա նրանից է, որ նրան տանջում է խղճի խայթը: Նա այդպիսի տեսք չուներ, երբ լավ էր սովորում և շատ լավ աշակերտ էր:
Ջուլիոն վերջնականապես որոշեց դադարեցնել գիշերային աշխատանքը: Նույն այդ գիշեր նա վերջին անգամ վերկացավ անկողնուց, մտավ առանձնասենյակ, վերցրեց գրիչը: Բայց ձեռքը մեկնելիս դիպավ գրքին: Գիրքն ընկավ հատակին: Արյունը խփեց Ջուլիոյի երեսին. հանկարծ ու հայրը արթնանա: Տղան ականջը հպեց դռանը. ամեն ինչ լուռ էր: Ու սկսեց լարված գրել: Նա գրում ու գրում էր, իսկ այդ ժամանակ հայրը արդեն կանգնել էր նրա թիկունքում: Ընկնող գրքի աղմուկից նա արթնացել էր: Հայրը տեսավ փաթեթի վրա սահող գրիչն ու ամեն ինչ հասկացավ: Անհունք քնքշանքի ու զղջման զգացումը տիրեց նրան: Հոր ձեռքերը գրկեցին Ջուլիոյի գլուխը, իսկ նա անակնկալից ճչաց.
-Հայրիկ, ների ՛ր ինձ, ների ՛ր:
— Ո ՛չ, այդ դո ՛ւ ներիր ինձ,- պատասխանեց հայրը արցունքներից դողահար ձայնով՝ համբույրներով ծածկելով որդու գլուխը,- ես ամեն ինչ հասկացա, իմ թանկագին տղա, գնանք ինձ հետ:
Եվ հայրը Ջուլիոյին տարավ արթնացած մոր անկողնու մոտ:
— Համբուրի ՛ր մեր սքանչելի տղային,- ասաց նա,- Ջուլիոն չորս ամիս չի քնել և աշխատել է իմ փոխարեն: Ես այնպես դաժանորեն տանջում էի նրան, մինչդեռ նա վաստակում էր մեր հացը:
Չորս ամսվա մեջ առաջին անգամ Ջուլիոն թեթևացած սրտով մտավ անկողին և քնեց երկար: Չորս ամսվա մեջ առաջին անգամ նա քնեց խաղաղ քնով և ուրախ երազներ տեսավ, իսկ երբ արթնացավ, իր կողքին ՝ անկողնու ծայրին, տեսավ քնած հոր գլուխը:

Առաջադրանքներ:
1. Քո կարծիքով հայրը որդուն պիտի սիրի միայն սովորելու՞ համար. ինչու՞:
Ոչ, քանի որ կյանքում կան բազմաթիվ ուրիշ բաներ որդուն սիրելու համար։ Օրինակ՝ նրա գաղտնի հմտություններ համար, որոնց մասին հայրը չգիտեր և այլն։

2. Ինչպե՞ս  կգնահատես Ջուլիոյի արարքը:
Շատ դրական։ Նա ցանկացավ իր հորը օգնել և նրա մոտ ստացվեց։ Հայրը ավելի առույգ էր ու երջանիկ։

3. Ինչի՞ց եք հասկանում, որ ծնողների կողմից սիրված եք, և ե՞րբ եք ձեզ անտեսված զգում ընտանիքում:
Նրանք միշտ փորձում են ինձ տալ այն ամենը ինչ նչանք չեն ունեցել կամ ինչ մենք ենք երազում։

4. Ինչպե՞ս ես աջակցում ընտանիքիդ. պատմիր:
Ես փորձում եմ ավելի աշխատասեր լինել և չծուլանալ։ Որպեսզի կարողանամ և իմ և իրենց ցանկությունները իրականացնել։

5. Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը:

Posted in Հայոց լեզու, Գրականություն

Հայոց լեզու գրականություն հաշվետվություն

Այս ամիս շատ հավես աշխատեցինք։ Կատարեցին մի քանի Գործնական Քերականություն, Գործնական քերականություն, Գործնական քերականություն, Գործնական քերականություն։ Նաև ընթերցեցինք Ջոնաթան Լիվինքսթոն ճայը (առաջին մաս), Ջոնաթան Լիվինգսթոն ճայը (մաս 2), Ջոնաթան Լիվինգսթոն ճայը մաս 3։ Ընթերցեցինք Հետաքրքիր պատմություններ Համո Սահյանի մասին։ Աշխատեցին անհատական նախագծերով։ Ես կատարեցի Ստեղծագործական աշխատանք «Տարօրինակ մարդուկը» և Թարգմանչական աշխատանք «Женское служение»։

Posted in Հայոց լեզու, Գրականություն, Իմ թարգմանչական և ստեղծագործական աշխատանքները

Թարգմանչական աշխատանք «Женское служение»

Жил в горах один очень могущественный йог. Он проводил месяцы в медитации, и скопил огромную силу своей аскезой. Если какая-нибудь птица тревожила его медитацию, он мог силой мысли испепелить её.

Однажды он решил пополнить свои запасы еды и пошёл в ближайшее селение. Он подошёл к первому дому и постучал. Оттуда вышла женщина и спросила, чем она может помочь святому (странники в Индии приравнивались к святым, и обычные люди должны были им помогать во всём).

Он попросил поесть. На что женщина ответила:

— Хорошо, я вынесу тебе поесть. Но я прошу тебя подождать. Сейчас я служу своему мужу. Как только он закончит кушать, я накормлю тебя.

Она ушла, и странник стал ждать. Пять минут, десять… Гнев нарастал.

Тогда он решил проклясть её за неуважение. Он достал чётки и начал читать очень сильную мантру. Но когда закончил, то понял, что она не сработала. Он повторил её ещё раз, и ещё, но ничего не получалось.

Через какое-то время из дома вышла женщина с едой. Йог спросил:

— Я коплю в горах силу аскезой: голодаю, сплю на земле, медитирую. Я насылал на тебя проклятья, они очень сильные… А ты живёшь в доме с мужем. Почему на тебя ничего не подействовало?

— Потому что я всю жизнь служу своему мужу, — ответила женщина. — Я ничего не боюсь, и меня не заботит ничего, кроме того, как лучше давать ему своё служение.

Կանանց նախարարություն

Լեռներում ապրում էր մի շատ հզոր յոգի։ Նա ամիսներ անցկացրեց մեդիտացիայի մեջ և իր խստությամբ հսկայական ուժ կուտակեց: Եթե ​​որևէ թռչուն խանգարում էր նրա մեդիտացիային, նա կարող էր այրել այն մտքի ուժով:

Մի օր նա որոշեց ավելացնել իր սննդի պաշարները և գնաց մոտակա գյուղ։ Նա գնաց դեպի առաջին տունը և թակեց դուռը. Այնտեղից դուրս եկավ մի կին և հարցրեց, թե ինչպես կարող է օգնել սուրբին (Հնդկաստանում թափառականներին նույնացնում էին սրբերի հետ, և հասարակ մարդիկ պետք է օգնեին նրանց ամեն ինչում):

Նա ուտելիք խնդերց։ Կինը նրան պատասխանեց․

— Լավ ես քեզ ուտելիք կբերեմ: Բայց ես խնդրում եմ ձեզ սպասել: Հիմա ես ամուսնուս եմ ծառայում։ Հենց նա վերջացնի ուտելը, ես քեզ կկերակրեմ։

Նա գնաց, իսկ թափառականը սկսեց սպասել։ Հինգ րոպե, տաս ․․․ զայրույթը մեծանում էր։

Հետո նա որոշեց անիծել նրան անհարգալից վերաբերմունքի համար։ Նա հանեց իր վարդարանն ու սկսեց շատ հզոր մանտրա արտասանել։ Բայց երբ ավարտեց, հասկացավ, որ չի ստացվում: Նա նորից ու նորից կրկնեց, բայց ոչինչ չստացվեց։

Որոշ ժամանակ անց կինը դուրս եկավ տնից ուտելիքով։ Յոգին հարցրեց.

— Սարերում ուժ եմ կուտակում ճգնությամբ. ծոմ եմ պահում, քնում եմ գետնին և խորհում: Ես քեզ անեծքներ եմ ուղարկել, դրանք շատ ուժեղ են… Իսկ դու ապրում ես քո ամուսնու հետ տանը։ Ինչո՞ւ քեզ վրա ոչինչ չստացվեց:

— Որովհետև ես ամբողջ կյանքս ծառայել եմ ամուսնուս, – պատասխանեց կինը։ Ես ոչ մի բանից չեմ վախենում և ինձ ոչինչ չի հետաքրքրում, բացի այն, թե ինչպես լավագույնս մատուցեմ նրան իմ ծառայությունը:

Posted in Հայոց լեզու, Գրականություն

Ջոնաթան Լիվինգսթոն ճայը մաս 3

Ջոնաթանը դանդաղ պտույտներ էր գործում Հեռավոր Ժայռերի վրա՝ դիտելով դրանք։ Այդ անտաշ, ջահել Ֆլեթչերը գրեթե կատարյալ աշակերտ դուրս եկավ։ Օդում նա ուժեղ էր, թեթեւ արագաշարժ, բայց, որ ամենակարեւորն էր, նա լի էր թռչել սովորելու կրքոտ ցանկությամբ։

Հենց որ նա հայտնվեց այստեղ, նրա աղոտ, գորշ կերպարանքը աղմուկով դուրս եկավ խոյաթռիչքից եւ ուսուչցի մոտով սահեց սուրանլով ժամում հարյուր հիսուն մղոն արագությամբ։ Նա կտրուկ պոկվեց եւ փորձեց տասնվեց պտույտանի ուղղահայաց, դանդաղեցված գալարաթռիչք թատարել՝ բարձրաձայն հաշվելով պտույտները։

— … ութ… ինը… տաս… տես, Ջոնաթան, ես պտտվում եմ հնարավոր առավելագույն արագությամբ… տասնմեկ… Ջոնաթան, ես ուզում եմ այնպես գեղեցիկ ու հստակ կանգ առնել, ինչպես դու… տասներեք… այս վերջին երեք պտույտները… առանց… տասնչորս… ա՛աաախ։

Անհաջողության հարուցած զայրույթն ու կատաղությունը բոլորովին փչացրին գործը, եւ Ֆլեթչերը խելահեղորեն թավալվեց ցած։ Նա ընկավ մեջքի վրա, թավալգլոր տալով՝ անշնորհք կերպով գալարվեց հակառակ պտույտէջքի մեջ եւ, երբ ծանր շնչելով վերջապես ուղղվեց՝ թռչում էր ուսուցչից հարյուր ոտնաչափ ներքեւ։

— Դու ժամանակդ իզուր վատնում ես ինձ վրա, Ջոնաթան։ Ես հիմար եմ ու անհասկացող։ Անընդհատ փորձում եմ ու փորձում, բայց ինձ մոտ դա երբեք էլ չի ստացվի։

Ջոնաթանը ներքեւ նայեց ու գլխով արեց։ — Իհարկե, չի ստացվի, չի ստացվի այնքան ժամանակ, քանի դեռ դու այդքան կտրուկ ես կանգ առնում։ Սկզբում, Ֆլեթչեր, դու ժամում քառասուն մղոն կորցրիր։ Դու պիտի այդ անես կտրուկ, բայց սահուն, կհիշե՞ս։

Նա իջավ ու հավասարվեց ջահել ճային։ — Եկ այժմ միասին փորձենք։ Ուշադրություն դարձրու գալարաթռիչքից դուրս գալուն։ Հանգիստ սկսիր, եւ այն սահուն կլինի։

Երրորդ ամսվա վերջում Ջոնաթանն ուներ եւս վեց աշակերտ, բոլորն էլ Աքսորյալներ՝ հրապուրված իրենց նոր, տարօրինակ գաղափարով՝ թռչել հանուն թռիչքի երջանկության։

Նրանց համար դեռեւս ավելի հեշտ էր վարժությունների հստակ կատարման մեջ հմտանալը, քան դրանց ներքին իմաստը հասկանալը։

— Մեզանից յուրաքանչյուրն իրականում Մեծ Ճայի գաղափարի մարմնացումն է, ազատության համապարփակ գաղափարի մարմնացումը, — երեկոները սովորաբար կրկնում էր Ջոնաթանն ափում, — վարպետորեն թռչելը միայն մի քայլ է դեպի մեր իսկական էության արտահայտումը։ Պետք է մի կողմ թողնել այն ամենն, ինչ սահմանափակում է մեզ։ Ահա թե ինչի համար են եւ բարձր արագության, եւ ցածր արագության, եւ ձեւավոր թռիչքների բոլոր այս մարզումները…

Իսկ ցերեկային թռիչքներից հոգնած նրա աշակերտները սովորաբար քնած էին լինում։ Նրանք գործնական վարժություններ էին սիրում, որովհետեւ դրանց արագությունը խենթացնում էր, դրանք հագեցնում էին սովորելու նրանց ծարավը, որ յուրաքանչյուր պարապմունքի հետ ավելի էր սաստկանում։ Բայց նրանցիծ եւ ոչ մեկը, նույնիսկ Ֆլեթչեր Լինդը, չէին կարողանում պատկերացնել, որ գաղափարների թռիչքը կարող է լինել նույնքան իրական, որքան քամունը կամ փետուրինը։

Ձեր ողջ մարմինը մի թեւածայրից մինչեւ մյուսը, — մի ուրիշ անգամ ասում էր Ջոնաթանը, — այլ բան չէ, քան հենց ձեր միտքը՝ տրված տեսանելի ձեւի մեջ։ Փշրեք ձեր մտքի կապանքները եւ դուք կփշրեք նաեւ ձեր մարմնի կապանքները։ — Բայց որքան էլ նա խոսում էր, միեւնույն է, այդ ամենը հնչում էր որպես հաճելի պատրանք, իսկ նրանք ավելի շատ քնել էին ուզում։

Ընդամենը մի ամիս էր անցել, երբ Ջոնաթանն ասաց, որ ժամանակն է Երամի մոտ վերադառնալու։

Մենք պատրաստ չենք, — ասաց Հենրի Կալվինը։ — Մենք ատելի ենք նրանց համար, մենք Աքսորյալ ենք։ Մենք անկարող ենք ստիպել մեզ գնալու այնտեղ, ուր մեր երեսն իսկ չեն ուզում տեսնել, դե մի՞թե կարող ենք։

— Մենք ազատ ենք գնալու ուր ուզենք եւ լինելու այնպիսին, ինչպիսին կանք, — պատասխանեց Ջոնաթանը եւ գետնից բարձրանալով ուղղվեց արեւելք՝ դեպի հայրենի ափերը, դեպի Երամը։

Աշակերտները որոշ ժամանակ շփոթված էին, որովհետեւ Երամի օրենքն ասում է, որ Աքսորյալը երբեք չի վերադառնում, եւ այդ օրենքը տաս հազար տարվա ընթացքում երբեք չէր խախտվել։ Օրենքն ասում էր՝ մնացեք, Ջոնաթանը՝ եկեք, իսկ այդ պահին նա արդեն մի մղոն ճանապարհ էր անցել։ Եթե իրենք մի քիչ էլ հապաղեին, նա մեն֊մենակ կհանդիպեր թշնամական Երամին։

— Լավ, մենք ինչո՞ւ պիտի ենթարկվենք, եթե Երամի անդամը չենք, փոքր ինչ վախվորած խոսեց Ֆլեթչերը։ — Եվ, բացի այդ, եթե կռիվ լինի, մենք այնտեղ ավելի օգտակար կլինենք, քան այստեղ։

Եվ այնպես, արեւմուտքից նրանք թռան֊եկան այդ առավոտ, բոլոր ութը, զույգ ռմբաձեւ շարքով՝ թեւածայրերով մասամբ իրար ծածկելով։ Նրանք եկան Երամի Խորհրդի Ափով՝ ժամում հարյուր երեսունհինգ մղոն արագությամբ։ Ջոնաթանը գնում էր առջեւից, նրա աջ թեւում սահունորեն թռչում էր Ֆլեթչերը, ձախում՝ տոկունորեն ջանում էր Հենրի Կալվինը։ Ողջ շարքը մեկի մեպ դանդաղորեն թեքվեց դեպի աջ… հավասարվեց… մոտեցավ… շրջվեց… ավելի մոտեցավ… հավասարվեց… քամին մտրակում էր նրանց։

Երամի ծակող ճիչերի առօրյա աղմուկը ասես հսկայական դաշույնի հարվածով՝ միանգամից կտրվեց ճայաշարի հայտնվելով, եւ ութ հազար աչքեր անթարթ հառվեցին նրանց վրա։ Ութ թռչունները մեկը մյուսի ետեւից կտրուկ բարձրացան վեր՝ մահվան օղակ կատարելու, ապա, ողջ ճանապարհին դանդաղեցնելով ընթացքը, բացարձակորեն անշարժացան՝ իջնելով ավազին։ Հետո, ասես արտասովոր ոչինչ չէր պատահել, Ջոնաթանն սկսեց քննարկել թռիչքի թերությունները։

— Նախ եւ առաջ, — ասաց նա ծուռ ժպտալով, — դուք բոլորդ էլ մի փոքր հապաղեցիք շարք մտնել…

Երամով մեկ կայծակի արագությամբ մի միտք անցավ․ այս թռչունները Աքսորյալներ են, եւ նրանք վերադարձել են։ Բայց չէ որ դա… դա չի կարող պատահել։ Երամի շփոթվածության շնորհիվ կռվի մասին Ֆլեթչերի նախագուշակությունները չիրականացան։

— Դե լավ, ասենք, թե նրանք Աքսորյալներ են, — ասաց երիտասարդ ճայերից մեկը, — բայց ինչ կա որ, այնուամենայնիվ հետաքրքիր է, չէ՞, թե որտե՞ղ են նրանք սովորել այդպես թռչել։

Գրեթե մի ժամ պահանջվեց, մինչեւ որ Երամով մեկ կանցներ Տոհմապետի հրամանը․ արհամարել նրանց։ Աքսորյալի հետ խոսող ճայը ինքն էլ է դառնում Աքսորյալ։ Աքսորյալնին նայողը խախտում է Երամի օրենքը։ Այդ պահից ճայերն իրենց գորշափետուր թիկունքներն էին դարձնում Ջոնաթանին, բայց նա կարծես ոչինչ չէր նկատում։ Նա գործնական պարապմունքներն անցկացնում էր հենց Խորհրդի Ափին եւ առաջին անգամ սկսեց քամել իր աշակերտներին մինչեւ նրանց հնարավորությունների վերջին սահմանը։

— Մարտին, — կանչում էր նա երկնքից, — դու ասում ես, թե գիտես ցածր արագությամբ թռչել։ Դու ոչինչ չգիտես, քանի դեռ չես ապացուցել դա, ԹՌԻՐ։

Այդ այնքան փոքրիկ, սուսիկ֊փուսիկ Մարտին Ուիլյամ Ճայը համառորեն ջանում ու ջանում էր՝ վախենալով ուսուցչի զայրույթից, եւ ինքն էլ հանկարծակիի եկավ, երբ հրաշքներ գործեց ցածր արագության թռիչքների մեջ։ Առանց մի թեւաբախման նա կարողացավ փետուրները կորացնելով վեր բարձրանալ ավազից ու նորից ցած իջնել։

Իսկ Չարլզ֊Ռոլանդը բարձրացավ Հողմերի Մեծ Լեռան կատարը՝ քսանչորս հազար ոտնաչափ եւ ցուրտ, նոսր օդից կապտած իջավ ապշահար ու երջանիկ, վաղն եւեթ ավելի բարձր թռչելու վճռականությամբ լի։

Ֆլեթչեր Ճայը, որն ամենից ավելի ձեւավոր թռիչքներ էր սիրում, դժվարությամբ հաղթահարեց իր տասնվեցպտույտանի ուղղահայաց, դանդաղեցված գալարաթռիչքը, իսկ հաջորդ օրը կրկնեց այն թեւի վրայով դարձնող եռակի պտույտով։ Արեւի ճերմակ շողերի մեջ նրա փետուրները կայծկլտում էին՝ ցոլքեր սփռելով ափին, որտեղից բազմաթիվ աչքեր հետեւում էին նրան։

Ջոնաթանը միշտ հասցնում էր լինել իր աշակերտներից յուրաքանչյուրի կողքին, ցույց տալ, խորհուրդ տալ, ազդել նրանց վրա, ուղղություն տալ։ Նա աշակերտների հետ թռչում էր եւ գիշերը, եւ ամպոտ եղանակին, եւ փոթորկի ժամանակ, թռչում էր հենց միայն թռչելու համար, իսկ նույն այդ ժամանակ Երամը տխուր կուչ էր գալիս ու սեղմվում գետնին։

Թռչել֊վերջացնելուց հետո աշակերտները հանգստանում էին ավազին, ժամանակի հետ նրանք ավելի ու ավելի ուշադիր էին լսում Ջոնաթանին։ Նա ինչ֊որ խենթ գաղափարներ ուներ, որ իրենք չէին կարողանում հասկանալ, բայց կային նաեւ ինչ֊որ լավ բաներ, որ հասկանալի էին։

Գիշերները աշակերտների խմբի շուրջը աստիճանաբար մի ուրիշ շրջան էր գոյանում, հետաքրքրասեր ճայերի շրջանը, որոնք ժամեր շարունակ ականջ էն դնում խավարում եւ, չցանկանալով նկատել մյուսներին ու նկատվել որեւէ մեկի կողմից՝ անհետանում էին լուսաբացից առաջ։

Նրանց վերադարձից մի ամիս անց միայն Երամի առաջին ճայը խախտեց֊անցավ սահմանը եւ հարցրեց, թե ինչպե՞ս կարելի է սովորել թռչել։ Այդ հարցնելով Թերրենս Լոուել Ճայը դարձավ Աքսորյալ եւ Ջոնաթանի ութերորդ աշակերտը։

Հաջորդ գիշեր Երամից անջատվեց Քիրք Մեյնըրդ Ճայը․ ավազի վրա կողքից֊կողք օրորվելով ու ձախ թեւը քարշ տալով՝ եկավ ու փլվեց Ջոնաթանի ոտքերի մոտ։ — Օգնիր ինձ, — ասաց նա այնքան կամացուկ, ասես մեռնում էր, — աշխարհում ամենից ավելի ես թռչել եմ ուզում։

— Դե ինչ, առաջ արի, — ասաց Ջոնաթանը, — ինձ հետ միասին բարձրացիր գետնից եւ սկսենք։

— Դու ինձ չհասկացար։ Թեւս, ես չեմ կարողանում թեւս շարժել։

— Մեյնըրդ Ճայ, դու ազատե ս այստեղ եւ այժմ լինելու այնպիսին, ինչպիսին քո ես֊ն է, քո իսկական ես֊ը, եւ ոչինչ չի կարող խանգարել քեզ։ Դա Մեծ Ճայի օրենքն է, եւ օրենքն այդպիսին է։

— Դու ասում ես, որ ես կարո՞ղ եմ թռչել։

— Ես ասում եմ, որ դու ազատ ես։

Այնպես պարզ ւկ արագ, ինչպես ասվել էր, Քիրք Մեյնըրդն առանց մի ճիգի տարածեց թեւերը եւ բարձրացավ դեպի գիշերային խավար երկինքը։ Երամն արթնացավ նրա ձայնից․ հինգ հարյուր ոտնաչափ բարձրությունից նա ողջ ուժով ճչում էր․ — ես կարող եմ թռչել, լսո՞ւմ եք։ ԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ ԹՌՉԵԼ։

Արեւածագին շուրջ հազար ճայեր շրջապատել էին աշակերտների խմբին եւ հետաքրքրությամբ նայում էին Մեյնըրդին։ Նրանց հոգն էլ չէր՝ տեսնում են իրենց, թե ոչ, նրանք լսում էին Ջոնաթանիի եւ փորձում հասկանալ նրա ասածները։

Նա խոսում էր շատ պարզ բաների մասին՝ որ ճայն իրավունք ունի թռչելու, որ ազատությունը նրա բուն իսկ էության մեջ է, որ պետք է թոթափել ազատությանը խոչընդոտող ամեն ինչ, լինի դա սովորույթ, նախապաշարմունք, թե ցանկացած կարգի սահմանափակում։

— Թոթափե՞լ — լսվեց բազմության միջից, — եթե նույնիսկ դա Երամի օրե՞նքը լինի։

— Միակ ճշմարիտ օրենքն այն է, որ տանում է դեպի ազատություն, — ասաց Ջոնաթանը, — ուրիշ օրենք չկա։

— Իսկ մենք դեռ ինչքա՞ն պիտի սպասենք, մինչեւ կարողանանք քեզ պես թռչել, — լսվեց մի ուրիշ ձայն։ — Ախր դու յուրահատուկ ես, տաղանդավոր, աստվածային, դու վեր ես մյուսներից։

— Նայեք Ֆլեթչերին, Լուոելին, Չարլզ֊Ռոլանդին, Ջուդի Լիին, նրանք նույնպես յուրահատուկ են, տաղանդավոր, աստվածվյին։ Ոչ ավելի, քան դուք, ոչ ավելի, քան ես։ Միակ, մեն ու միակ տարբերությունն այն է, որ նրանք սկսել են հասկանալ, թե ով են իրենք իրականում եւ սկսել են այդպես ապրել։

Նրա աշակերտները, բացառությամբ Ֆլեթչերի, դժվարանում էին գլուխ հանել այդ ամենից։ Նրանց մտքով իսկ չէր անցել, որ դա հենց այն էր, ինչ իրենք անում էին։

Ամբոխն օրեցօր մեծանում էր․ գալիս էին հարցնելու, մեծարելու, ծաղրելու։

— Երամում խոսում են, որ եթե դու Մեծ Ճայի Որդին չես, — մի առավոտ, Բարձր Արագության Վարժանքից հետո, պատմում էր Ֆլեթչերը Ջոնաթանին, — ապա հազար տարով առաջ ես անցել քո ժամանակից։

Ջոնաթանը հոգոց հանեց․ «Ահա տգիտության պտուղները, — մտածեց նա։ — Քեզ սատանա են անվանում կամ աստված»։

— Ի՞նչ ես կարծում, Ֆլեթչ, մենք առա՞ջ ենք անցել մեր ժամանակից։

Երկա՜ր լռություն տիրեց։

— Իմ կարծիքով թռիչք ասվածը միշտ էլ գոյություն է ունեցել յուրաքանչյուրի համար, ով ցանկացել է այն գտնել։ Դա ոչ մի կապ չունի ժամանակի հետ։ Թերեւս մենք առաջ ենք անցել ընդունվացից, առաջ ենք անցել այն ճանապարհին, որը տանում է դեպի բոլոր ճայերի թռիչքը։

— Ահա թե ինչ — ասաց Ջոնաթանը՝ ճոճվելով թռիչքի գնալիս եւ ապա մի պահ շրջվելով, — եւ հետո, դա ամենեւին էլ վատ չէ, ինչպես նաեւ քո ժամանակից առաջ ընկնելը։

Դա պատահեց ուղիղ մի շաբաթ անց, Ֆլեթչերը մի խումբ նոր աշակերտների ցուցադրում էր բարձր արագության թռիչքի տարրերը։ Յոթ հազար ոտնաչափ բարձրության վրա նա դեռ նոր էր դուրս եկել խոյաթռիչքից եւ երկար ու գորշ մի հետագիծ թողնելով դեռ սլանում էր ափից մի քանի մատնաչափի վրա, երբ իր առաջին թռիչքն անող մի ջահել ճայ մորը կանչելիս ուղիղ հայտնվեց նրա ճանապարհին։ Գոնե մեկ֊տասներորդական վայրկյանով պատանուց խույս տալու համար Ֆլեթչեր Լինդ Ճայը կտրուկ կերպով մեծ դժվարությամբ նետվեց դեպի ձախ եւ ժամում երկու հարյուր մղոնից ավելի արագությամբ խոյացավ դեպի գրանիտե կարծր ժայռը։

Ժայռը նրան մի այլ աշխարհ տանող հսկայական, ծանր դուռ թվաց։ Այրող սարսափ, հարված ու խավար, իսկ հետո չգիտես ինչպես ինքը հայտնվել էր մի տարօրինակ երկնքում, մոռանում էր, հիշում, նորից մոռանում, սարսափելի էր, տխուր ու ցավալի, անասելիորեն ցավալի։

Ձայնը նրան հասավ ինչպես այն առաջին օրը, երբ ինքը հանդիպեց Ջոնաթան Լիվինգսթոնին։

— Բանն այն է, Ֆլեթչեր, որ մենք համբերությամբ փորձում ենք հաղթահարել մեր հնարավորությունների նախապես տրված սահմանները։ Մենք դեռեւս չենք սովորել ժայռերի միջով թռչել, դրան պիտի հասնենք քիչ ավելի ուշ։

— Ջոնաթան։

— Անվանյալ նաեւ Մեծ Ճայի Որդի, — խստորեն ասաց ուսուցիչը։

— Դու այստեղ ի՞նչ ես անում։ Ժայռը։ Ես արդեն… Մի՞թե ես… մի՞թե չեմ մեռել։

— Ախ, Ֆլեթչ, ուշքի եկ։ Մտածիր։ Եթե դու այժմ խոսում ես ինձ հետ, ուրեմն պարզ է, որ չես մեռել, այնպես չէ՞։ Քեզ հետ կատարվածն այլ բան չէ, քան այն, որ քո գիտակցության մակարդակը պարզապես կտրուկ կերպով փոխվել է։ Հիմա ինքդ ընտրիր։ Ուղին այս է՝ դու կարող ես մնալ այստեղ եւ սովորել այս մակարդակում որն իրոք ավելի բարձր է, քան այն, որում դու ապրել ես, կարող ես նաեւ վերադառնալ եւ շարունակել աշխատանքդ Երամի հետ։ Ավագներն, իհարկե, հույս ունեին, որ մի ինչ֊որ աղետ կկատարվի եւ, չնայած դրան, ցնցվեցին սարսափից, բայց եւ գոհ, որ այդպիսի առիթ տվիր իրենց։

— Ես, իհարկե, ուզում եմ վերադառնալ Երամի մոտ։ Ես հենց նոր եմ սկսել պարապել նորեկների մի խմբի հետ։

Ֆլեթչերը ցնցեց գլուխը, տարածեց թեւերն ու բացեց աչքերը եւ գտավ իրեն ժայռի ստորոտում՝ իր շուրջը խմբված Երմաի կենտրոնում։ Հենց որ նա շարժվեց, ճայամբոխից ճիչ ու աղաղակների սարսափելի աղմուկ բարձրացավ։

— Նա կենդանի է։ Մեռած էր եւ հիմա կենդանի է։

— Մեծ Ճայի Որդին դիպավ ու կյանքի կոչեց նրան։

— Ոչ, նա հերքում է դա։ Նա դեւ է, ՍԱՏԱՆԱ։ Նա եկել է կործանելու Երամը։

Կատարվածը սարսափելի էր ազդել չորս հազար ճայերի ամբոխին, եւ օվկիանոսային փոթորկի նման թռչում էր նրանց ճիչը՝ ՍԱՏԱՆԱ։ Ապակեփայլ աչքերով, կտուցներն ամուր սեղմած, նրանք ավելի ու ավելի էին մոտենում՝ պատրաստ հոշոտելու։

— Դու քեզ ավելի լավ չէ՞իր զգա, եթե մենք հեռանայինք, Ֆլեթչեր, — հարցրեց Ջոնաթանը։

— Ես, իհարկե, բոլորովին դեմ չէին լինի, որ մենք…

Մի ակնթարթում նրանք հայտնվեցին այդտեղից կես մղոն հեռավորության վրա, եւ ճայամբոխի պարզած կտուցները մխրճվեցին դատարկության մեջ։

— Ինչո՞ւ է այսպես, — տարակուսում էր Ջոնաթանը, — աշխարհում ամենադժվար բանը թռչունին համոզելն է, որ ինքն ազատ է, եւ որ ինքն իրեն կարող է ապացուցել դա, եթե մի քիչ մարզվի։ Ախր ինչո՞ւ է դա այդքան դժվար։

Ֆլեթչերը դեռ աչքերն էր թարթում՝ տեսարանի փոփոխությունից ապշած։ — Դու այս ի՞նչ արեցիր։ Ինչպե՞ս մենք հայտնվեցինք այստեղ։

— Դու ինքդ ասացիր, որ կուզեիր հեռու լինել ամբոխից, ճի՞շտ է։

— Այո, բայց ինյպե՞ս ես…

— Ինչպես ցանկացած այլ բան, Ֆլեթչեր՝ վարժանք։

Առավոտյան Երամն արդեն մոռացել էր իր երեկավ խելացնորությունը, բայց Ֆլեթչերը հիշում էր այն։ — Ջոնաթան, հիշո՞ւմ ես, թե ինչ էիր ասում այն ժամանակ Երամի հանդեպ ունենալիք այնպիսի սիրո մասին, որը կստիպի վերադառնալ նրանց մոտ եւ օգնել նրանց սովորելու։

— Այո, իհարկե։

— Չեմ հասկանում։ Ինչպե՞ս դու կարող ես սիրել թռչունների այդ ամբոխը, որն ուղղակի փորձում էր սպանել քեզ։

— Օհ, Ֆլեթչ, դու չէ՞ որ սիրում ես։ Դու, իհարկե, ատելությունն ու չարությունը չես սիրում։ Դու պարտավոր ես վարժվել եւ նրանցից ամեն մեկի մեջ բարին տեսնել, տեսնել ճշմարիտ ճային եւ օգնել նրանց իրենց մեջ հայտնաբերելու այն։ Ահա սիրո իմ ըմբռնումը։ Ուղղակի երջանկություն է, եթե հասել ես այդ անելու հմտությանը։

— Ես հիշում եմ մի տաքարյուն, երիտասարդ ճայի, ի դեպ, Ֆլեթչեր Լինդ է նրա անունը։ Հենց նոր Աքսորյալ դարձած, Երամի հետ կենաց ու մահու կռիվ տալու պատրաստ, նա իր սեփական դժոխքն էր պատրաստվում ստեղծել Հեռավոր Ժայռերի վրա։ Իսկ այսօր ահա նա իր սեփական երկինքն է ստեղծում դրա փոխարեն եւ ողջ Երամն առաջնորդում դեպի այստեղ։

Ֆլեթչերը շրջվեց ուսուցչի կողմը, նրա աչքերում մի պահ սարսափ հայտնվեց։ — Ես առաջնորդո՞ւմ եմ։ Դու ի՞նչ նկատի ունես ասելով, թե ես եմ առաջնորդում։ Այստեղ ուսուցիչը դու ես։ Դու չես կարող լքել մեզ, դա անկարելի է։

— Անկարելի՞ ասում ես։ Իսկ քո մտքով չի՞ անցնում, որ կարող են գոյություն ունենալ ուրիշ երամներ եւ ուրիշ Ֆլեթչերներ, որոնք ավելի շատ են ուսուցչի կարիք զգում, քան այս մեկը, որն արդեն կանգնած է դեպի լույս տանող ճանապարհին։

— … Մեծ Ճայի միակ Որդին, այնպես չէ՞, — հառաչեց Ջոնաթանը հայացքը ծովին հառելով։ Դու իմ կարիքն այլեւս չունես։ Դու անընդհատ ինքդ քեզ գտնելու կարիք ունես միայն, ամեն օր մի փոքր ավելին իմանալու իսկական, ոչնչով չսահմանափակված Ֆլեթչեր Լինգ Ճայի մասին։ Նա է քո ուսուցիչը։ Քեզ անհրաժեշտ է ճանաչել նրան եւ կյանքի կոչել։

Մի պահ անց Ջոնաթանի մարմինը կայծկլտալով տարուբերվեց ու սկսեց աստիճանաբար լուծվել օդում։ — Թույլ մի տուր նրանց հիմարություններ տարածել իմ մասին կամ աստվածացնել ինձ, լա՞վ, Ֆլեթչ։ Ես ճայ եմ, ես սիրում եմ թռչել, գուցե…

— ՋՈՆԱԹԱՆ։

— Խեղճ Ֆլեթչ։ Աչքերինդ մի հավատա, նրանք ամեն ինչ չէ, որ տեսնում են։ Դու մտքով նայիր, ի մի բեր ու խորն ըմբռնիր այն ամենն, ինչ արդեն գիտես եւ կտեսնես թռիչքի տանող ճանապարհը։

Շողարձակումը դադարեց։ Ջոնաթանն անհետացել էր երկնքի անհունում։

Որոշ ժամանակ անց Ֆլեթչերը, հազիվ պահելով իրեն երկնքում, ներկայացավ իրենց առաջին դասին սպասող աշակերտների նոր խմբին։

— Առաջին հերթին, — ծանրորեն ասաց նա, — դուք պետք է հասկանաք, որ ճայը ազատության համապարփակ գաղափարի մարմնացումն է, Մեծ Ճայի կերպարը, եւ ձեր ողջ մարմինը, մի թեւածայրից մինչեւ մյուսը, այլ բան չէ, քան ձեր միտքը։

Ջահել ճայերը տարակուսանքով էին նայում նրան։ «Հեյ, բարեկամ, — մտածում էին նրանք, — դա ամենեւին էլ օղակ կատարելու կանոն չէ»։

Ֆլեթչըրը հոգոց հանեց ու նորից սկսեց։ — Հըմ։ Ահ… Շատ լավ, — ասաց նա՝ քննդատաբար զննելով նրանց։ — Եկեք սկսենք Հորիզոնական թռիչքից։ — Եվ այդ ասելիս նա միանգամից հասկացավ, որ իր բարեկամն իրականում աստվածային էր ոչ ավելի, քան ինքը՝ Ֆլեթչը։

«Ուրեմն սահմաններ չկա՞ն, Ջոնաթան, — մտածեց նա։ — Դե ինչ֊ այդ դեպքում հեռու չէ այն ժամը, երբ ամպերի միջից կհայտնվեմ քո ափին ու քեզ մեկ֊երկու թռիչքաձեւեր ցույց կտամ»։

Ու թեեւ Ֆլեթչերը փորձում էր աշակերտներին նայել պահանջված խստությամբ, բայց եւ այնպես նա հանկարծ բոլորին տեսավ այնպիսին, ինչպիսին նրանք կային իրականում։ Դա մի պահ տեւեց միայն, բայց այդ ընթացքում նա ոչ միայն հավանեց, այլեւ սիրեց այն, ինչ տեսավ։ «Ուրեմն սահմաններ չկա՞ն, Ջոնաթան», մտածեց նա եւ ժպտաց։ Սովորելու իր երթն սկսված էր։

Posted in Հայոց լեզու, Գրականություն, Իմ թարգմանչական և ստեղծագործական աշխատանքները

Ստեղծագործական աշխատանք «Տարօրինակ մարդուկը»

Աննան մի գեղեցկադեմ, զվարճալի ու բարի աղջիկ է։ Բայց կա մի բան, որ նրան շատ է նվաստացնում։ Նա մի քիչ վատ է սովորում ու ամենավատը այն է, որ նա պետք է քննություն հանձնի։ Նա ամբողջ օր դաս էր անում և շատ էր անհանգստանում քննության պահով։ Եվ մի օր՝ մինչև քննունթյունը սկսելը, նա մի երազ է տեսնում։ Այդ երազում կար մի փոքրիկ մարդուկ։ Նրա ամբողջ մարմինը պատված էր մազերով։ Այդ մարդուկը սկսեց բարձր ծիծաղել։ Ապա նա մոտեցավ Աննային ու ասաց․
— Ուզո՞ւմ ես այնպես անեմ, որ քննությունդ կարողանաս հանձնես։
— Այո, – ասաց Աննան։
— Ինչպես կցանկանաս։
Այդ խոսքերից հետո Աննան հայտնվեց դասարանում։ Նրա շուրջը նստած էին մյուս աշակերտները։ Նա տեսավ, որ իր առջև դրած է հարցաշարը ու առանց մտածելու հանձնեց այն։ Դրանից հետո նա երկար մտածում էր, թե արդյոք ճիշտ էին պատասխանները գրված։ Մի շաբաթ անց պատասխանները եկան և պարզվեց, որ նա կարողացավ հանձնել քննությունը։ Մի պահ նրա մոտ ամեն ինչ լավ էր։ Նա նույնիսկ մոռացել էր այդ մազմզոտ մարդուկի մասին։ Սակայն եկավ այն պահը, երբ նրանք նորից հանդիպեցին։
Աննան պետք է համալսարան ընդունվեր և իհարկե այնտեղ նույնպես պետք էր քննություն հանձնել։ Նրա քաղաքում կային ընդհամենը 4 համալսարան։ Եվ ինչպես հասկացաք նա չկարողացավ հանձնել քննությունը։ Նա արդեն ուզում էր հանձնվեր, երբ կրկին մի այլ երազ տեսավ։ Այդ երազում նույն մազմզոտ մարդուկն էր, բայց այս անգամ նա ավելի նիհար էր քան առաջ։ Մազմզոտ մարդուկը նորից առաջարկեց իր օգնությունը և Աննան համաձայնվեց։ Եվ կրկին նույն տեսարանը։ Աննան նստած է դասարանում։ Իր առջև դրված է հարցաթերթիկը և առանց մտածելու նա հանձնեց թուղթը։ Եվ ինչպես հասկացաք նա հանձնեց քննությունը։
Այդպես նա սկսեց սովորել իր քաղաքի ամենալավ համալսարանում։ Անցավ մի քանի ամիս։ Աննան նկատեց, որ ինչ-որ բան այն չէ։ Բոլոր նրա ընկերուհիները սկսեցին ավելի սառը շփվել իր հետ։ Ապա ընդհանրապես չէին շփվում նրա հետ։ Մի ժուկ անց նրան սկսեցին ծաղրել, վիրավորել և այլն։ Նա շատ տխուր էր այդ դեպքից հետո։ Եվ ահա կրկին նա մի երազ է տեսնում այդ մարդուկի հետ։ Բայց այս անգամ մարդուկը շատ գեր էր երևում։ Մարդուկը իր օգնությունն էր առաջարկում, բայց այս անգամ Աննան հրաժարվեց։
Հաջորդ օրը նույն բանը կատարվեց։ Աննան կրկին երազում տեսավ այդ մարդուկին։ Այս անգամ մարդուկը մի քիչ նիհար էր երևում։ Եվ այստեղ Աննան ամեն ինչ հասկացավ։ Այսինքն նա հասկացավ այն, որ երբ այդ մարդուկը ինչ-որ մեկին օգնում է նա նիհարում է։ Իսկ երբ վատություն է անում գերանում է։ Այդպես անցավ մի քանի օր։ Քիչ-քիչ Աննայից սկսեցին ներողություն խնդրել այն մարդիկ ովքեր ծաղրում էին նրան։ Եվ նրա մոտ ամեն ինչ լավ էր։ Նա մի քանի անգամ էլ էր մարդուկին տեսնում։ Ու այդ մարդուկը ավելի ու ավելի էր նիհարում։ Եվ վերջապես երբ Աննայի մոտ ամեն ինչ լավ էր այդ մարդուկը էլ երբեք չհայտնվեց նրա մոտ։

Posted in Հայոց լեզու, Գրականություն

Գործնական քերականություն

1.Ընդգծված որոշիչներն ըստ օրինակի դարձրո՛ւ բացահայտիչ: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:
Օրինակ` Սիրո աստվածուհի Աստղիկը լողանում էր Արածանիի ջրերում:  Աստղիկը` սիրո աստվածուհին, լողանում էր Արածանիի ջրերում:

1․ Հայաստանի ամենամեծ լիճ  Սևանից սկիզբ է առնում միայն Հրազդանը:
Սևանից՝ Հայաստանի ամենամեծ լճից սկիզբ է առնում միայն Հրազդանը։

2․ Տղան մոտեցավ չարաճճի գեղեցկուհի  արքայադստերը:
Արքայադստերը՝ չարաճճի գեղեցկուհուն, մոտեցավ տղան:

3․ Զորքը պաշարում է երկրի մայրաքաղաք Նինվեն ու սպասում նոր հրամանի:
Նինվեն՝ երկրի մայրաքաղաքը, զորքը պաշարում է ու սպասում նոր հրամանի:

4․ Կինը հարևաններին բողոքում է իր ոչ ու փուչ  մարդ Նազարից:
Կինը հարևաններին բողոքում է Նազարից՝ իր ոչ ու փուչ  մարդ

5․ Նազարի հետ կռվող Սաքոն էլ էր այդ հարսանիքում:
Սաքոն՝ Նազարի հետ կռվողն էլ էր այդ հարսանիքում:

6․ Արյունոտվում էր զորավարի սիրտը իր հայրենիք Իտալիայի թշվառ վիճակից:
Իտալիայից՝ իր հայրենիքի թշվռ վիճակից զորավարի սիրտը արյունոտվում էր։

7․ Ծերունին հաճախ էր իր թոռնիկ Կարոյով հպարտանում:
Ծերունին հաճախ էր հպարտանում Կարոյով՝ իր թոռնիկով:

2.Հարցական դերանունների փոխարեն համապատասխան բացահայտիչներ գրի՛ր:

1․ Միքայելը` ո՞վ, երեկ մեր տանն էր:
2․ Տանտիրուհուց` ումի՞ց, հեռագիր էր ստացել:
3․ Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` ինչի՞ երևալուն:
4․ Մայրը որդուց` ումի՞ց, արդեն երկար ժամանակ լուր չուներ:
5․ Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` ո՞ւմ:
6․ Հրազդանը` ի՞նչը, Երևանով է անցնում:

1․ Միքայելը` իմ ընկերը, երեկ մեր տանն էր:
2․ Տանտիրուհուց` Անիի տատիկից, հեռագիր էր ստացել:
3․ Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` մարմնի երևալուն:
4․ Մայրը որդուց` Գագիկից, արդեն երկար ժամանակ լուր չուներ:
5․ Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` Սասունցի Դավթին:
6․ Հրազդանը` գետը, Երևանով է անցնում:

3․Ինքդ բացահայտիչ ունեցող 4-5 նախադասություն կազմի՛ր։

Անին՝ քույրիկս, ինձ սովորեցրեց լավ նկարել։
Գրադարանում՝ սեղանին, ինձ հետաքրքրող գիրքն էր դրված։

4.Նախադասությունն ընդարձակիր` կետերի փոխարեն  որպես ի՞նչ, իբրև ի՞նչ, որպես ո՞վ, իբրև ո՞վ հարցերին պատասխանող բացահայտիչներ գրելով:

1․ Էլիասը`…, ինձ բացատրում էր ճանապարհը:
2․ Անտառը`…, մռայլ ու գժկամ տեսք ուներ:
3․ Թռչունի առաջին ճիչը`…, չափազանց զարմացրեց մեզ:
4․ Իսկ այդ արձակ տարածության մեջ արձանն էր`…:
5․ Պահակը`…, որոշեց ինձ մենակ չթողնել:
6․ Ներողամիտ հայացքով նրանց խուճապին ու իրարանցմանը հետևում էր հավաստին`…:
7․ Հարցերին պատասխանող պարոնը`…. անցավ հավաքվածների միջով ու մոտեցավ մեքենային:

1․ Էլիասը`մի գեղեցկադեմ փոքրիկ, ինձ բացատրում էր ճանապարհը:
2․ Անտառը`այդ երեխաների համար սարսափազդու վայրը, մռայլ ու գժկամ տեսք ուներ:
3․ Թռչունի առաջին ճիչը`այդ գեղեցիկ ձայնը, չափազանց զարմացրեց մեզ:
4․ Իսկ այդ արձակ տարածության մեջ արձանն էր`միակ աչքի ընկնող բանը:
5․ Պահակը`ով շատ ուշադիր էր, որոշեց ինձ մենակ չթողնել:
6․ Ներողամիտ հայացքով նրանց խուճապին ու իրարանցմանը հետևում էր հավաստին`անսիրտ մարդը:
7․ Հարցերին պատասխանող պարոնը`…. անցավ հավաքվածների միջով ու մոտեցավ մեքենային:

5. Ըստ տրված կաղապարների՝  կազմի՛ր բարդ նախադասություններ:
Թեկուզ նա իրեն շատ վատ պահեց, այնուամենայնիվ մենք նրան մեր հետ տարանք հյուր:
Թեպետ նա անսիրտ է թվում, սակայն իրականում շատ գթասիրտ մարդ է:
Չնայած որ նա ատում էր կծու ուտեստները, բայց հանուն նրա կերավ ամեն նրա պատրաստած ուտելիքը։
Թեև նա իրեն վատ է զգում, բայց և այնպես նա չէր ուզում անհանգստացներ մյուսներին:

6. Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ:
Եթե նրանք ավելի շատ աշխատեին, ապա անպայման առաջինը կլինեին:
Քանի որ փոքրիկ եղբայրս պաղպաղակ էր ուզում, հետևաբար մայրիկս գնաց ու գնեց այն:
Որովհետև………….., ուստի…………..:
Քանզի………………., ուրեմն………….:

7. Կետադրի՛ր

Ամառային սիրուն երեկո էր, և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը, և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր, ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին և հայացքներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել և չէր էլ ուզում լսել ինչ-որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում. զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը, և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:

Posted in Հայոց լեզու, Գրականություն

Գործնական քերականություն

1.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:

Հողը … (ինքն, մաքուր, ել) … (հատուկ, ություն) ունի: Դա չի նշանակում, թե կարելի է նրան… (չափ, անց) շատ… (ծանր, բեռն, ել) (օրգան, ական) և (ան, օրգան, ական)… (թափ, ոն),… (բնակ, վայր) հավաքված (կենցաղ, ային) աղբով, որովհետև հողի … (հնար, ավոր, ություն)… (նույն, պես)… (ան, սահման) չեն: Իսկ … (թափ, ոն)… (աղտ, ոտ, (վ)ած) հողը սպառնում է…. (հիվանդ, ություն) առաջացման պատճառ դառնալ:

Հողը ինքնամաքրվելու հատկություն ունի: Դա չի նշանակում, թե կարելի է նրան չափազանց շատ ծանրաբեռնել օրգանական և անօրգանական թափոնների, բնակավայրը հավաքված կենցաղային աղբով, որովհետև հողի հնարավորություններն նույնպես անսահման չեն: Իսկ թափոնների աղտոտվածությունը հողը սպառնում է հիվանդության առաջացման պատճառ դառնալ:

2.Ըստ տրված կաղապարների բարդ նախադասություններ կազմի՛ր: Ինչպիսի՞ նախադասություններ ստացվեցին:

Այնքան համեղ էր, ինչքան (որքան) մոր պատրաստածը:

Այնպես սիրուն է, ինչպես վարդը:

Այնտեղ մայրն էր գնացել, որտեղ (ուր) որտեղ դուստրն էր ապրում:

Երբ տուն հասանք, հենց այդ ժամանակ հիշեց թե ինչ մոռացավ:

Հենց որ…………, ……………….:

……………….., այնպես որ…………..:

……………….., մինչդեռ………….:

Քանի դեռ…………,…………:                                           :

…………………., թե………………:

3.Հարցական դերանունները փոխարինի´ր համապատասխան որոշիչ բառակապակցություններով:

Հեռագիրը` ո՞ր, բերել էին գիշերը:
Ծաղիկը` ինչպիսի՞, դաշտում կարծես միակն էր:
Աշունը շուկան լցրել է մրգերով` ինչպիսի՞:
Նրա հիասթափությունը մատնում էին աչքերը` ինչպիսի՞:
Մի ժպիտ` ինչպիսի՞, թառել էր դեմքին:

Հեռագիրը` հին, բերել էին գիշերը:
Ծաղիկը` անծայր, դաշտում կարծես միակն էր:
Աշունը շուկան լցրել է մրգերով` նարինջներով:
Նրա հիասթափությունը մատնում էին աչքերը` տխուր:
Մի ժպիտ` գեղեցիկ, թառել էր դեմքին:

4․ Տեքստից դո՛ւրս գրիր որոշիչները և հատկացուցիչները։

Վիլյամ Սարոյան «Գյուղացին»

Սարգիս անունով մի մարդ 1908-ին Հայաստանի Գյուլտիկ գյուղից Ամերիկա եկավ:  Դեռ 30 տարեկան չկար: Խիտ, կարճ կտրած մազերով, սև, հաստ բեղերով աժդահա մի գյուղացի էր: Քաշը հավանաբար մի 100 կիլո կլիներ, բայց գեր չէր երևում, և ուներ տարօրինակ ու թախծոտ հայացք: Գյուլտիկում առանձնապես հայտնի մարդ չէր: Գյուլտիկում առհասարակ հայտնի մարդիկ չկային: Բայց նա լավ ընկերներ ուներ՝ հայեր, քրդեր, թուրքեր, արաբներ, հրեաներ, հույներ, բուլղարներ և ուրիշ ազգի ու ցեղի մարդիկ: Նրանց հետ խոսում էր հայերեն, թուրքերեն, քրդերեն, արաբերեն և, հեռանալով, շատ ընկերներ էր թողել Գյուլտիկում:

5.Տրված նախադասությունների ընդգծված անդամները համեմատի՛ր. Բ խմբի լրացումներն ինչո՞վ են տարբերվում Ա խմբի որոշիչներից: Փորձի՛ր բացատրել, թե ինչո՛ւ են դրանք բացահայտիչ կոչվում:

Ա. Մեծ գիտնական Նյուտոնը քիչ աշակերտներ է ունեցել:
Բ. Նյուտոնը` մեծ գիտնականը, քիչ աշակերտներ է ունեցել:

Ա. Մի օր նրա դուռը թակեց նախկին ծովագնաց էդմունդ Հալեյը:
Բ. Մի օր նրա դուռը թակեց էդմունդ Հալեյր` նախկին ծովագնացը:

Ա. «Թագավորական աստղագետ» Հալեյը հիմնականում պարզեց գիսավորների շարժման գաղտնիքները:
Բ. Հալեյը` «Թագավորական աստղագետը», հիմնականում պարզեց գիսավորների շարժման գաղտնիքները:

Տարբերությունը այն էր, որ Բ խմբի բառերի վրա ՝ է դրված։ Դա նշանակում է բացահայտիչ։

Posted in Հայոց լեզու, Գրականություն

Ջոնաթան Լիվիմգսթոն ճայը մաս 2

Ուրեմն սա՞ է երկինքը, մտածեց նա ինքն իրեն ժպտալով։ Թերեւս այնքան էլ հարգալից չէ դատել երկնքի մասին, երբ դեռ նոր ես հասել այնտեղ։

Այժմ, թողնելով Երկիրը եւ երկու ադամանդափայլ ճայերի հետ թեւ֊թեւի բարձրանալով ամպերից էլ վեր, նա տեսավ, որ իր սեփական մարմինը եւս փոխվում֊դառնում է նրանց պես շողշողուն։ Դա, իհարկե, իր ոսկեգույն աչքերի առջեւ ապրած նույն երիտասարդ Ջոնաթանն էր, միայն թե փոխված արտաքին ձեւերի մեջ։

Մարմինն էլի ճայի էր, բայց հիմա արդեն նա թռչում էր շատ ավելի լավ, քան թռել էր երբեւէ։ Այդ ինչո՞ւ, մտածեց նա, կիսով չափ քիչ լարվելով՝ ես հիմա թռչում եմ կրկնակի շատ ու կրկնակի արագ, քան լավագույն օրերիս երկրի վրա։

Նրա փետուրներն այժմ շողշողում էին ադամանդի սպիտակ փայլով, իսկ թեւերը ողորկ էին, արծաթյա փայլերցած թիթեղների պես անթերի։ Նա հիացած սկսեց ուսումնասիրել դրանք, ուժը փորձել նոր թեւերին։

Ժամում երկու հարյուր հիսուն մղոն թռչելիս նա զգաց, որ մոտեցել է հորիզոնական թռիչքի իր համար առավելագույն արագությանը։ Ժամում երկու հարյուր յոթանասուներեք մղոն անցնելիս մտածեց, որ թռչում է այնքան արագ, որքան միայն կարող է ու մի քիչ հիասթափվեց։ Ուրեմն նոր մարմնի կարողությունները նույնպես սահմանափակ էին, ու թեեւ դրանք շատ ու շատ անգամ գերազանցում էին իր իսկ ռեկորդը, բայց սահման այնուամենայնիվ կար եւ մեծ լարում կպահանջվեր այն հաղթահարելու համար։ Երկնքում, մտածում էր նա, սահմանները չպետք է լինեն։

Ամպերը մնացին հեռվում։ Նրա ուղեկիցները բացականչեցին․

Երջանիկ վայրէջք, Ջոնաթան,— եւ անհետացան անոսր երկնի խորքերում։

Ծովի վրայով նա թռչում էր դեպի կտրտված ափեզրը։ Ժայռերի մոտ մի քանի մարզվող ճայեր էին ուրվագծվում։ Հեռու հյուսիսում, հորիզոնին մոտ ճախրում էին եւս մի քանիսը։ Նոր պատկերներ, նոր մտքեր, նոր հարցեր․ ինչո՞ւ են ճայերն այսքան քիչ, երկինքը պիտի որ լի լիներ ճայերի երամներով։ Եվ ինչո՞ւ հանկարծ ինքն այսպե հոգնեց, չէ՞ որ ճայերը, ինչպես ընդունված է համարել, երբեք չեն հոգնում եւ չեն քնում երկնքում։

Որտե՞ղ էր նա այդ լսել։ Իր երկրային կյանքի հիշողություններն աստիճանաբար հեռանում էին։ Նա, իհարկե, Երկրում շատ բան էր սովորել, բայց մանրամասներն այժմ աղոտացել էին․ ինչ֊որ բան էր հիշում հանուն սննդի թռչելու մասին, Աքսորյալ լինելու մասին։

Ափեզրի մոտ մի խումբ ճայեր առանց բառ իսկ արտասանելու ընդառաջ եկան նրան։ Նա զգաց միայն, որ սա տուն է եւ որ ինքը ցանկալի է այստեղ։ Դա նրա համար մեծ օր էր, օր, որի արեւածագը նա վաղուց արդեն չէր հիշում։

Ափում վայրէջք կատարելու համար նա շրջվեց, մի մատնաչափ բարձրության վրա թեւերը թափահարելով՝ կանգ առավ, ապա թեթեւորեն իջավ ավազին։ Մյուս ճայերը նույնպես իջան՝ եւ առանց փետուր իսկ շարժելու։ Լուսաճերմակ թեւերը տարածած՝ նրանք համաչափորեն ճոճվեցին օդում, ապա սկսեցին իրենց փետուրների կորությունն ինչ֊որ կերպ փոփոխել այնքան, մինչեւ որ լրիվ կանգ առան։ Նույն վայրկյանին էլ նրանց թաթերը դիպան գետնին։ Դա հրաշալի ինքնակառավարում էր, բայց Ջոնաթանը շատ հոգնած էր այն կրկին փորձելու համար։ Ափ հասնելուն պես, դեռ բառ իսկ չարտասանած, նա քնեց։

Արդեն հաջորդ օրերին Ջոնաթանը հասկացավ, որ թռիչքի համար այստեղ նույնքան շատ բան կար սովորելու, որքան ինքը սովորել էր իր ողջ անցած կյանքի ընթացքում։ Տարբերությունն այն էր, որ ճայերն այստեղ իր նման էին մտածում։ Նրանցից յուրաքանչյուրի համար ամենաէականը կյանքում կատարելության հասնելու ձգտումն էր, աշխարհում ամեն ինչից շատ նրանք թռչել էին սիրում։ Նրանք բոլորն էլ զարմանալի թռչուններ էին, որ ամեն օր, ամեն ժամ մարզումներ էին անում, փորձում նորանոր թռիչքաձեւեր։

Վաղուց արդեն Ջոնաթանը մոռացել էր այն աշխարհի մասին, որտեղից եկել էր ինքը, այն աշխարհի, ուր Երամն ապրում էր աչքերն ամուր փակած թռիչքի երջանկության դեմ՝ թեւերն օգտագործելով միայն կեր գտնելու եւ այն իրարից փախցնելու համար։ Բայց ժամանակ առ ժամանակ այդ հիշողությունները մի պահ նորից արթնանում էին։

Մի առավոտ, երբ ծալված թեւերով ակնթարթային պտույտներ գործելու պարապմունքից հետո ուսուցչի հետ հանգստանում էին ափին, նա դարձյալ հիշեց այդ ամենը։

— Իսկ ո՞ւր են մյուսները, Սալիվան,— հարցրեց նա առանց խոսքի՝ մի հրաշալի հեռազգացությամբ, որով լուռ հաղորդակցվում էին այստեղի ճայերը փոխանակ ճչալու եւ աղմկելու։

— Ինչո՞ւ մենք քիչ ենք այստեղ։ Այնտեղ, որտեղից ես եկել եմ, ապրում էին…

— …հարյուրավոր ու հազարավոր ճայեր, գիտեմ,— գլխով արեց Սալիվանը։— Ես մի պատասխան կարող եմ տալ, Ճոնաթան, դա այն է, որ դու մեն֊միակն ես միլիոնավոր թռչունների մեջ։ Մեր մեծամասնությունը միշտ էլ դանդաղ է շարժվել առաջ։ Մի աշխարհից մենք գալիս ենք դրան բոլորովին նման մեկ ուրիշը, իսկույն մոռանում ենք այն նախորդը, որտեղից եկել ենք, եւ, չմտածելով, թե ուր ենք գնալու, ապրում ենք պահի համար։ Պատկերացնո՞ւմ ես, թե քանի կյանք է հարկավոր եղել, մինչեւ կծնվեր առաջին միտքն այն մասին, որ կյանքում շատ ավելի բարձր բաներ կան, քան ուտելը, կռվելն ու Երամին իշխելը։ Հազարավոր կյանքեր, Ջոն, տաս հազարավոր, եւ էլի ուրիշ հարյուրավոր կյանքեր պետք եկան, մինչեւ սկսեցինք հասկանալ, որ կա կատարելություն կոչվածը, ու էլի այդքան, մինչեւ այն գաղափարը, որ մեր կյանքի նպատակն այսուհետեւ այդ կատարելությունը հայտնաբերելն ու ցուցադրելն է։ Նույն կանոնն, անշուշտ, գործում է նաեւ մեզ համար։ Մենք մեր հաջորդ աշխարհն ընտրում ենք ելնելով նրանից, ինչ սովորել ենք այս մեկում։ Երբ ոչինչ չես սովորում, ապա հաջորդ աշխարհն ըստ էության նույնն է, ինչ եւ այս մեկը՝ հաղթահարման սպասող նույն խոչընդոտներով ու կապարե ծանրությամբ։

Նա տարածեց թեւերը եւ շրջվեց՝ դեմքը դարձնելով քամուն։

— Բայց դու, Ջոն,— ասաց նա,— կարճ ժամանակում այնքան շատ բան ես սովորել, որ հազարավոր կյանքերի կարիքը չունեցար այստեղ հասնելու համար։

Մի վայրկյանում նրանք կրկին հայտնվեցին օդում մարզումներ անեու։ Համատեղ գալարաթռիչքները դժվարությամբ էին հաջողվում։ Կիսով չափ շրջված ընթանալով՝ Ջոնաթանը ստիպված էր մնածել գլխիվայր կախված՝ ուսուցչի հետ ներդաշնակորեն հակառակ շրջելով թեւի աղեղը։

Եկ դա նորից փորձենք,— էլի ու էլի կրկնում էր Սալիվանը, եկ դա նորից փորձենք։— Ապա վերջապես․— լավ է։— Եվ նրանք դարձյալ սկսեցին մահվան օղակների եռանդագին մարզումները։

Մի երեկո գիշերային թռիչքի չգնացած ճայերը մտքի մեջ սուզված կանգնած էին ավազին։ Իր ողջ քաջությունը հավաքելով Ջոնաթանը դիմեց Ավագ Ճային, որն, ասում էին, շուտով հեռանալու էր այս աշխարհիծ։

— Չիանգ,— ասաց նա փոքր֊ինչ հուզված։

Ծեր ճայը բարությամբ նայեց նրան։ — Այո, որդիս։— Տարիների հետ թուլանալու փոխարեն տոհմապետն ավելի ուժեղ էր դարձել, նա կարող էր գերազանցել Երամի ցանկացած ճային եւ գիտեր այնպիսի հմտություններ, որ մյուսները նոր էին միայն յուրացնում։

Ջիանգ, այս աշխարհը ամենեւին էլ երկինքը չէ, ճի՞շտ է։

Տոհմամետը ժպտաց՝ ողողված լուսնի լույսով։— Դու դարձյալ սովորում ես, Ջոնաթան Ճայ,— ասաց նա։

Լավ, իսկ ի՞նչ է լինելու սրանից հետո, ո՞ւր ենք մենք գնում։ Իրականում կա՞ այնպիսի մի տեղ, որ երկինք է կոչվում։

Ոչ, Ջոնաթան, այդպիսի տեղ չկա։ Երկինքը ոչ տարաթություն է եւ ոչ էլ ժամանակ։ Երկինքը կատարյալ լինելն է։— Նա մի պահ լուռ էր։— Դու շատ արագ թռչող ես, այնպես չէ՞։

Ես… ես հաճույք եմ զգում արագությունից,— ասաց Ջոնաթանը շփոթված, բայց եւ հպարտ, որ Տոհմապետը նկատել էր իրեն։

Երկնքին սկսում ես հասնել այն ժամանակ, Ջոնաթան, երբ հասնում ես բացարձակ արագության։ Դա ժամում հազար կամ միլիոն մղոն անցնելը չէ եւ ոչ իսկ լույսի արագությամբ թռչելը, քանզի յուրաքանչյուր թիվ սահման է, իսկ կատարելությունը սահմաններ չունի։ Բացարձակ արագությունը, որդիս, այնտեղ հայտնվելն է։

Չիանգը հանկարծ չքացավ եւ մի ակնթարթում հայտնվեց ջրի եզրին՝ հիսուն ոտնաչափ հեռու։ Ապա կրկին չքացավ եւ մեկ հազարերորդական վայրկյան անց կանգնեց Ջոնաթանի կողքին։

Սա միայն կատակ էր,— ասաց նա։

Ջոնաթանն ապշել էր։ Նա մոռացավ երկնքի մասին հարցնելը։

Ինչպե՞ս ես այդ անում։ Ի՞նչ ես զգում այդ պահին։ Որքա՞ն տարածություն կարող ես անցնել։

Ցանկացած պահի կարելի է հայտնվել ցանկացած տեղում, ուր կամենաս,— ասաց Տոհմապետը։— Ցանկացած պահի ես կարող եմ լինել ամենուր, ուր հասնում է միտքս։— Նա հայացքը հառեց ծովին։— Տարօրինակ է, այն ճայերը, որոնք կատարելությանը ստորադասում են պարզ տեղափոխությանը, լճանում են ու այդպես էլ ոչ մի տեղ չեն գնում։ Իսկ նրանք, որոնք հրաժարվում են պարզ տեղափոխությունից հանուն կատարելության, վայրկենապես հայտնվում են ցանկացած տեղում։ Հիշիր, Ջոնաթան, երկինքը տարածություն չէ եւ ոչ էլ ժամանակ, քանի որ տարածությունն ու ժամանակը բոլորովին զուրկ են որեւէ իմաստից։ Երկինքը…

— Կարո՞ղ ես ինձ սովորեցնել այդպես թռչել,— հարցրեց Ջոնաթան Ճայը՝ մի նոր անհայտի նվաճման մտքից դողահար։

— Իհարկե, եթե ուզում ես սովորել։

— Ուզում եմ։ Ե՞րբ կարող ենք սկսել։

— Հենց հիմա էլ կարող ենք սկսել, եթե համաձայն ես։

— Ես ուզում եմ սովորել քեզ նման թռչել,— ասաց Ջոնաթանը, եւ աչքերը վառվեցին տարօրինակ փայլով։— Ասաց ինձ, թե ի՞նչ եմ անելու։

Չիանգը խոսում էր դանդաղ՝ հետեւելով միշտ ջանասեր այդ պատանի ճային։— Մտքի արագությամբ թռչել՝ նշանակում է լինել ցանկացած տեղում,— ասաց նա,— դու առաջին հերթին պետք է սկսես սովորել հասկանալ, որ արդեն հասել ես։

Չիանգի ասելով բանի էությունն այն էր, որ Ջոնաթանը պիտի դադարեր դիտել իրեն որպես քառասուներկու մանտաչափ տեւերի բացվածք եւ նախապես տրված հնարավորություններ ունեցող սահմանափակ կարողություններով օժտված մարմնի գերի։ Էությունն այն բանի գիտակցումն էր, որ իր իսկական ես֊ը այնպես բացարձակորեն, ինչպես անվերջ թիվը, միաժամանակ ապրում է տարածության ու ժամանակի ցանկացած կետում։

Ջոնաթանը շարունակում էր մարզվել, մարզվել համառորեն, ամեն օր, արեւածագից մինչեւ կեսգիշեր, եւ, չնայած բոլոր ջանքերին, մի փետրաչափ իսկ առաջ չէր շարժվում տեղից։

— Մոռացիր հավատի մասին,— նորից ու նորից կրկնում էր Չիանգը,— թռչել սովորելիս հավատը քեզ պետք չեկավ, դու պետք է թռիչքը հասկանաս։ Դա հենց այն է, ինչ պետք է։ Այժմ նորից փորձիր։

Մի օր, երբ Ջոնաթանը փակ աչքերով ափին կանգնած կենտրոնանում էր, մտքի հանկարծակի մի փայլատակումով հասկացավ, թե ինչ էր ասում Չիանգը․ «Իհարկե, դա ճշմարիտ է, իմ հնարավորություններն անսահման են, ես կատարյալ ճայ եմ»։ Երջանկության հզոր ալիքը ցնցեց նրան։

— Լավ է,— ասաց Չիանգը հաղթականորեն։

Ջոնաթանը բացեց աչքերը։ Ինքն ու Տոհմապետը միայնակ կանգնած էին միանգամայն անծանոթ մի ափում՝ ծովեզրին խոնարհված ծառերով ու կրկնակի դեղին արեւներով՝ հայտնված իրենց գլխավերեւում։

— Վերջապես պատկերացրիր,— ասաց Չիանգը,— բայց կառավարումդ փոքր֊ինչ մշակման կարիք ունի։

Ջոնաթանն ապշել էր։— Այս որտե՞ղ ենք մենք։

— Կանաչ երկնքով ու արեւի տեղ կրկնակ աստղերով ինչ֊որ մոլորակի վրա,— տարօրինակ շրջապատի հանդեպ կատարչալ անտարբերությամբ, իմիջայլոց պատասխանեց Տոհմապետը։

Ջոնաթանը հիացմունքի ճիչ արձակեց, առաջին հնչյունը՝ Երկիրը թողնելուց հետո։— ՍՏԱՑՎՈՒՄ է։

— Այո, իհարկե ստացվում է, Ջոն,— ասաց Չիանգը,— միշտ էլ ստացվում է, երբ գիտես, թե ինչ ես անում։ Իսկ այժմ կառավարման մասին…

Արդեն մութ էր, երբ նրանք վերադարձան։ Ճայերը Ջոնաթանին հառեցին իրենց ակնածալից ոսկեգույն աչքերը․ նրանք տեսել էին անշարժ դիրքից նրա անհետանալը։

Մի քանի վայրկյան ականջ դնելով իիրեն ուղղված շնորհավորանքներին՝ նա ասաց․ — Ես այստեղ նորեկ եմ, դեռ բոլորովին սկսնակ, եւ այդ ամենը ձեզանից պիտի սովորեմ։

Զարմանում եմ, Ջոն, — նրա կողքին կանգնելով ասաց Սալիվանը։ — Տաս հազար տարում իմ տեսած բոլոր ճայերից դու ամենահամարձակն ես սովորելու մեջ։ — Երամը լռեց, Ջոնաթանը հուզվեց շփոթմունքից։

Եթե ուզում ես, կարող ենք սկսել աշխատել ժամանակի վրա, — ասաց Չիանգը,— մինչեւ կսովորես թռչել դեպի անցյալը եւ դեպի ապագան։ Այնժամ դու պատրաստ կլինես ամենադժվարը, ամենահզորն ու անենագրավիչը սկսելուն։ Դու պատրաստ կլինես սկսել վերընթաց թռչել եւ կհասկանաս, թե ինչ են բարին ու սերը։

Մոտ մի ամիս Ջոնաթանը խելահեղ արագությամբ յուրացնում էր ամեն ինչ։ Փորձը ցույց էր տվել, որ նա միշտ էլ արագ էր սովորում, իսկ այժմ հենց իրեն՝ Տոհմապետին աշակերտելով՝ այնպես էր ընդունում նոր գաղափարները, ասես փետրավոր հաշվիչ մեքենա լիներ։

Ահա եւ եկավ այն օրը, երբ Չիանգն անհետացավ։ Նա հանդարտ զրուցում էր բոլորի հետ՝ հորդորելով, որ նրանք երբեք չթողնեն եւ սովորելն եւ մարզվելը, որ մշտապես ջանան ավելի ու ավելի խորն ըմբռնել կյանքի իսկական, աներեւույթ, անտեսանելի էությունը։ Խոսելու ընթացքում նրա փետուրները հետզհետե ավելի ու ավելի պայծառ էին շողում, իսկ վերճին պահին այնպես փայլատակեցին, որ ոչ մի ճայ չկարողացավ նրան նայել։

Ջոնաթան,— ասաց նա, եւ դրանք նրա արտասանած վերջին բառերն էին․ — աշխատիր ըմբռնել, թե ինչ է սերը։

Երբ նրանք վերստացան տեսնելու կարողությունը, Չիանգն այլեւս չկար։ Որքան օրերն անցնում էին, այնքան ավելի հաճախ էր Ջոնաթանն իրեն գտնում նորից ու նորից Երկրի մասին մտածելիս, այն Երկրի, որտեղից եկել էր։ Եթե ինքն այնտեղ գիտենար այն ամենի մեկ տասներորդ, թեկուզ մեկ հարյուրերորդ մասը միայն, ինչ իմացավ այստեղ, որքան ավելի ամաստալից կլիներ կյանքը։ Ավազին կանգնած նա հետաքրքրությամբ մտածում էր, թե գուցե այնտեղ եղել է մի ճայ, որը կարող էր խորտակել իրեն կաշկանդող սահմաններն ու դուրս գալ դրանցից, որ կարող էր թիանավից հացի փշրանքներն փախցնելուց անդին տեսնել թռիչքի իմաստը։ Հավանաբար նա նույնիսկ կարող է հասցրած լինել Աքսորյալ դառնալ իր ճշմարտությունը ԵՐմաի երեսին ասելու համար։ Եվ որքան ավելի էր Ջոնաթանը մարրզվում բարության դասերը յուրացնելու համար, այդքան ավելի էր աշխատնում ըմբռնել սիրո բնույթը, այնքան ավելի էր ցանկանում վերադառնալ Երկիր։ Չնայած իր միայնակ անցյալին, Ջոնաթան Ճայը ծնվել էր ուսուցիչ լինելու համար․ սիրո արտահայտման նրա եղանակը իր հայտնաբեած ճշմարտությունը նվիրելն էր յուրաքանչյուր ճայի որն ուզում է գտնել այն։

Սալիվանը, որն այժմ մտքի արագությամբ թռիչքների գիտակ էր եւ օգնում էր մյուսներին յուրացնել դա, հավանություն չէր տալիս դրան։

— Ջոն, դու մի անգամ արդեն Աքսորյալ ես եղել։ Ինչո՞ւ ես կարծում, որ նույն այդ ճայերից ոմանք այժմ կցանկանան լսել քեզ, այն էլ քո այս տարիքում։ Դու գիտես ասածը եւ այն ճիշտ է․ «Որքան ճայը բարձր է թռչում, այնքան հեռուն է տեսնում»։ Այն ճայերը, որոնցից դու հեռացել ես, կպած են գետնին, նրանք ճչում են ու կռվում իրար հետ։ Նրանք հազարավոր մղոններ հեռու են երկնքից, իսկ դու ուզում ես այնտեղից ցույց տալ նրանց երկինքը։ Ախր նրանք իրենց սեփական թեւերի ծայրերն անգամ չեն կարողանում տեսնել, Ջոն։ Մնա այստեղ, օգնիր այստեղի նորեկներին, նրանց, որոնք բավականաափ բարձր են թռել հասկանալու համար այն, ինչ ունես նրանց ասելու։ — Նա մի պահ լռեց, ապա ասաց։— Ի՞նչ կլիներ, եթե Չիանգը վերադառնար իր նախկին աշխարհը։ Որտե՞ղ կլինեիր այսօր դու։

Վերջին փաստարկը համոզիչ էր հնչում, Սալիվանն իրավացի էր․ որքան ճայը բարձր է թռչում, այնքան հեռուն է տեսնում։ Ջոնաթանը մնաց եւ պարապում էր նորեկ թռչունների հետ, որոնք բոլորն էլ շատ ընդունակ էին եւ արագ յուրացնում էին ամեն ինչ։ Բայց նախկին զգացումը նորից արթնացավ, եւ նա չէր կարողանում չմտածել, որ Երկրի վրա հավանաբար կլինեն մեկ֊երկու ճայ, որոնք նույնպես կարող էին սովորել։ Ինչքան շատ բան նա կիմանար այժմ, եթե Չիանգն իր կողքին լիներ այն օրերին, երբ ինքն Աքսորյալ էր։

— Ես պետք է վերադառնամ, Սալլի,— ի վերջո ասաց նա։— Քո աշակերտները հիանալի առաջադիմում են։ Նրանք կարոէ են օգնել քեզ նորեկներին ուսուցանելու։

Սալիվանը հոգոց հանեց, բայց չառարկեց։— Կարծում եմ կկարոտեմ քեզ, Ջոնաթան, — միայն ասաց նա։

— Ամոթ է, Սալլի,— հանդիմանեց նրան Ջոնաթանը, — այդքան խենթ մի լինիր։ Հապա ինչով ենք մենք զբաղվում ամեն օր։ Եթե մեր բարեկամությունը դեռեւս կախված է այնպիսի բաներից, ինչպիսիք են տարածությունն ու ժամանակը, ապա, վերջնականապես հաղթահարելով դրանք՝ մենք խորտակած կլինենք մեր երամակցական կապերը։ Հաղթահարելով ժամանակը՝ կունենանք Այժմ։ Չե՞ս կարծում, որ կարող ենք մեկ֊երկու անգամ հանդիպել Այստեղի եւ Այժմվա միջեւ մի ինչ֊որ կետում։

Սալիվանն ակամա ծիծաղեց։ — Դու խենթ ես, — համակրանքով ասաց նա։ — Եթե կա մեկը, որ կարող է գետնին կպած որեւէ էակի ցույծ տալ, թե ինչպես կարելի է հազարավոր մղոնների չափ հեռուն տեսնել, ապա դա Ջոնաթան Լիվինգսթոն Ճայն է։ — Նա հայացքը հառեց ավազին։ — Մնաս բարով, Ջոն, բարեկամս։

— Ցտեսություն, Սալլի, մենք էլի կհանդիպենք։ — Այս ասելով Ջոնաթանը մտաբերեց ճայերի մեծ երամների պատկերը մի այլ ժամանակի մեջ եւ սովորական թեթեւությամբ զգաց, որ փետուր ու ոսկոր չէ ինքը, այլ ազատության ու թռիչքի բացարձակ գաղափարը, որ ոչնչով չի սահմանափակվում։

Ֆլեթչեր Լինդ Ճայը դեռ բոլորովին ջահել էր, բայց արդեն գիտեր, որ երբեւէ չէր եղել մի այլ թռչուն, որի հետ որեւէ Երամ այդքան անգթորեն վարված լիներ կամ այդքան անարդարացի։

«Ինձ համար միեւնույն է, թե ինչ կասեն նրանք,— զայրացած մտածեց նա եւ աչքերը մշուշվեցին, երբ թռչում էր դեպի Հեռավոր Ժայռերը։ — Թռչելը շա՜տ ավելին է, քան տեղից֊տեղ փոխադրվելու համար թեւերը թափահարելը, դե դա… դա ախր… դա մոծակն էլ կանի։ Ընդամենը մի փոքրիկ գալարաթռիչք Տոհմապետի շուրջը, հենց այնպես, կատակի համար միայն, եւ ահա ես Աքսորյալ եմ։ Նրանք կո՞ւյր են, իչն է, մի՞թե չեն տեսնում, մի՞թե չեն պատկերացնում այն փառահեղ կյանքը, որ կունենանք մենք, երբ իսկապես սովորենք թռչել։

Ինձ համար միեւնուն է, թե ինչ կմտածեն նրանք։ Ես նրանց ցույց կտամ, թե ինչ է թռիչքը։ Ես իսկական օրինախախտ կլինեմ, եթե նրանք այդպես են ցանկանում։ Բայց նրանք դեռ շատ կզղջան սրա համար»։

Ձայնը եկավ հենց իր ներսից ու թեեւ այն չափազանց նուրբ էր, այնուամենայնիվ, այնքան վախեցրեց, որ նա երերաց ու կարկամեց օդում։

— Մի չարանա նրանց վրա, Ճայ Ֆլեթչեր։ Քեզ վտացելով՝ մյուս ճայերը միայն իրենց են վնասել, մի օր նրանք կհասկանան դա, մի օր կտեսնեն այն, ինչ դու ես տեսնում։ Ներիր նրանց եւ փորձիր հասկանալ։

Նրա աջ կողմում մի ադամանդափայլ ճայ էր թռչում, աշխարհի ամենաճերմակ ճայը։ Նա սահում էր առանց որեւէ ջանքի, փետուր իսկ չշարժելով, եւ դա այն դեպքում, երբ ինքը՝ Ֆլեթչերը թռչում էր գրեթե առավելագույն արագությամբ։

Պատանի ճայի հոգում մի պահ ամեն ինչ իրար խառնվեց։

«Այս ի՞նչ է կատարվում։ Ես խելագարվե՞լ եմ, ես մեռե՞լ եմ։ Ի՞նչ է սա»․ զարմանում էր երիտասարդ ճայը։ Ցածր ու հանգիստ, ձայնը թափանցեց նրա հոգու խորքերը՝ պատասխան պահանջելով․ — Ֆլեթչեր Լինդ Ճայ, դու ուզո՞ւմ ես թռչել։

ԱՅՈ, ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ ԹՌՉԵԼ։

Ֆլետթեր Լինդ Ճայ, դու արդյո՞ք այնքան շատ ես ուզում թռչել, որ կներես Երամին, կսովորես ու մի օր այնտեղ կվերադառնես եւ կաշխատես օգնել նրանց իմանալու քո սովորածը։

Չնայած հպարտությանն ու կրած վիրավորանքին, Ֆլեթչերն անկարող էր ստել այդ հիասքանչ, հմուտ արարածին։

— Այո, — մեղմորեն ասաց նա։

— Այդ դեպքում, Ֆլեթչ, — ասաց այդ լուսացող արարածը, եւ այդ ձայնի մեջ այնքան բարություն կար, — եկ սկսենք Հորիզոնական թռիչքից։

Posted in Հայոց լեզու, Գրականություն

Ջոնաթան Լիվինգսթոն ճայը (մաս 2)

1. Հարցական դերանունները փոխարինի՛ր հատկացուցիչներով:

  • Ո՞ւմ աչքն ամբողջ օրը ճանապարհին էր:
  • Միշտ հիշում է ո՞ւմ խոսքը:
  • Ինչի՞ ջուրը բարձրացել էր ձնհալից:
  • Ինչի՞ արմատները շատ խորն էին թափանցել:
  • Ինչի՞ փողոցները լայն էին և ուղիղ:

1. Տղայի աչքն ամբողջ օրը ճանապարհին էր:
2. Միշտ հիշում է պապիկի խոսքը:
3. Քաղաքի ջուրը բարձրացել էր ձնհալից:
4. Ծառի արմատները շատ խորն էին թափանցել:
5. Երկրի փողոցները լայն էին և ուղիղ:

2. Ընդգծված բառերին ավելացրո՛ւ հատկացուցիչ լրացումներ, որոնք ցույց տան, թե դրանք (հատկացյալները) ո՛ւմ, կամ ինչի՛ն են պատկանում կամ վերաբերում:

  • Լույսի պատճառով շատ խորն էին իջել:
  • Սիրով կարդում էր բանաստեղծությունները:
  • Երեկոն շատ խաղաղ էր:
  • Խանութն արդեն երկար ժամանակ փակ էր:
  • Հրամանները շատ արագ էին կատարվում:

1. Լապտերի լույսի պատճառով շատ խորն էին իջել:
2. Սիրով կարդում էր Չարենցի բանաստեղծությունները:
3. Նրա երեկոն շատ խաղաղ էր:
4. Գյուղի խանութն արդեն երկար ժամանակ փակ էր:
5. Ղեկավարի հրամանները շատ արագ էին կատարվում:

3. Ընդգծված հատկացուցիչների և հատկացյալների կապը հստակ ցույց տալու համար կետադրիր:

  • Առագաստանավի` անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում մի հետաքրքիր փաստ կա:
  • Վարելահողերի` անտառներ հատելու միջոցով ընդարձակման հետ հաճախացան խորշակները, որոնք իսկական պատուհաս են հողագործության համար:
  • Հողի` սև մրրիկներից պաշտպանող բարեկամը անտառն է:
  • Մթնոլորտը կեղտոտում են նաև անտառային հրդեհների` արևի դեմքը ծածկող ծուխն ու հրաբխային մուրը:
  • Անձրևների և հալոցքի ջրի` լեռնային ապարներր մաշեցնող շիթերը քայքայում են նաև շատ հանքային աղեր:
Posted in Հայոց լեզու, Գրականություն

Ջոնաթան Լիվինգսթոն ճայը իմաստուն մտքեր

Ճայերի մեծ մասի մտքով իսկ չի անցնում սովորել ավելին, քան թռիչքի ամենապարզունակ գործողությունը՝ ափից մինչեւ կերը հասնելն ու վերադառնալը։ Ճայերի մեծ մասի համար էականը թռիչքը չէ, այլ կերը։ Իսկ այս ճայի համար էականը կերը չէր, այլ՝ թռիչքը։ Աշխարհում ամեն ինչից ավելի Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը թռչել էր սիրում։

— Լսիր, Ջոնաթան,— ասում էր հայրը ոչ անբարյացակամորեն,— ձմեռն այնքան էլ հեռու չէ, ձկնորսանավեր շատ քիչ կլինեն, իսկ մակերեւույթի ձկները կլողան դեպի ծովի խորքերը։ Եթե անպատճառ ուզում ես սովորել, սովորիր, թե ինչ է կերը եւ ինչպես պիտի այն հայթհայթել։ Թռչելն ընդհանրապես հրաշալի է, բայց, ինքդ էլ գիտես, դրանով չես կշտանա։ Մի մոռացիր նպատակը՝ թռչում ես, որ ուտես։

Ջոնաթանը հնազանդորեն գլխով արեց։ Հաջորդ մի քանի օրերը նա փորձում էր լինել մյուս ճայերի նման, նա իսկապես փորձում էր, բարձր ճչում էր եւ կառանացցերի ու ձկնորսանավերի շուրջը պտտվելով՝ կռվում երամի մյուս ճայերի հետ, ձկան ու հացի փշրանքների համար ջուրը սուզվում, բայց ոչինչ չէր ստացվում։

Բայց՝ ոչ, մտածեց նա։ Ես ստեղծված եմ լինելու այնպիսին, ինչպիսին որ էի, օժտված այն ամենով, ինչ արդեն տրված էր ինձ։ Ես ճայ եմ, նման մյուս բոլոր ճայերին, ու նրանց նման էլ պիտի թռչեմ։ Եվ նա մի կերպ բարձրացավ ու դեպի ափ շտապելով սկսեց թեւերը թափահարել։

Մյուս բոլոր երամակիցների նման լինելու այդ որոշումից նա իրեն զարմանալիորեն թեթեւացած զգաց։ Այլեւս չեն լինի այն խոչընդոտները, որ ստիպում էին իրեն սովորել։ Չի լինի պայքար, չի լինի եւ պարտություն։ Պարզապես հրաշալի էր ոչինչ չմտածել ու խավարի միջով սլանալ դեպի առափնյա լույսերը։

— Խավար,— տագնապալի հնչեց խուլ, բեկբեկուն ձայնը,— ճայերը երբեք չեն թռչում խավարում։

Քիչ առաջվա նրա երդումներն իսպառ մոռացված էին ու հեռու քշված քամու հուժկու թափի հետ։ Դրանց խախտելը նա ամենեւին էլ մեղք չէր համարում։ Այդպիսի վճիռներն այն ճայերի համար են միայն, որոնց բավարարում է շարքային լինելը։ Նրա համար, ում միտքն առնչվում է կատարյալին, նման բաները նշանակություն չունեն։

Նա առույգ էր, հաճույքից փոքր֊ինչ դողահար, հպարտ, որ հաղթահարել է սարսափը։ Նա ծալեց թեւերը, դրանց կարճ, անկյունաձեւ ծայրերը միայն պարզեց ու շեշտակի սլացավ դեպի ծովի հեռուները։ Անցնելով չորս հազար ոտնաչափ, նա հասավ առավելագույն արագության։ Քամին վերածվել էր հնչյունների խիտ, թրթռացող պատի, որին հակառակ ավելի արագ թռչելն այլեւս անկարելի էր։ Այժմ նա շեշտակի ցած էր սուրում ժամում երկու հարյուր տասնչորս մղոն արագությամբ։ Նա լավ գիտեր, որ եթե նման արագությամբ թռչելիս թեւերը հանկարծ բացվեին, ապա ինքը ցրիվ կգար միլիոնավոր մանր կտորների։ Բայց, միեւնույն է, արագությունն ուժ է, արագությունը բերկրանք է, արագությունը կատարյալ գեղեցկություն է։

Posted in Հայոց լեզու, Գրականություն

Ջոնաթան Լիվինքսթոն ճայը (առաջին մաս)

Առավոտ էր, ծագող արեւը ոսկեշողում էր հանդարտ ծովի մեղմ ծփանքում։ Ափից մի մղոն հեռավորության վրա ինչ֊որ ձկնորսանավ ակոսեց ջուրը, եւ Նախաճաշող Երամի ճիչը ակնթարթորեն ծակեց օդը, մինչ հազարավոր ճայերի ամբոխը կխռնվեր այնտեղ՝ ճարպկորեն իրար խաբս տալու ու գզվռտվելու կերակրի կտորտանքի համար։ Սկսվում էր եւս մի հոգսաշատ օր։

Հեռվում, ձկնորսանավից ու ափից անդին, միայնակ ու ինքնամոռաց մարզվում էր Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը։ Հարյուր ոտնաչափ բարձրության վրա նա իջեցրեց թաղանթավոր թաթերը, բարձրացրեց կտուցը եւ լարվեց՝ թեւերը ոլորուն կորագծի դժվարին, ցավեցնող դիրքում պահելու համար։ Այդ կլոր դիրքը նշանակում էր, որ թռչելու էր դանդաղ, եւ հիմա նա դանդաղեցնում էր այնքան, մինչեւ որ քամին շոյում էր դեմքը, մինչեւ օվկիանոսը հանդարտվում էր ցածում։ Ուժեղ կենտրոնացումից նա աչքերը կկոցեց, շունչը պահեց, ճիգ գործադրեց՝ մեկ… Էլի մի անգամ… քիչ էլ… մի մատնաչափ եւ… նորից… կորագիծ… Նրա փետուրները ցնցվեցին, նա կանգ առավ եւ ընկավ։

Ճայերն, ինչպես գիտեք, երբեք չեն երերում եւ երբեք կանգ չեն առնում։ Օդում կանգ առնելը նրանց համար ամոթ է ու խայտառակություն։

Բայց Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը չէր ամաչում, այլ կրկին լարում էր թեւերը՝ պահելով դրանք կորագծի դժվարին, դողացող դիրքում, դանդաղում էր, ավելի դանդաղում եւ նորից կանգ առնում․ նա սովորական թռչուն չէր։

Ճայերի մեծ մասի մտքով իսկ չի անցնում սովորել ավելին, քան թռիչքի ամենապարզունակ գործողությունը՝ ափից մինչեւ կերը հասնելն ու վերադառնալը։ Ճայերի մեծ մասի համար էականը թռիչքը չէ, այլ կերը։ Իսկ այս ճայի համար էականը կերը չէր, այլ՝ թռիչքը։ Աշխարհում ամեն ինչից ավելի Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը թռչել էր սիրում։

Նա գտնում էր, որ այս մտածելակերն իրեն անընդունելի կդարձնի մյուս թռչունների համար։ Նույնիսկ ծնողները ահաբեկված էին, որ Ջոնաթանն ամբողջ օրեր է կորցնում մենության մեջ՝ փորձեր անելով, հարյուրավոր անգամներ սահելով ծովի մակերեվույթի վրայով։

Նա չգիտեր ինչու է այդպես, բայց ծովի մակերեւույթից իր թեւաբացվածքի կեսից ավելի փոքր բարձրությամբ թռչելիս ինքը կարողանում էր ավելի քիչ լարվելով առավել երկար մնալ օդում։ Նրա ճախրանքներն ավարտվում էին ոչ թե սովորական ճողփյունով, այլ երկար ձգվող հետքով, որ իրենց ետեւից գծում էին նրա ոտքերը՝ ծովի մակերեսին շփվելով։ Սկսելով սահասավառնել ու ոտքերն իրեն քաշած վայրէջքի գալով ափում՝ նա շարունակում էր ընթացքը՝ սահքի երկար հետագիծը թողնելով ավազի մեջ։ Նրա ծնողներն իսկապես խիստ ահաբեկված էին։

— Ինչո՞ւ, Ջոն, ինչո՞ւ,— հարցնում էր մայրը,— ինչո՞ւ է բոլորի նման լինելն այդքան դժվար։ Ինչո՞ւ չես կարողանում ապրել ցածր թռչելը ձկնկուլներին ու ալբատրոսներին թողնելով։ Ինչո՞ւ ոչինչ չես ուտում, փետուր ու ոսկոր ես մնացել, որդիս։

— Թող որ փետուր ու ոսկոր դառնամ, մայրիկ, ես ուզում եմ իմանալ, թե ինչ կարող եմ անել օդում եւ ինչ չեմ կարող, ահա եւ բոլորը, ես միայն ուզում եմ իմանալ։

— Լսիր, Ջոնաթան,— ասում էր հայրը ոչ անբարյացակամորեն,— ձմեռն այնքան էլ հեռու չէ, ձկնորսանավեր շատ քիչ կլինեն, իսկ մակերեւույթի ձկները կլողան դեպի ծովի խորքերը։ Եթե անպատճառ ուզում ես սովորել, սովորիր, թե ինչ է կերը եւ ինչպես պիտի այն հայթհայթել։ Թռչելն ընդհանրապես հրաշալի է, բայց, ինքդ էլ գիտես, դրանով չես կշտանա։ Մի մոռացիր նպատակը՝ թռչում ես, որ ուտես։

Ջոնաթանը հնազանդորեն գլխով արեց։ Հաջորդ մի քանի օրերը նա փորձում էր լինել մյուս ճայերի նման, նա իսկապես փորձում էր, բարձր ճչում էր եւ կառանացցերի ու ձկնորսանավերի շուրջը պտտվելով՝ կռվում երամի մյուս ճայերի հետ, ձկան ու հացի փշրանքների համար ջուրը սուզվում, բայց ոչինչ չէր ստացվում։

Որքան անմիտ է այս ամենը, մտածեց նա, այնքան դժվարությամբ որսացած անձրուկը իրեն հետապնդող քաղված ծեր ճային շպրտելով։ Այս ամբողջ ժամանակը ես կարող էի ծախսել թռչել սովորելու վրա, դեռ այնքան բան կա սովորելու։

Կարճ ժամանակ անց Ջոնաթան Ճայը կրկին մենակ էր ծովի հեռուներում՝ քաղցած, երջանիկ, հարցախույզ։

Նա ուսումնասիրում էր թռիչքի արագությունը եւ մարզումների մեկ շաբաթվա ընթացքում այդ մասին ավելին իմացավ, քան ամենաարագընթաց ճայն աշխարհում։

Հազար ոտնաչափ բարձրությունից հնարավորին չափ ուժգին թափահարելով թեւերը՝ նա նետվեց խիստ կտրում խոյաթռիչքի՝ սլանալով դեպի ծովը, եւ հասկացավ, թե ինչու ճայերն այդպիսի հզոր խոյաթռիչքներ չեն գործում։ Վեց վայրկյանի չափ նա թռչում էր ժամում յոթանասուն մղոն արագությամբ, որից թեւերն անհետացել էին շարժման թրթռոցի մեջ։

Ծայրահեղ թրտնաջան աշխատանքով հասնելով իր հնարավորությունների վերջին սահմանին՝ ավելի բարձր արագությամբ թռչելիս նա կորցնում էր կառավարումը։

Նա բարձրանում էր հազար ոտնաչափ, ավելի ուժգին թափ առնում եւ, թափահարելով թեւերը, նետվում ուղղահայաց խոյաթռիչքի։ Վեր թափահարելիս ձախ թեւն ամեն անգամ արգելակվում էր ու նա կտրուկ թավալվում էր դեպի ձախ, ապա, հավասարակշռելով, արգելակվում էր աջը, եւ նա, ասես տենդի մեջ ցնցվելով, խելահեղորեն թավալգլոր տալով պտույտէջք էր գործում դեպի աջ։

Չնայած իր բոլոր ջանքերին, դեպի վեր թեւաթափահարումը չէր ստացվում։ Նա տաս անգամ փորձեց եւ ամեն անգամ, երբ անցնում էր ժամում յոթանասուն մղոն արագությունից, վերածվում էր չկառավարվող փետրագնդի եւ գահավիժում ջրի մեջ։

Ողջ գաղտնիքն այն է, ամբողջովին թրջվելուց հետո վերջապես հասկացավ նա, որ բարձր արագությունների դեպքում հարկավոր է թեւերն անշարժ պահել՝ հասցնել ժամում հիսուն մղոնի, ապա պահել անշարժ։

Երկու հազար ոտնաչափ բարձրության վրա նա նորից փորձեց․ կտուցը ցած պարզած, թեւերն անշարժ տարածած նետվելով խոյաթռիչքի՝ մի րոպե անց նա արդեն գերազանցեց ժամում հիսուն մղոն արագությունը։ Դա հսկայական լարում պահանջեց, բայց նրան հաջողվեց այդ անել։ Սուրալով ժամում իննսուն մղոն արագությամբ՝ տաս վայրկյանի չափ նա գրեթե անտեսանելի էր։ Ջոնաթանը ճայերի թռիչքային արագության համաշխարհային ռեկորդ սահմանեց։

Բայց հաղթանակը կարճ տեւեց։ Հենց որ նա փորձեց դուրս գալ խոյաթռիչքից, հենց փոխեց թեւերի դիրքը, վայրկենապես հայտնվեց անկառավարելիության նույն աղետալի վիճակի մեջ եւ, ժամում իննսուն մղոն արագությամբ թռչելիս մի կողմ շպրտվեց ուժանակի պես։ Ջոնաթան Ճայը չդիմացավ, թավալվեց օդում ու գահավիժեց քարից կոշտ ջրի մեջ։

Արդեն խոր գիշեր էր, երբ նա ուշքի եկավ ու լուսնի լույսով սկսեց լողալ օվկիանոսի մակերեւույթով։ Թեւերը կապարի պես ծանրացած էին, բայց անհաջողության բեռն ավելի ծանր էր նրա թիկունքին։ Հուսահատված, նա ուզում էր, որ այդ բեռն ի զորու լիներ իրեն ծովի հատակը տանելու, եւ այնժամ ամեն ինչ կվերջանար։

Որքան էլ խորն էր սուզվում ջրի մեջ, միեւնույն է, ներսում անընդհատ մի տարօրինակ խուլ ձայն էր հնչում․ «Ելք չկա։ Ես ճայ եմ, իմ կարողությունները սահմանափակ են։ Եթե ես ստեղծված լինեի թռչելու մասին շատ բան իմանալու համար, ապա ուղեղի փոխարեն գլխումս հաշվիչ մեքենա կունենայի։ Եթե ծնված լինեի արագ թռչելու համար, բազեի կարճ թեւեր կունենայի եւ ձկների փոխարեն մկներով կսնվեի։ Հայրս իրավացի էր։ Ես պետք է մոռանամ այս խենթությունը, պետք է թռչեմ տուն՝ Երամի մոտ եւ գոհ լինեմ, որ այնպիսին եմ, ինչպիսին կամ՝ խեղճ, ավելիին անընդունակ ճայ»։

Ձայնը մարեց, եւ Ջոնաթանը հնազանդվեց նրան։ Գիշերով ճայի տեղը ափն է, ու նա երդվեց այսուհետեւ սովորական ճայ լինել։ Այդպես բոլորի համար էլ ավելի լավ կլինի։

Նա հոգնած պոկվեց գիշերային ծովի մթամած ջրերից եւ ուղղվեց դեպի ափ, գոհ, որ սովորել էր ուժերը խնայող ցածր թռիչքներ գործել։

Բայց՝ ոչ, մտածեց նա։ Ես ստեղծվաթ եմ լինելու այնպիսին, ինչպիսին որ էի, օժտված այն ամենով, ինչ արդեն տրված էր ինձ։ Ես ճայ եմ, նման մյուս բոլոր ճայերին, ու նրանց նման էլ պիտի թռչեմ։ Եվ նա մի կերպ բարձրացավ ու դեպի ափ շտապելով սկսեց թեւերը թափահարել։

Մյուս բոլոր երամակիցների նման լինելու այդ որոշումից նա իրեն զարմանալիորեն թեթեւացած զգաց։ Այլեւս չեն լինի այն խոչընդոտները, որ ստիպում էին իրեն սովորել։ Չի լինի պայքար, չի լինի եւ պարտություն։ Պարզապես հրաշալի էր ոչինչ չմտածել ու խավարի միջով սլանալ դեպի առափնյա լույսերը։

— Խավար,— տագնապալի հնչեց խուլ, բեկբեկուն ձայնը,— ճայերը երբեք չեն թռչում խավարում։

Ջոնաթանն ուշադրություն չդարձրեց։ Ինչ հաճելի է, մտածեց նա։ Լուսինն ու աստղերը առկայծում էին ջրում, փոքրիկ փարոսող ցոլքեր սփռելով գիշերվա մեջ, ամեն ինչ այնպես լուռ էր ու խաղաղ…

— Իջիր, ճայերը երբեք չեն թռչում խավարում։ Եթե դու ծնված լինեիր խավարում թռչելու համար, բվի աչքեր կունենայիր, հաշվիչ մեքենա՝ ուղեղի փոխարեն ու բազեի կարճ թեւեր։

Գիշերային մթնում, հարյուր ոտնաչափ բարձրության վրա Ջոնաթան Լիվինգսթոն Ճայի միտքն հանկարծ առկայծեց։ Նրա ընկճվածությունը, նրա բոլոր վճիռները վայրկենապես չքացան։

Կարճ թեւեր, բազեի կարճ թեւեր։

Ահա լուծումը։ Ինչ հիմարն եմ եղել ես․ ողջ պահանջվածը փոքրիկ, շատ փոքրիկ թեւն է, ողջ պահանջվածը թեւերը ծալելն է ու միայն դրանց ծայրերով թռչելը։ Կարճ թեւեր։

Նա երկու հազար ոտնաչափ բարձրացավ գիշերային ծովից եւ, անհաջողության կամ մահվան մասին վայրկյան իսկ չմտածելով, թեւերի լայն մասն ամուր ծալելով կպցրեց մարմնին, միայն թեւածայրերի սուր ու կեռ դաշույնները պարզեց քամուն ու նետվեց ուղղահայաց խոյաթռիչքի։

Քամին հրեշային շաչյունով ոռնում էր նրա շուրջը։ Ժամում յոթանասուն մղոն, իննսուն, հարյուր քսան, ավելի արագ։ Այժմ, երբ նա թռչում էր ժամում հարյուր քառասուն մղոն արագությամբ, թեւերի լարումն ավելի փոքր էր քան նախկին յոթանասունի դեպքում, ու հիմա թեւածայրերի նվազագույն լարումով նա հանգիստ դուրս եկավ խոյաթռիչքից ու լուսնի լույսի տակ գորշ արկի պես սլացավ ալիքների վրայով։

Նա փակեց աչքերը քամուն ընդդեմ եւ խենթացավ ուրախությունից․ ժամում հարյուր քառասուն մղոն եւ՝ առանց կառավարումը կորցնելու։ Եթե երկու հազարի փոխարեն հինգ հազար ոտնաչափ բարձրությունից նետվեմ խոյաթռիչքի, հետաքրքիր է՝ ինչ արագությամբ…

Քիչ առաջվա նրա երդումներն իսպառ մոռացված էին ու հեռու քշված քամու հուժկու թափի հետ։ Դրանց խախտելը նա ամենեւին էլ մեղք չէր համարում։ Այդպիսի վճիռներն այն ճայերի համար են միայն, որոնց բավարարում է շարքային լինելը։ Նրա համար, ում միտքն առնչվում է կատարյալին, նման բաները նշանակություն չունեն։

Լուսաբացին Ջոնաթանը վերսկսեց մարզումները։ Հինգ հազար ոտնաչափ բարձրությունից ծովի կապույտ հարթության մեջ ձկնորսանավերը նրան տաշեղներ էին թվում, Նախաճաշող Երամը՝ պտտվող փոշեհատիկների թեթեւ ամպ։

Նա առույգ էր, հաճույքից փոքր֊ինչ դողահար, հպարտ, որ հաղթահարել է սարսափը։ Նա ծալեց թեւերը, դրանց կարճ, անկյունաձեւ ծայրերը միայն պարզեց ու շեշտակի սլացավ դեպի ծովի հեռուները։ Անցնելով չորս հազար ոտնաչափ, նա հասավ առավելագույն արագության։ Քամին վերածվել էր հնչյունների խիտ, թրթռացող պատի, որին հակառակ ավելի արագ թռչելն այլեւս անկարելի էր։ Այժմ նա շեշտակի ցած էր սուրում ժամում երկու հարյուր տասնչորս մղոն արագությամբ։ Նա լավ գիտեր, որ եթե նման արագությամբ թռչելիս թեւերը հանկարծ բացվեին, ապա ինքը ցրիվ կգար միլիոնավոր մանր կտորների։ Բայց, միեւնույն է, արագությունն ուժ է, արագությունը բերկրանք է, արագությունը կատարյալ գեղեցկություն է։

Հազար ոտնաչափ բարձրությունից թփթփացնելով թեւածայրերն ու լուծվելով ահռելի քամու մեջ, նա սկսեց դուրս գալ խոյաթռիչքից։ Ուղիղ իր դիմաց, արագորեն կրճատվող տարածության մեջ, պտտվում ու մեծանում էին նավն ու ճայամբոխը։

Նա չկարողացավ կանգ առնել, նա չգիտեր անգամ, թե ինչպես կարելի է շրվել նման արագության դեպքում։

Բախումը վայրկենական մահ էր։

Նա փակեց աչքերը։

Դա պատահեց առավոտյան, արեւածագից անմիջապես հետո։ Սուրալով ժամում երկու հարյուր տասներկու մղոն արագությամբ, աչքերը փակ, քամու ու փետուրների խլացուցիչ վժժոցով Ջոնաթան Լիվինգսթոնը Ճայը շեշտակի մխրճվեց Նախաճաշող Երամի մեջ։ Այս անգամ Բախտի Ճայը ժպտաց նրան, եւ ոչ ոք չզոհվեց։

Խոյաթռիչքից դուրս գալու ժամանակ, կտուցը պարզած դեպի երկինք, նա դեռեւս սլանում էր ժամում հարյուր վասթուն մղոն արագությամբ։ Երբ նա ընթացքը դանդաղեցրեց֊հասցրեց ժամում քսան մղոնի եւ վերջապես նորից տարածեց թեւերը, չորս հազար ոտնաչափ բարձրությունից նավը մի փոքրիկ կետ էր թվում ծովում։

Նրա կարծիքով դա հաղթանակ էր՝ ժամում երկու հարյուր տասնչորս մղոն, առավելագույն արագություն ճայի համար։ Դա իսկական հեղաշրջում էր՝ մեծագույն, անկրկնելի պահ Երամի պատմության մեջ եւ մի նոր սկիզբ Ջոնաթանի կյանքում։ Նա միայնակ թռչում֊գնում էր մարզումների եւ, ութ հազար ոտնաչափ բարձրությունից ծալելով թեւերն ու նետվելով խոյաթռիչքների, միանգամից ձեռնամուխ եղավ շրջադարձներ անել սովորելուն։

Նա գիտեր, որ նման ահռելի արագության դեպքում թեւածայրի մեն֊մի փետուրի աննշան շարժումով իսկ կարելի է ողորկ ու կոր աղեղ ստանալ։ Նա վաղուց գիտեր դա, բայց եւ հասկանում էր, որ նման արագության դեպքում մի ավելորդ փետուրի շարժումն իսկ հրացանի գնդակի պես կպտտեցներ իրեն… եւ, այնուամենայնիվ, Ջոնաթանն առաջին ճայն էր աշխարհում, որ ձեւավոր թռիչքներ էր կատարում։

Ժամանակ չկորցնելով մյուս ճայերի հետ շաղակրատելու վրա, այդ օրը մայրամուտից հետո էլ դեռ նա թռչում էր։ Այդ նա էր, որ հայտնագործեց ճայերի մահվան օղակը, դանդաղեցված եւ բազմապտույտ գալարաթռիչքները, հակառակ հրումը, պտույտընթացքն ու հակառակ պտույտնէջքը։

Խոր գիշեր էր, երբ Ջոնաթան Ճայը մոտեցավ ափում ծվարած Երամին։ Նա սարսափելի հոգնած էր եւ գլխապտույտ էր զգում։ Եվ, չնայած դրան, վայրէջքի գալով՝ ոգեւորության մեջ նա մահվան օղակ կատարեց, վայրկենական պտույտ գործելով ափ հասնելուց անմիջապես առաջ։ Երբ նրանք իմանան կատարված հեղաշրջման մասին, մտածեց նա, կխենթանան երջանկությունից։ Այժմ որքան ավելին է ապրե՛լը։ Ձկնորսանավերի ու ափի արանքում միապաղաղ կերպով քարշ գալու փոխարեն մեր կյանքն այժմ իմաստ կունենա։ Մենք կարող ենք բարձրանալ տգիտությունից, կարող ենք դառնալ խելամիտ, հմուտ ու կատարյալ արարածներ։ Մենք կարող ենք լինել ազատ, կարող ենք սովորել թռչել։

Գալիքը բժժում էր խոստումնալից ու պայծառ֊պայծառ շողշողում։

Երբ նա ափ իջավ, ճայերը հավաքվել էին Խորհրդի Ափում եւ, ակնհայտորեն, վաղուց էին հավաքվել։ Իրականում նրանք իրեն էին սպասում։

— Ճայ Ջոնաթան Լիվինգսթոն, կանգնիր կենտրոնում։— Տոհմապետի խոսքերը հնչեցին ծայրահեղ հանդիսավորությամբ։ Կենտրոնում կանգնելը կամ գերագույն անարգանքի, կամ գերագույն պատվո նշան էր։ Վերջինս միջոց էր, որով ճայերը պատվում էին իրենց մեծագույն առաջնորդներին։ Դե իհարկե, մտածեց նա, Նախաճաշող Երամն առավոտյան վկա եղավ կատարվածին, նրանք տեսան Հեղաշրջումը։ Բայց ինձ պատիվներ պետք չեն, ես ցանկություն չունեմ առաջնորդ դառնալու, ես միայն ուզում եմ կիսել նրանց հետ իմ իմացածը․ ցույց տալ նրանց մեր առջեւ բացվող հորիզոնները։ Նա քայլ արեց դերի առաջ։

— Ճայ Ջոնաթան Լիվինգսթոն,— ասաց Տոհմապետը,— կանգնիր կենտրոնում ցեղակիրներիդ կողմից անարգվելու համար։

Ասես տախտակով տհարվածեին նրան։ Ծնկները թուլացան, փետուրները կախ ընկան,աղմուկ էր ականջներում։ Կենտրոն գալ անարգվե՛լո՞ւ համար։ Անկարելի է։ Իսկ Հեղաշրջումը նրանք չեն հասկացել։ Նրանք իրավացի չեն, իրավացի չեն։

— … իր թեթեւամիտ անպատասխանատվության համար— հանդիսավորությամբ ծորում էր ձայնը,— Ճայերի Տոհմը արժանապատվությունն ու սովորույթները ոտնահարելու համար…

Անարգանքի կենտրոնում լինելը նշանակում էր, որ նա վտարվելու էր ճայերի երամից եւ աքսորվելու մենակության Հեռավոր Ժայռերը։

— … օրերից մի օր, Ջոնաթան Լիվինգսթոն Ճայ, դու կհասկանաս, որ անպատասխանատվությունը չի վարձատրվում։ Կյանքի իմաստն ամիմանալի է եւ անհասանելի, բացառությամբ նրա, որ մենք աշխարհ ենք եկել ուտելու համար, որպեսզի կենդանի մնանք այնքան ժամանակ, որքան կարող ենք։

Ճայը երբեք չի հակաճառում Երամի Խորհրդին, բայց ահա հնչեց Ջոնաթանի ձայնը։

— Անպատասխանատվությո՞ւն։ Եղբայրներ,— բացականչեց նա,— ո՞վ է ավելի պատասխանատու զգում, քան այն ճայը, որը հետամուտ է գտնելու կյանքի իմաստը, նրա բարձրագույն նպատակը։ Հազարավոր տարիներ ի վեր մենք չափչփում ենք ծովը՝ ձկան գլուխ որոնելով, բայց այժմ մեր կյանքն իմաստ կունենա՝ սովորել, հայտնագործել, լինել ազատ։ Թույլ տվեք ինձ, գեթ մեկ հնարավորություն տվեք ցույց տալ ձեզ իմ սովորածը։

Երամն ասես քար էր կտրել։

— Եղբայրությունը քանդված է,— միաձայն շեշտեցին ճայերը եւ միահամուռ կերպով հանդիսավորությամբ փակեցին ականջներն ու թիկունքները դարձրին նրան։

Իր մնացյալ օրերը Ջոնաթանն անց էր կացնում մենության մեջ։ Նա թռչում֊գնում էր Հեռավոր Ժայռերից շատ ու շատ անդին։ Մենակությունը չէ, որ տխրեցնում էր նրան, այլ այն, որ ճայերը չուզեցին հավատալ թռիչքի հրաշքին, այն վեհ կյանքին, որ իրենցն էր լինելու, չուզեցին բացել աչքերը եւ տեսնել։

Նա օրը նոր բան էր սովորում։ Սովորեց, օրինակ, շեշտակի շրջահոսուն խոյաթռիչքների միջոցով ծովում տաս ոտնաչափ խորությունից համեղ ու հազվագյուտ ձկներ որսալ եւ այլեւս ձկնորսանավերի ու չոր փշրանքների կարիքը չուներ։ Նա սովորեց օդում քնել․ գիշերով ուղղություն վերցնել ափից փչող քամուն հակառակ՝ հարյուրավոր մղոններ հաղթահարելով արեւամուտից մինչեւ արեւածագ։ Նույն ինքնատիրապետմամբ նա թռչում էր թանձր ծովամշուշի միջով ու նրանից բարձրանալով հասնում շլացուցիչ պայծառ երկնքին նույն այն ժամանակ, երբ մնացած ճայերը սեղմում էին գետնին՝ չիմանալով, թե ինչ կա մշուշից ու անձրեւվից անդին։ Նա սովորեց քամուն համընթաց թռչել ցամաքի խորքը՝ համեղ միջատներով ճաշելու։

Մի ժամանակ հույսեր կապելով Երամի հետ՝ նա միայն մենություն վաստակեց, բայց սովորեց թռչել եւ չէր ափսոսում այն գինը, որ վճարել էր դրա համար։ Ջոնաթանը հասկացավ, որ ձանձրույթից, վախից ու չարությունից է որ ճայերն այդքան քիչ են ապրում, ու երբ այդ ամենը չքացան նրա հոգուց, նա երկար, իսկապես երջանիկ կյանք ապրեց։

Նրանք եկան երեկոյան եւ գտան Ջոնաթանին իր սիրած երկնքում մեն֊մենակ հանգիստ ճախրելիս։ Այդ երկու ճայերը, որ հայտնվեցին նրա թեւերի մոտ, աստղերի պես շողշողում էին եւ փափուկ ու հաճելի լույսով ցոլարձակում գիշերային բարձր երկնակամարում։ Ամենից հրաշալին, սակայն, թռչելու նրանց հմտությունն էր․ նրանք շարունակ շարժվում էին հստակ ու անփոփոխ պահելով իրենց ու Ջոնաթանի թեւածայրերի միջեւ եղած մի մատնաչափ տարածությունը։

Առանց մի խոսքի Ջոնաթանը նրանց փորձության տարավ, փորձություն, որին ոչ մի ճայ երբեք չէր դիմանա։ Նա թեքեց թեւերի դիրքը եւ այնքան դանդաղեցրեց ընթացքը, որ դրանից փոքր֊ինչ ավելի դանդաղն անգամ անկման էր հավասար։ Շողարձակող երկու թռչունները նույնպես դանդաղեցրին, ապա սահուն կերպով տեղում կասեցրին ընթացքը։ Նրանք գիտեին դանդաղ թռչել։

Նա ծալեց թեւերը, ճոճվեց եւ ժամում հարյուր իննսուն մղոն արագությամբ ցած նետվեց խոյաթռիչքի։ Նրանք էլ իր հետ սուրացին՝ վայրընթաց անթերի աստիճանաձեւ շարք կազմած։

Վերջապես նա շրջվեց եւ նույն արագությամբ ուղիղ նետվեց երկարատեւ ուղղահայաց դանդաղեցված գալարաթռիչքի։ Նրանք ժպտալով գալարվեցին իր հետ։

Նա նորից անցավ հորիզոնական թռիչքի։ Որոշ ժամանակ նա լուռ էր, հետո խոսեց։

— Հիանալի է, — ասաց նա,— ո՞վ եք դուք։

— Մենք քո Երամից ենք, Ջոնաթան, մենք քո եղբայրներն ենք։

— Այդ խոսքերը հնչեցին մեղմ ու վստահ։ Մենք եկել ենք քեզ վերեւ տանելու, տանելու տուն։

— Ես տուն չունեմ, ես Երամ չունեմ, ես Աքսորյալ եմ։ Մենք այժմ թռչում ենք դեպի Հողմերի Մեծ Լեռան գագաթը, այնինչ ես չեմ կարող այս ծեր մարմինը մի քանի հարյուր ոտնաչափից ավելի բարձրացնել։

— Կարող ես, Ջոնաթան, չէ՞ որ դու սովորել ես։ Դու ավարտեցիր մի դպրոց, ժամանակն է մի ուրիշն սկսելու։

Իր ողջ կյանքում դա ցոլցլացել էր նրա խորքերում, եւ հիմա Ջոնաթան Ճայի միտքը հանկարծ լուսավորվեց։ Նրանք ճիշտ էին։ Ինքը կարող էր էլ ավելի բարձր թռչել, եւ, բացի այդ, տուն գնալու ժամանակն էր։

Նա մի վերջին երկար հայացք գցեց երկնքին, ապա կարոտով նայեց հիասքանչ, արծաթյա երկրին, ուր այնքան բան էր սովորել։

Եվ ահա Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը վեր բարձրացավ երկու առկայծող թռչունների հետ ու անհետացավ երկնքի անթափանց խավարում։

Posted in Հայոց լեզու, Գրականություն

Գործնական Քերականություն

1.Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:

Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից այն համոզման էին եկել, որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել: Այդ կանոնը բանի տեղ չդնող մարդիկ անկողին էին ընկնում ու նույնիսկ հոգին փչում: Հիմա արդեն գլխի ենք ընկել, թե ինչից էր  դա. երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով առաջ է գալիս թունավոր նյութ:

Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում. Ադամի տարվանից ստեղծվել է չժանգոտվող պողպատը, որը կարելի է առանց ահ ու դողի օգտազործել: Բայց գյուտն ուշացել էր. սովորությունն իր գործն արել էր: Հիմա ընդհանուր կարծիքն այն է, որ ձուկը դանակով ուտել չի կարելի:

Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից այն մտքին են եկել, որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել: Այդ կանոնը անտեսում էին մարդիկ անկողին էին ընկնում ու նույնիսկ հոգին փչում: Հիմա արդեն հասկացել ենք, թե ինչից էր  դա. երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով առաջանում է թունավոր նյութ:

Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում. Վաղուց ստեղծվել է չժանգոտվող պողպատը, որը կարելի է առանց վախի օգտազործել: Բայց գյուտն ուշացել էր. սովորություն էր դարձել: Հիմա ընդհանուր կարծիքն այն է, որ ձուկը դանակով ուտել չի կարելի:

2.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:

Մեր … (հանուր, պետ, ություն) … (թռչուն, աշխարհ) … (տար, տեսակ, ություն) պայմանավորված է նրանով, որ այստեղ գալիս են … (Իրան, ական),… (մեջ, երկիր, ական) ծովի և … (կովկաս, յան) թռչուններ: Դրանցից … (համ, ընդ, հանուր)… (ճանաչ, ում) ունեն մարդու… (հարևան, ություն) ապրողները և նրանք, որոնց … (կենս, կերպ) առնչվում է մարդու (տուն, տես, ական) գործունեության հետ:

Մեր հանրապետության թռչնաշխարհի տարատեսակությունը պայմանավորված է նրանով, որ այստեղ գալիս են իրանական միջերկրական ծովի և կովկասյան թռչուններ: Դրանցից համընդհանուր ճանաչում ունեն մարդու հարևանությամբ ապրողները և նրանք, որոնց կենսակերպտը առնչվում է մարդու տնտեսական գործունեության հետ:

3.Տրված բառերի գործիական հոլովի ձևերով կազմի՛ր նախադասություններ:
Հայր, ծաղիկներ, բոլոր, ոչ մեկ, հասնել, հեռանալ:
Հորով, ծաղիկներով, բոլորով, ոչ մեկով, հասնելով, հեռանալով։

Նա շատ էր հպարտանում հորով։
Ես չեի մտածում, որ նա կուրախանա ծաղիկներով։
Բոլորով պատրաստվու էինք գնալ ֆիլմ դիտելու։
Նա ոչ մեկով չէր հպարտանում։
Հասնելով տուն մենք ուրախացանք, քանի որ շատ հոգնած։
Հեռանալով տատիկից մենք մի քիչ տխրվեցինք։

4.Տրված գոյականները չորս խմբի բաժանի՛ր ըստ կազմության:

Մայրցամաք, գոյություն, գետին, ողբերգություն, գազան, նախաճաշ, ցնցում, արտասահման, ճամփա, ուժ, զոհ, նավ, նավահանգիստ, նավակ, հայրենիք, վերադարձ, մայրաքաղաք, օտարամոլություն:

Մայրցամաք — բարդ
գոյություն — ածանցավոր
գետին — պարզ
ողբերգություն — բարդ ածանցավոր
գազան — պարզ
նախաճաշ — ածանցավոր
ցնցում — պարզ ածանցավոր
Արտասահման — ածանցավոր
ճամփա — պարզ
ուժ — պարզ
զոհ — պարզ
նավ —պարզ
նավահանգիստ — բարդ
նավակ — ածանցավոր
հայրենիք — ածանցավոր
վերադարձ — ածանցավոր
մայրաքաղաք — բարդ
օտարամոլություն — բարդ ածանցավոր

5.Տրված գոյականներից նորերը կազմի՛ր` ուհի, ստան, ոց, ություն ածանցներով:

Հայ, դպիր, այգի, հնոց, բույր, ծառ, բժիշկ, պարսիկ:

Հայուհի, դպրոց, այգեստան, հնություն, բուրաստան, ծառաստան, բժշկություն, Պարսկաստան։

6․ Ընդգծի՛ր ենթակաները, ստորոգյալները, որոշիչները։ Տեքստը փոխադրի՛ր իբրև զրույց:

Ո՞վ է հայտնագործել պաղպաղակը

Հայտնի է, որ Սիցիլիան նվաճած արաբները տասնմեկերորդ դարում մի հետաքրքիր ուտելիք էին պատրաստում. թռչունի ձվի պարունակությունը դատարկում էին, դատարկ կճեպի մեջ համեմված ջուր լցնում և մի գիշեր թողնում ձյան մեջ: Հին հռոմեացիները նույնպես ունեցել են իրենց սառն աղանդերը, հանում էին դեղձի միջուկը և փոխարենը` մեջը սառույցի կտորներ լցնում: Առաջնությունը սակայն հին չինացիներին է պատկանում: Նրանք հռոմեացիներից դեռ շատ առաջ, որպես սառն անուշեղեն, գործածել են ձյունը` լիմոնի, նարնջի կտորների ու նռան հատիկների հետ խառնած: Եվ ճիշտ են արել, դա շատ համով է:

Ո՞վ (ենթական) է հայտնագործել (ստորոգյալ) պաղպաղակը

Հայտնի է, որ Սիցիլիան նվաճած արաբները(ենթակա) տասնմեկերորդ դարում(որոշիչ) մի հետաքրքիր(որոշիչ) ուտելիք էին պատրաստում(ստորոգյալ). թռչունի ձվի պարունակությունը դատարկում էին(ստորոգյալ), դատարկ (որոշիչ) կճեպի մեջ համեմված (որոշիչ)ջուր լցնում և մի գիշեր թողնում ձյան մեջ: Հին (որոշիչ) հռոմեացիները նույնպես ունեցել են իրենց սառն (որոշիչ)աղանդերը, հանում էին դեղձի միջուկը և փոխարենը` մեջը սառույցի կտորներ լցնում: Առաջնությունը սակայն հին (որոշիչ)չինացիներին է պատկանում: Նրանք (ենթակա)հռոմեացիներից դեռ շատ առաջ, որպես սառն (որոշիչ)անուշեղեն, գործածել են (ստորոգյալ) ձյունը` լիմոնի, նարնջի կտորների ու նռան հատիկների հետ խառնած: Եվ ճիշտ են արել (ստորոգյալ), դա (ենթակա) շատ համով է (ստորոգյալ):

Posted in Հայոց լեզու, Գրականություն

Պատումներ Չարենցի մասին

Ուսուցիչը

1920 թվականի մայիսից մինչև նոյեմբեր Եղիշե Չարենցն աշխատել է որբանոցում՝ որպես հայոց լեզվի և թվաբանության ուսուցիչ։

Չարենցը ուսուցչի պաշտոնից զատ՝ փորձում էր ուրախությամբ լցնել որբերի առօրյան։

Նա մի օր էլ առաջարկում է որբանոցի երեխաների գնալ «Ֆրանսիա» ռեստորան՝ ճաշելու։ Որբանոցի կառավարիչը տեղյակ չէր նրա պլաններից, և երբ նրան ասում են, թե պետք է թույլտվություն վերցնել, պատասխանում է․ «Դատարկ բան է, դուք գնում եք դաստիարակի հետ։ Ես ռոճիկ եմ ստացել, տրամադրությունս լավ է, ուզում եմ ուրախանալ, իսկ մենակ անհնար է։ Ուզում եմ իմանալ նաև, թե որբերը կարո՞ղ են ուրախանալ և ինչպես են ուրախանում»։

Հավիտենական սերը

Որբանոցը բեկումնային շրջան էր Չարենցի համար։ Որբանոցում էր աշխատում նաև Չարենցի հավիտենական սերը` Արփենիկ Չարենցը։

Հայտնի փաստ է, որ Եղիշե Չարենցի անձնական կյանքը եղել է շատ բուռն և լի բազմաթիվ սիրային արկածներով: Սակայն Արփենիկը մնաց նրա հավերժական սերը, որին չկարողացան խամրեցնել ո՛չ ժամանակը, և ո՛չ էլ այլ կանայք։

1926թ․-ի դեկտեմբերի վերջին կտրուկ վատանում է Չարենցի կնոջ՝ Արփենիկի առողջական վիճակը: Նրա մոտ հղիության հետ կապված բարդություններ են ի հայտ գալիս, և 1927-ի հունվարի 1-ին Արփենիկը մահանում է: Հոգեկան ծանրագույն վիճակում էր գտնվում Չարենցը: Արդեն գերեզմանի մոտ նա դիմադրել է, չի թողել, որ դագաղը գերեզմանափոս իջեցնեն, ստիպել է բացել կափարիչը և կրկին ու կրկին հպվել Արփենիկի դեմքին։

Վկայություններ կան նաև, որ Արփենիկի դագաղում, ապակյա տարայի մեջ Չարենցը թողնում է ինչ-որ ձեռագրեր՝ հավանաբար նվիրված Արփենիկին։

Թաղումից հետո հաջորդ օրն իսկ Չարենցը տան բակում՝ խարույկի մեջ, այրել է հանգուցյալ կնոջ բոլոր զգեստները։

Չարենցը Արփենիկի թաղման արարողությունից առաջ հանել էր տվել կնոջ գիպսե դիմակն ու ձեռքի կրկնօրինակը։ Դրանք միշտ նրա հետ են եղել, ներշնչել են նրան, իսկ մյուսներին՝ վախեցրել։

Խենթը

1926-ի սեպտեմբերին, երբ Արփենիկը գործով մեկնել էր Լենինգրադ, Չարենցի հետ մի կարճատև սիրային արկած պատահեց։ Բանաստեղծը երևանյան ակումբներից մեկում տեսնում է 16-ամյա Մարիաննա Այվազյանին` կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի քրոջը, և անսպասելի տարվում է նրանով: Մի քանի անգամ փորձում է նրա հետ զրուցել, սակայն մերժում է ստանում։ Մերժումը խոցում է գրողի ինքնասիրությունը և, մի անգամ, քաղաքային այգում հանդիպելով աղջկան, ատրճանակի կրակոցով թեթև վնասվածք է պատճառում:

Չարենցի դեմ հարուցվում է քրեական գործ, և նա հայտնվում է բանտում: Գրողին բանտից ազատում են Արփենիկի թաղմանը մասնակցելու համար։

Աղբյուրը՝ https://times.am/975463/

Posted in Հայոց լեզու, Գրականություն

Թարգմանչական աշխատանք

Коза, гений и злодейство

Коза лежала уже под слегка надгрызенной осиной и рассуждала скотина о том, что гений и злодейство – вещи, вполне совместимые.
— Взять, например, меня, — тут Коза прошлась по себе медленным взглядом от рогов до копыт:
— И гений — во мне, и злодейство тут же сидит!
И главное — не скандалят, не обзываются, а мирно так между собой уживаются.
Коза во всей своей простоте полагала, что гений и злодейство умещаются у неё где-то в животе. Скотина встала, отряхнулась, подгрызла осину — бобра не хуже,
и, прихватив её с собою на ужин, отправилась к Фее с топором без сожаления
опровергать общепринятое мнение. Фея с топором пила чай с брусничным вареньем, отдыхала, молчала. Вваливается с осиной Коза, стучит себя по брюху копытом:
— Глянь сюда для начала!
Фея посмотрела без удивления на упитанный животик:
— Дальше что, говори.
Коза торжественным тоном:
— Гений и злодейство — у меня внутри!
— Да? Это — интересно.
Я ещё понимаю — злодейство… Его у тебя столько, что хоть до пятидесятого размера ушивать. А гениальность-то ты откуда могла взять. Коза от такого оборота дела даже онемела.
— Фея! Да как ты могла?!!!
От крайнего негодования у Козы из пасти потекла слюна.
И, разбрызгивая потоки возмущения вместе со слюной,
Коза орала:
— Да Козы вообще гениальны! Все до одной!
— Вот-вот. Экономь слюну-то, а то не хватит на обед.
И Коза — ты одна. И гениальности у тебя никакой нет!
Просто Женщина вошла, отыскала в разговоре свободное место и легонько вставила:
— Вообще-то, также нет и никакого злодейства…
Коза задохнулась, захлопнула пасть и зловеще процедила:
— Ну, девочки, как бы вам не пропасть…
Я вот сейчас немного погожу, а потом вам и злодейство, и гениальность вместе покажу!
Просто Женщина с Феей переглянулись, друг другу улыбнулись.
И Фея с топором говорит:
— Да не проживёт минуты тот, кто гениальную Козу злит.
Коза даже не поверила ни первому уху, ни второму:
— Повтори, повтори, что ты сказала такое?
А Фея с топором:
— Да что там повторять, всё так банально.
Каждому известно, что Козы — непревзойдённо злы и до ужаса гениальны.
— Вот то-то, — сказала Коза и во всю пасть улыбкой засияла.
— Доказала я, что гений и злодейство — совместимы? Показала?
— Показала, показала, — ответила Просто Женщина и принялась Козе чаю с брусничным вареньем наливать.
А Фея с топором про себя подумала: «Я-то — ладно, а вот откуда Просто Женщина умеет врать?» Просто Женщина Фее с топором ответила также мысленно:
«Там, где может погибнуть живое существо, бороться за правду — бессмысленно.
Пусть оно как умеет дальше живёт, а там — Бог в порядок всё сам приведёт».
Коза подслушала их мысленный разговор и решила, что в следующей серии обязательно рассмотрит подробнее вопрос о том, что такое ложь во спасение. Потом все пили чай за самоваром и думали о том, что ещё один день не прошёл даром.

Այծ, հանճար և չարագործություն

Այծը պառկած էր արդեն թեթևակի կրծած կաղամախու տակ և մտածում էր անասունը, որ հանճարը և չարագործությունը գրեթե նույն բաներն են։
— Որպես օրինակ վերցնենէ ինձ, – այստեղ Այծը դանդաղ նայեց իրեն՝ եղջյուրներից մինչև սմբակներ․
— Եվ հանճարն իմ մեջ է և չարագործը նստած է հենց այստեղ։ Եվ կարևորը չեն հայհոյում, չեն գոռգռում, այլ հանգիստ իրար հետ խաղաղ են մնում։ Այծ իր ողջ պարզությամբ հավատում էր, որ հանճարն ու չարությունը ինչ-որ տեղ իր որովայնի մեջ են բնակվում: Անասունը վեր կացավ, կրծոտելով կաղամախին գետնամկանից էլ վատ չէ, վերցնելով նրան իր հետ ընթրիքի, առանց ափսոսանքի կացնով գնաց Փերիի մոտ հերքել ընդհանուր ընդունված կարծիքը. Կացնով փերին թեյ խմեց լինգոնի մուրաբայով, հանգստացավ և լռեց։ Այծը կաղամախի հետ ներս է ընկնում և սմբակով հարվածում փորին.
— Նախ այստեղ նայիր:
Փերին առանց զարմանքի նայեց հաստլիկ որովայնին.կավը ավելի վատ չէ և, վերցնելով նրան իր հետ ընթրիքի, առանց ափսոսանքի կացնով գնաց Փերիի մոտ հերքել ընդհանուր ընդունված կարծիքը. Կացնով փերին թեյ խմեց լինգոնի մուրաբայով, հանգստացավ և լռեց։ Այծը կաղամախի հետ ներս է ընկնում և սմբակով հարվածում փորին․
— Նախ այստեղ նայիր: Փերին առանց զարմանքի նայեց հաստլիկ որովայնին. – Հաջորդը, բարձրաձայնիր: Այծը հանդիսավոր տոնով.
— Հանճարն ու չարությունը իմ ներսում են:
— Այո՞: Սա հետաքրքիր է։ Ես էլ եմ հասկանում՝ չարագործություն… Դու այնքան շատ ունես, որ կարող ես գոնե մինչև հիսուն չափի կարել։ Իսկ որտեղի՞ց կարող եք ձեռք բերել ձեր հանճարը: Իրադարձությունների այս շրջադարձից այծը նույնիսկ թմրեց։
— Հեքիաթ։ Ինչպե՞ս կարող էիր։ Ծայրահեղ վրդովմունքից Այծը սկսեց թուք հոսել բերանից։ Եվ, թքի հետ միասին վրդովմունքի հոսքեր ցողելով, Այծը գոռաց.
— Այո, այծերը բացարձակապես փայլուն են: Ամեն մեկը։
— Հենց այդպես։ Խնայեք ձեր թուքը, հակառակ դեպքում ձեզ չի բավականացնի ճաշի համար: Իսկ այծ – դու մենակ ես: Իսկ դու հանճար չունես։ Կինը պարզապես ներս մտավ, խոսակցության մեջ ազատ տեղ գտավ և թեթևակի միջամտեց.
— Իրականում չարագործություն էլ չկա… Այծը շունչ քաշեց, փակեց բերանը և չարագուշակ մրմնջաց.
— Դե, աղջիկներ, հուսով եմ, որ չկորչեք… Ես հիմա մի քիչ կսպասեմ, և հետո ձեզ ցույց կտամ և՛ չարությունը, և՛ հանճարը միասին: Կինն ու փերին ուղղակի նայեցին իրար ու ժպտացին։ Իսկ կացնով Փերին ասում է.
— Փայլուն Այծին բարկացնողը թող մի րոպե չապրի։ Այծը նույնիսկ չէր հավատում ոչ առաջին ականջին, ոչ էլ երկրորդին. – Կրկնիր, կրկնիր, ի՞նչ ասացիր։ Եվ փերին կացնով. -Ինչու՞ կրկնել, ամեն ինչ այնքան բանալ է։ Բոլորը գիտեն, որ այծերը անգերազանցելի չար են և ահավոր փայլուն։ «Ահա այն», – ասաց Այծը և փայլեց լայն ժպիտով: – Ես ապացուցե՞լ եմ, որ հանճարն ու չարագործությունը համատեղելի են: Ցույց տվեցի՞ք։ «Նա ցույց տվեց ինձ, նա ցույց տվեց ինձ», – պատասխանեց Արդար կինը և սկսեց այծի համար թեյ լցնել լորձաթաղանթի մուրաբայով: Եվ Կացնով փերին ինքն իրեն մտածեց. «Ես լավ եմ, բայց ինչպե՞ս կարող է պարզապես կինը ստել»: Պարզապես կացնով փերի կինը նույնպես մտովի պատասխանեց. «Այնտեղ, որտեղ կենդանի արարածը կարող է մահանալ, ճշմարտության համար պայքարելն անիմաստ է: Թող այն շարունակի ապրել այնպես, ինչպես կարող է, և այդ ժամանակ Աստված ինքը ամեն ինչ կարգի կբերի»։ Այծը լսեց նրանց մտավոր խոսակցությունը և որոշեց, որ հաջորդ դրվագում անպայման ավելի մանրամասն կքննարկի այն հարցը, թե ինչ է սպիտակ սուտը։ Հետո բոլորը թեյ խմեցին սամովարի մոտ և մտածեցին, որ ևս մեկ օր իզուր չի անցել։