Posted in Հայոց լեզու, Գրականություն

Վանո Սիրադեղյան

Սիրելու տարիք։ Վանո Սիրադեղյան

Տղան գիտեր, որ դժվարը կռվին նախորդող րոպեներն են։ Սաստկացող թշնամանքի մթնոլորտին նրա սիրտը չէր ընտելանում։ Թշնամանքի թույնը կաթում էր անքեն սրտի նուրբ թաղանթին եւ սրտխփոցը դղրդում էր ականջներում։ Բայց դա անցնում էր առաջին, երկրորդ, երրորդ հարվածից հետո․ ստանալուց կամ հասցնելուց։Նա քաջ գիտեր առաջին զարկի առավելությունը, բայց չէր կարող առանց ուղեղի մթանգնումի մարդու աչքերին նայել ու խփել եւ, որպես կանոն, առաջինը խփում էին իրեն։ Դա այնքան սարսափելի չէր։ Վատը կռվից մնացող քենն էր։ Այդ ոխակալ անվստահության տեւողությանը նրա սիրտը չէր դիմանում։ Ելքը այն էր, որ հակակշիռ թշնամանքով մտասեւեռվեր, թշնամանքի օդով սնվելով՝ իր կորովը տեղը պահեր․․․ Բայց դա ի՞նչ կյանք էր։ Շուրջբոլորը այնքա՜ն ներդաշնակ ու կոպտությունից շեղող բան կար, տղայի միտքը հափշտակող այնքա՜ն գաղտնիք կար ծալ-ծալ բացվող աշխարհի վրա, եւ նա այնքան ցրված էր լինում, այնքան անպատրաստ, զգոնությունը կորցրած այնքան, որ այս անգամ էլ առաջինը խփում էին իրեն։ Եվ շատ դեպքերում պատասխան չէին ստանում։Հիմա այդ կյանքը անցած շրջան էր։ Եթե առաջ կարելի էր անձնական վիրավորվածությանը կարեւորություն այնքան էլ չտալ, կարելի էր մի բան էլ կուլ տալ, ― հիմա ուրիշ էր։ Իր արժանապատվությունը այսուհետեւ իրենից բացի վերաբերելու է նաեւ մեկին։ Հարաբերությունները պարզելու համար ընդամենը երեք-չորս օր ժամանակ կար։ Օր կորցնել չէր կարելի։ Մինչեւ իր աղջկա գալը ինքը պիտի Մեծառեխին կա՛մ ծեծած լինի, կա՛մ աչքի փուշը կոտրած լինի։ Իր աղջկան շենում ծուռ նայող չպիտի լինի։ Իր աղջկա ներկայությամբ իրեն բան ասող չպիտի լինի։«Վերջ, ― ասաց տղան՝ հայելու առաջ դաստակը վիրակապով փաթաթելիս, ― խելոք ենք եղել, ծեծ ենք կերել, ծաղր ենք հանդուրժել ― անցած լինի։ Ձեր արածը ձեզ հալալ լինի ― այսօրվանից՝ վերջ։ Բանաստեղծություն-բան գրելը հետաձգվում է անորոշ ժամանակով»։Նա դժվար հասավ այս որոշմանը։ Երբ մտածում էր աղջկա մասին, համակվում էր վճռականությամբ, բայց վճռականությունից բան չէր մնում աղջիկը մտքում չեղած ժամանակ։ Իսկ երբ վերստին մտաբերում էր, հարկ էր լինում ոգու կորովը շնչի բերել մեռյալ կետից։ Բայց ամառային արձակուրդները մոտենում էին, ամեն ամառ հովեկ աղջիկը արդեն մտքում կար անբացակա եւ մտադրությունը դարձավ վճիռ։Այնինչ մարմնով պատրաստվում էր գարնան սկզբից։ Ակումբի բակից տուն էր քարշ տվել երկու փթանոց գիրերից մեկը ու կպել դրան․․․ Նրա մարզվելը սկզբում, իրոք, նման էր կպչել-մնալու։ Մետաղը հաստոտ ըմբիշի նման իրար չէր գալիս, տղան թպրտում էր ու պարում էր դրա շուրջը, երկաթը տղային ծալում-ծալծլում-հակում էր հողին, ասես ուզում էր կլանել իր պաղ, հոծ ընդերքը։ Տղան գալարվում, բայց պոկ չէր գալիս։ Երկու ելք կար․ կամ պիտի ինքը երկաթին հլու՝ գետինը մտներ, կամ՝ երկաթը գետնից կտրեր։ Երրորդը չկար։ Թողնել գնալը բացառված էր։ Տղան ասում էր ինքն իրեն․ «Ես՝ չէ, երկաթն է ձեռս բռնել, մինչեւ գետնից չկտրվի՝ բաց չի թողնելու։ Պիտի կտրվի»։Նա շատ լավ գիտեր, որ մնացած մի քանի ամսում ուժից չի տրաքվելու, բայց որ երկաթը գլխից վեր հանելու ձեւը պիտի գտնվի՝ դա անկասկած էր։ Այն օրը, երբ ծանրությունը գլխից վեր հանես, իր գորժելու ժամն էր լինելու։ Ծրագրված էր երկու կռիվ։ Նույնիսկ երեքը։ Քանիսը որ անհրաժեշտ եղավ։Հիմա կանգնած է զգեստապահարանի հայելու առաջ, հագած ունի անթեւ շապիկ, բազուկների մկանունքը նորվա ջանքից դեռ փքված են, դաստակը՝ պնդված, եւ կենտրոնացած պատրաստվում է կռվի գնալու մի ոհմակի դեմ եւ հետը գնացող մեկը չունի՝ թիկունքին կանգնի։ Եղբայրը մեծ է, ընկերների ոչ բարով թիկունքը ինքն է, ― այսպես անթիկունք գնալու է նրանց թաղը, ովքեր կռվում են միշտ ոհմակով, միշտ՝ թաղովի, միշտ՝ գեղովի ― նույնիսկ մեկի դեմ։Տղան անուշ մի թախիծով խղճում էր իրեն։ Կռվի մասին մտածում էր որպես եղած բանի, իրեն տեսնում էր ջարդված, բայց աղջկա աչքերի մեջ շիտակ նայելիս։«Կինո մի սարքի»,֊ասաց տղան, դուրս եկավ տնից եւ հանգիստ էր։ Կամ վճռական էր։ Կամ արդարությունը իր կողմն էր։ Նա փորձով գիտեր․ երբ մեղավոր է, ինքը թույլ է, նույնիսկ վախկոտ է եւ թեւն է թալուկ, երբ մեղավոր է։ Արդարության մի զորեղ բնազդ նրան կյանքի այս կռվի մեջ դարձնում է երիցս անպետք։ Բայց այսօր իրեն ուժեղ էր զգում։Լավ կլիներ Մեծաբերանի արբանյակները լրիվ կազմով հետը լինեին։ Կտեսնեին՝ դաս կառնեին եւ այս մի կռվով գուցե թե բանը վերջանար։ Նրանք ուժից վախեցող են։ Շուն կռվացնողների նրանց ցեղը մեկի դեմ գնում է երեք հոգով, բայց երկուսի դեմ չորսով չեն գնա, երեքի դեմ տասից պակաս եղան՝ չեն գնա․․․ Թող բոլորով հավաքված կինեն, միայն թե երեք հոգուց ավելի վրա չգան, միայն թե իրենց սազական վարքով թիկունքից քարով չխփեն․․․ Ժամանակից շուտ չխփեն։Կռվի պատրվակ սարքել պետք չէր, իր ներկայությունն իսկ պատրվակ էր։ հարկավոր էր միայն սպասել։ բայց անկամ, անշարժ սպասելուց վճռականությունը կորցնելու վախ կար։ Չէ, տնից առած թափը կոտրելու կարիք չկար։Տղան նայեց կոխ բռնողներին եւ անփույթ թքեց։ Ոչ թե ոտքի տակ, որպեսզի չընկնի մեկնումեկի՝ իր շորւջը գծած ինքնասիրության շրջանի մեջ (ուժեղինն՝ արձակ, թույլինը՝ նեղ), այլ հենց այդպես՝ հեռու եւ անփույթ։ Սա արդեն վերաբերմունք էր նրանց հանդեպ, բայց պակաս թվաց, եւ տղան կոխի կպածներից մեկի գլխարկը ոտի թաթով թռցրեց օդ։ Արարքը այնքան արտառոց էր, որ կոխի մեջ տաքացածներն իսկ նկատեցին։ Եւ իսկույնեւեթ կոխը թողին։Գլխարկի տերը հեւալով նայեց տղային, նայեց իր ընկեր Մեծաբերանին՝ սա ժպտում էր քաջալերիչ։ Գլխարկի տերը սպասում էր շունչը տեղը գա, եւ միջոցը մեր օգտնին եղավ։ Նրա վրա ուժեր վատնելը անիմաստ էր։ Լավ է ուժեղը դեմդ լինի, քան թիկունքիդ, շուրջբոլորդ մի տեղ հածելիս։ Հետո, թիկունքը առավել ապահով կլինի, եթե նրանք վստահ լինեն, որ վերջիվերջո ջարդ են տալու։֊Ինչի՞ ես բերանդ ծռել,֊տղան կանխեց գլխարկի տիրոջ վրա քշելը։֊Ե՞ս,֊ապուշ կտրեց Մեծաբերանը։֊Չէ, մոքիրդ,֊նրանց հանգով ասաց տղան։֊Դե տեղդ կանգնի․․․Կռվելը նրա համար խաղուպար էր, նա ուրախ էր, որ առանց ջանքի գործ է բացվել, բայց մի տեսակ շփոթված էր կամ վիրավորված, որ մարտահրավերի մենաշնորհը խված է ձեռքից։Տղայի սիրտը մի պահ նվաղեց, հետո թունդ առավ, նախահարձակման անծանոթ մի կիրք համակեց նրան։ Առաջին անգամ նա իր կամքով կռիվ էր անում եւ առավելությունը իսկույն զգաց․․․ Ձախ արմունկով հարվածը առավ ու աջով խփեց, պատասխանը ստացավ կողին, բայց թույլ հարված էր։ Թափից հասկացվեց, որ խփողը աչքի առաջ հատուցում ունի, եւ դա նրա ուժը կիսել է։ Նա միշտ խփել է խաղալու նման՝ անփույթ թափով։ Հիմա այդպես չկարողացավ։Հակառակորդի թափը կոտրելը տղային գրեթե բավարարում էր, մնում էր առանց ծեծ ուտելու կռիվը դեպի վախճան տանի։Տղան իրենց օղակողների թիկունքում տեսավ ընկերոջը ու սրտապնդվեց՝ համենայնդեպս կարեկից ունի, նույն պահին էլ մտահոգվեց՝ ընկերոջ դեմ ծեծվել չէր ուզում․ առանց վկայի կերած ծեծը շուտ է մոռացվում։ Օգնություն էլ՝ չէր սպասում։ Ընկերը նույնիսկ կռիվը թափել չէր համարձակվի, նրա չնչին շարժումը անգամ դիտվելու էր պաշտպան կանգնել եւ ոհմակը վրա էր տալու։ Ընկերը դա հասկանում էր։ Ոհմակին պատրվակ էր պետք։ Նրանց առայժմ ետ էր պահում պարագլխի գերազանցության համոզմունքը, այլապես նրանց ինչի՞ն էր պետք պատրվակի պես դատարկ բանը․․․ Այնուամենայնիվ, սառնասրտությունը չէր խանգարի։Տղայի գործը դժվարացավ։ Խնդիրը այն էր, որ շան ծեծ չուտեր եւ ընկերոջը չմղեր հուսահատ քայլի։ Իսկ թե կարենար հավասար կռվել, այդ դեպքում էլ պիտի այնպես գործը տաներ, որ հակառակորդի գերազանցության պատրանքը մնար, եւ պիտի զգույշ, աստիճանաբար կռվելու նրա կամքը մեռցներ։Տղան հարվածներ էր բաց թողնում ուսերին, կրծքին, ինքն էլ խփում կրծքին, ուսերին, վրան իջել էր մի հաշվենկատ թեթեւություն, ճշգրիտ զգում էր հարվածի պահը, հարվածից հաջող խուսափում էր, իսկ հակառակորդը անակնկալից կորցրել էր իրեն, ձեռքերը թափահարում էր թարս ու շիտակ եւ տղան հանկարծ գլխի ընկավ․ նա հավասար կռվի համար պիտանի չէ, նրա ոգին ոհմակի մեջ է, նրա կորովը արթնանում է հակառակորդի քնած ժամին․․․ Տղան զգաց, որ ուզած պահի կարող է չոքեցնել նրան։ Մի կարճ ժամանակ կռվի տարերքը նրան կալավ, հաշտվեց ջարդված քիթուբերանով աղջկա առաջ երեւալու հետ, մտահան արավ ընկերոջը, մի լիասիրտ հարվածի տենչով սիրտը ծուլ ելավ եւ անպաշտպան դեմքի վրա խոյացող ձեռքը փոքրոգաբա՞ր, ընկերո՞ջ համար, թե՞ հայի խղճով՝ վերջին պահին իր թափը կոտրեց ինչ֊որ հրաշքով․․․ Անճիշտ հարվածից սաստիկ ցավ զգաց եւ ասյտեղ կերավ աչքի տակին։ Ուշ բնազդով տղան ափը տարավ աչքին ու ետ ցատկեց գոտեմարտելու նետված դեմինից․․․ Հակառակորդը երեւելի գոտեմարտող էր, եթե բռներ մեջքը կամ ոտքը՝ ինքը կորած էր, անպատիվ ծեծից փրկություն չկար։ Աչքի տակին ստանալով՝ տղան կորցրեց հակառակորդին տարածության վրա պահելու զգոնությունը եւ երբ դեմինը երկրորդ անգամ վրա թռավ մեջքը բռնելու, ելք չտեսնելով՝ տղան բռունցքով, կարճ, դիմահար խփեց ճակատին։ Նետվողը չոքեց, զկռտոցի նման ձայն հանեց, տղան վախից մի պահ քար կտրեց՝ այդ պահին էլ ծոծրակին տվին, եւ այդ հարվածը նրան ազատեց հոգին կեղեքող կապանքներից։ Եւ մինչ վուրհայով վրա կտային, մինչ կռվի քաշված ինքն ու ընկերը կտրորվեին ոտքերի տակ, տղան մի քանի պտույտ արեց օղակի ներսում եւ մի քանիսը վայնասունով մեր քաշեցին։

Posted in Պատմություն

Պատմություն հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5

Առաջադրանք 1

Ռուս-թուրքական պատերազմներ

1.Կարդալ , դուրս գրել ռուս-թուրքական պատերազմների ընդհանուր օրինաչափությունները

Ռուս-թուրքական պատերազմը տեղի ունեցավ 1806-1812թ. ռազմական գործողություն Անդրկովկասում և Բալկանյան թերակղզում՝ Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև։ Տեղի է ունեցել այն ժամանակ, երբ շարունակվում էր ռուս-պարսկական առաջին պատերազմը։ Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի դրդումով 1806 թ. Թուրքիան պատերազմ սկսեց Ռուսաստանի դեմ։ Օգտվելով թվական գերակշռությունից՝ թուրքական զորքերը Կարսի, Ախալքալաքի և Ախալցխայի ուղղությամբ հաջող հարձակումներ են կատարում։ 1807 թ. ամռանը թուրքական զորքերը գլխավոր հրամանատար Յուսուֆ փաշայի գլխավորությամբ մի քանի անգամ հարձակման են դիմում, բայց հաջողության չեն հասնում։ Գլխավոր ճակատամարտը տեղի է ունենում 1807 թ. հունիսին Գյումրիի մոտ։ Երկու կողմերն էլ 7 ժամ շարունակ լարված մարտեր էին մղում։ Թուրքերը փախչում են Կարս։ Նրանք մարտի դաշտում թողնում են ավելի քան 1000 սպանված, իսկ Յուսուֆ փաշան հազիվ է փրկվում գերի ընկնելուց։

Հայկական Մարզը: 1836թ.-ի եկեղացական կանոնադրությունը:

Ռուսաստանի և Թուրքիայի միջև XVII–XIX դարերում մղվել է շուրջ 10 պատերազմ Սև ծովում ու հարակից շրջաններում գերիշխանություն հստատելու համար: Կովկասյան ռազմաճակատի գործողությունները հիմնականում տեղի են ունեցել Հայաստանում:

Արևմտյան Հայաստանը  19-րդ դարի առաջին կեսին

Ներկայացրու 19-րդ դարի սկզբին Արևմտյան Հայաստանի վարչական բաժանումները, օգտ.քարտեզից/

Արևմտյան Հայաստանը օսմանյան տիրապետության տակ էր։ Այն բաժանված էր Էրզրումի, Վանի, Կարսի, Ալալցխայի և Սեբաստիայի նահանգների։ Կիլիկիայի տարածքը հիմնականում ընդգրկված էր Ադանայի և Մարաշի նահանգներում։ Նահանգապետներից ամենաազդեցիկը Էրզրումի փաշան էր, ով կրում էր սերասկյար տիտղոսը։ Յուրաքանչյուր գավառ բաժանված էր գավառների։ Հայ իշխանական տների շառավիղներն իրենց անկախ վիճակը պահպանում էին Սասունում, Մուշում, Մոկսում և Զեյթունում։

1806-1812թթ.ռուս-թուրքական պատերազմի ընթացքն ու արդյունքները , Բուխարեստի պայմանագիր:

19-րդ դարի առաջին կեսին ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունը պատերազմ սկսեց Ռուսաստանի դեմ։ Ռուսական բանակները միաժամանակ ստիպված էին մարտեր մղել և՛ թուրքական և՛պարսկական զորքերի դեմ։ Այդուհանդերձ ունեցան լավ հաջողություններ։ 1807թ. հունիսի 18-ին Ախուրյան գետի մոտ՝ Փոքր Ղարաքիլիսա գյուղի ճակատամարտում նրանք պարտության մատնեցին թուրքական զորքերին։1812թ. մայիսին հայազգի դիվանագետ Մանուկ բեյի աջակցությամբ Բուխարեստում կնքվեց հաշտություն, սակայն Անդրկովկասում ռուսների գրաված տարածքները վերադարձվեցին թուրքերին։

Posted in հասարակագիտություն

Համագործակցություն, հակասություն և համակեցություն

  • Ինչը կարող է անձնական շփումների պատճառ դառնալ

Իմ կարծիքով պատճառը այն է, որ մարդ մտածի, թե շատ է մյուսի հետևից ընկնում։ Եվ այնքան ինքն իրեն վախեցնի, որ նա մենակ մնա։ Կամ էլ ընդհակառակը փորձի մարդու հետ ավելի շատ շփվել և մտածի, որ դա էլ չի կրկնվի, սակայն ավելի վատ իրավիճակում հայտնվի։

  • Ինչ է անհրաժեշտ խմբի ներսում ծագած հակասությունները հաղթահարելու համար

Որ դա չլինի իսկզբանե պետք է քեզ նման մարդկանց հետ սկսես շփումը։ Այսինքն, որ ձեր ճաշակները համապատասխանեն միմյանց։ Որպեսզի դրա պատճառով վեճեր չլինեն և այլ պատճառներով։

Posted in Հայոց լեզու, հաշվետվություն, Գրականություն

Հայոց լեզվի և գրականության հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Այսօր ես կներկայացնեմ հոկտեմբեր ամսվա աշխատանքներս: Մենք կատարել ենք «Գործնական քերականություն, Գործնական քերականություն»: Արեցինք նաև «Թարգմանչական աշխատանք , Թարգմանչական աշխատանք »: Կատարեցինք «Ստեղծագործական աշխատանք» ազատ թեմայով: Ընթերցեցինք «Հանս Քրիստիան Անդերսենի Ջրի կաթիլը»: Եվ ահա մենք սկսեցինք «Գրաբարյան օրեր թարգմանչական տոն մաս 1, Գրաբարյան օրեր թարգմանչական տոն մաս 2, Գրաբարյան օրեր թարգմանչական տոն մաս 3, Գրաբարյան օրեր թարգմանչական տոն մաս 4 և Ձայնագրություն»:

Posted in Ֆիզիկա 8

Ազատ անկում:Հավասարաչափ շարժում շրջանագծով:

1․ Ո՞ր շարժումն են անվանում ազատ անկում։

Մարմինների անկումը վակուումում, միայն Երկրի ձգողության ազդեցությամբ, կոչվում է ազատ անկում:

2․ Գրել և բացատրել ազատ անկման բանաձևը.

v=gt h=gt 2/2

3․ Ձևակերպել Գալիլեյի օրենքը

Բոլոր մարմինները երկրի ձգողության ազդեցությամբ ընկնում են նույն արագացմամբ։

4․ Ո՞ր շարժումն են անվանում   շրջանագծային հավասարաչափ շարժում:

Շրջագծային հավասարաչափ շարժման ժամանակ արագության թվային արժեքը չի փոփոխվում, սակայն ուղղությունը շարժման ընթացքում անընդհատ փոփոխվում է:

5․ Ինչ ուղղություն ունի արագությունը շրջանագծային հավասարաչափ շարժման դեպքում:

Մարմնի շաժման ակնթարթային արագության ուղղությունը համընկնում է այդ կետով շրջագծին տարված շոշափողին։

6․ Ի՞նչ է պտտման պարբերությունը:

Պտտման պարբերություն է կոչվում այն ժամանակամիջոցը, որի ընթացքում հավասարաչափ շարժվող մարմինը կատարում է մեկ լրիվ պտույտ։

7․ Ի՞նչ է պտտման հաճախությունը,և որո՞նք են նրանց միավորները:

Պտտման հաճախություն են անվանում այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է միավոր ժամանակամիջոցում մարմնի կատարած պտույտների թվին։
n=N/t

Posted in Հայոց լեզու, Գրականություն

Գրաբարյան օրեր ձայնագրություն

Հեծավ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ,

Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,

Եւ անցեալ որպէս զարծուի սրաթեւ ընդ գետն,

Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն`

Ընկեց ի մէջք օրիորդին ալանաց,

Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,

Արագ հասուցանելով ի բանակն իւր:

Posted in Русский язык

Перевод текста «Осень»

Осень − дама капризная и прихотливая. Совершенно невозможно предсказать ее настроение. То она балует приятным солнечным теплом, а то сердится проливными холодными дождями. Но во всей своей многогранности она прекрасна и неповторима. Ни одно время года не имеет такой контрастности, как осень. Яркая, красочная, живая, богатая − она не раз становилась объектом воспевания поэтов, прозаиков и художников. И не удивительно. Ведь осенняя палитра способна окрасить в самые невообразимые оттенки любое сочинение на тему «Осень». В памяти сразу всплывают образы Пушкинской, Шишкинской и Репинской осени. Поистине «Осенняя пора, очей очарованье»!

А чего стоит осенний лес с его приятным шуршаньем опавшей золотой листвы, органическими звуками фауны, летающими нитями серебра паутины и прочим. В этот период лес по-настоящему оживает. Каждый его житель, растение и насекомое усердно начинает готовиться к приходу холодов и зимнему сну, создавая своей живостью уникальное романтическое настроение с чуть заметной грустью раздумий. В такие моменты кажется, что время приобретает какой-то особенный, неспешный, ход, давая возможность еще немного задержаться в прекрасном мгновении.

Աշունը քմահաճ տիկին է։ Բոլորովին անհնար է կանխատեսել նրա տրամադրությունը։ Կամ նա շոյում է քեզ արևի հաճելի ջերմությամբ, կամ զայրանում է հորդառատ ցուրտ անձրևների վրա։ Բայց իր ողջ բազմակողմանիությամբ այն գեղեցիկ է և յուրօրինակ: Ոչ մի սեզոն չունի այնպիսի հակադրություն, ինչպիսին աշունն է։ Պայծառ, գունեղ, աշխույժ, հարուստ – այն մեկ անգամ չէ, որ դարձել է բանաստեղծների, արձակագիրների և արվեստագետների գովասանքի առարկան: Եվ զարմանալի չէ: Ի վերջո, աշնանային ներկապնակը կարող է գունավորել ցանկացած շարադրություն «Աշուն» թեմայով ամենաանպատկերացնելի երանգներով: Պուշկինի, Շիշկինի և Ռեպինի աշունների պատկերներն անմիջապես գալիս են մտքիս: Իսկապես «Աշնանային ժամանակ, աչք շոյող հմայք»:

Իսկ ի՞նչ արժե աշնանային անտառն իր տապալված ոսկե տերևների հաճելի խշշոցով, կենդանական աշխարհի օրգանական հնչյուններով, արծաթյա սարդոստայնի թռչող թելերով և այլն։ Այս ընթացքում անտառն իսկապես կենդանանում է։ Նրա յուրաքանչյուր բնակիչ, բույսեր և միջատներ ջանասիրաբար սկսում են պատրաստվել ցուրտ եղանակի և ձմեռային քնի գալուն՝ իրենց աշխույժությամբ ստեղծելով յուրահատուկ ռոմանտիկ տրամադրություն՝ արտացոլման մի փոքր նկատելի տխրությամբ: Նման պահերին թվում է, թե ժամանակը ինչ-որ առանձնահատուկ, անշտապ ընթացք է ստանում՝ հնարավորություն տալով մի փոքր երկար մնալ գեղեցիկ պահին։

Posted in Աշխարհագրություն

Ֆրանսիա

1. Բնութագրել Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը:

Ֆրանսիան գտնվում է արևմտյան Եվրոպայում: Այն Եվրոպայի և աշխարհի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում մեծ դերակատարում ունեցող երկիր է: Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում գտնվում է Եվրամիության մարմիններից երկուսը` Եվրախորհրդարանը և Եվրախորհուրդը: Ֆրանսիան նախագահական պետություն է: Այսինքն պետության գլխավորը նախագահն է:

2. Որո՞նք են ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները:

Հարմար տնտեսաաշխարհագրական դիրքը, մակերևույթի համեմատաբար հարթ բնույթը, բարենպաստ կլիմայական պայմանները և տարբեր բնական ռեսուրսների (հողային, ջրային, մետաղային) առկայությունը լավ նախադրյալներ են տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման համար:

3. Ի՞նչ դեր ունի Ֆրանսիան ժամանակակից աշխարհում և տարածաշրջանում:

Ֆրանսիան արտադրում է մի շարք բաներ, որոնք գրավում են մարդկանց ուշադրությունը: Այստեղ են արտադրվել ` կոնյակը, շամպայնը, պանիրը և այլն: Ֆրանսիայի շնորհիվ ենք մենք այդ ամենը համտեսել:

4. Ուրվագծային քարտեզի վրա նշել, Ֆրանսիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

5. Որոնք են Ֆրանսիայիում զբոսաշրջության և հանգստի կազմակերպման ռեսուրսները։

Posted in Հանրահաշիվ

Հանրահաշիվ տնային աշխատանք

1) Կրճատեք կոտորակը.

Ա. x+y/2
Բ. a+b/2a
Գ. m–n/2mn
Դ. 6ab/a–b
Ե. a–b/2a+b
Զ. 2x+y/x–y

2) Կրճատեք կոտորակը.

Ա. a–b
Բ. x+1
Գ. m–n/2
Դ. x/m–n
Ե. x–1/x+1
Զ. a–b/a+b
Է. n+m/n–m
Ը. p/p+1

Լրացուցիչ

3) Կրճատեք կոտորակը.

Ա. a–b/c+d
Բ. a+b/m+n
Գ. x/x+y
Դ. a
Ե. –mn²
Զ. a–b/y+x
Է.p/a–b
Ը. x-y/2y+2x

4) Կրճատեք կոտորակը.

Ա. ax-1

Բ. 4/6mn2

Գ. 1/3

Դ. 4y-x/4xy-x2y

Ե. n-3m/6m-2n

Զ. 16p2q3–24pq4/12pq3–8p6q2

Հավելյալ խնդիրներ
5)* Կրճատեք կոտորակները

Ա. 3-3n/m2-n2

Բ. 1-a2/1+a

Գ. x2-y3/x-y2

Դ. 2p-2+2/p2+1

Ե. a-4+4/a-4

Զ. 3x+6y+3y2/12y2-12x

Է. m-n2/n3-m2

Ը. 2p2-2q3/4q2-4p

Թ. 6a-6b2/3a2+b3

Ժ. x2-y3+y/x-y2

6) Քանի՞ եղանակով է կարելի դասավորել 1, 2, 3, 4 թվանշանները, որ առաջին տեղում
գրված նիշը հավասար չլինի 1-ի, երկրորդը հավասար չլինի 2-ի, երրորդը հավասար
չլինի 3-ի, իսկ չորրորդը հավասար չլինի 4-ի։

2143, 4321, 3142, 3421, 3421, 2431

7) Քանի՞ եղանակով է կարելի հինգ տարբեր տեսակի մրգերը տեղավորել երկու
տարբեր զամբյուղներում (զամբյուղներից մեկը կարող է լինել նաև դատարկ):

3

8) Կարենի գրքերը 300-ից շատ են և 360-ից քիչ, ընդ որում գրքերի 40%-ը վեպեր են, 1/11 -րդ մասը՝ բանաստեղծություններ: Քանի՞ գիրք ունի Կարենը:

Posted in Պատմություն

Պատմություն առաջադրանքներ

Նկարագրել Արևելյան Հայաստանի 19-րդ դարի սկզբին վարչաքաղաքական կացությունը

Հայաստանը 19-րդ դարի սկզբին բաժանվել էր երեք մասերի։Արևելյան Հայաստանը ընկնում էր պարսկական տերության տակ,Արևելյան Հայաստանը Օսմանյան կայսրության տակ,իսկ Լոռին փամբակը,Շամշադինը Արևելավրացական թագավորության տարածքում։Արևելյան Հայաստանի հիմնական խոշոր խանություններն էին Նախիջևանը,Երևանը,Ղարաբաղը և Գանձակը։Բայց ամենահզոր և ամենաազդեցիկ խանը դա Երևանի խանն էր Սարդարը։Երևանը խանությունը բաժանված էր 15 մահալի նույն ինքը գավառի։Երևանի քաղաքապետը դա Քալանթարն էր։Երևանը հաճախ նաև կառավարում էին հայ Մելիք-Աղամալյանները։Ղարաբաղի խանության կենտրոնը հինավուրց Շուշին էր։Այնտեղի մարդկանց մեծ մասը հայեր էին և բոլորը փորձում էին պահել մեր հինավուրց ավանդույթները։19-րդ դարի սկզբին Ռուսաստանը սկսեց իր վաղեմի ծրագիրը,որում նա ցանկանում էր գրավել Անդրկովկասյան տարածաշրջան այդ թվում Արևելյան Հայաստանը։Ռուսաստանը նաև օգտվում էր մեր ազատագրման ցանկությունից։1801 թվականին Արևելավրացական թագավորությունը մտավ Ռուսաստանի կազմի մեջ։Ռուսաստանը առանց կռվի վերցրեց նաև Լոռի,Փամբակ,Շամշադին,Իջևան գավառները։ԵՒ այդպես սկսեց Ռուսաստանի շարժումը դեպի իր վաղեմի ծրագիրը։


1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի նախադրյալները, ընթացքը , ավարտը, արդյունքները

Համոզվելով,որ առանց կռվի Ռուսաստանը չէր կարող գրավել Անդրկովկասի մնացած մասը նա պատերազմ սկսեց Պարսկաստանի դեմ։ Ռուսները նույն թվականին այսինքն 1804 թվականի մայիսին գրավեցին Գանձակը,իսկ դրանից հետո պարսիկների ամենահզոր հենակետը Երեւանի բերդը։Սակայն գրավելուց հետո դիմադրության և նահանջեցին դեպի Վրաստան։1805 թվականին ռուսական զորքը սկսեց գործել Շիրակի գավառում և գրավեց Շիրակը։ Ղարաբաղի խանը հասկացավ,որ անհնար է դիմադրել Ռուսական զորքին,առանց կռվի Ղարաբաղը հանձնեց Ռուսաստանին։Ռուսական հզոր զորքը 1808 թվականի Սեպտեմբերին երկրորդ անգամ արշավեց Երևան,բայց չկարողացավ գրավել պարսիկների փայլուն դիմադրության շնորհիվ։1812 թվականի Նապոլեոնը արշավեց Ռուսաստան։Դրանից օգտվեցին պարսիկները և սկսեցին արշավանքը դեպի Ռուսաստան։ Ռուսաստանը նախ ջախջախեց Նապոլեոնի զորքին, և միայն դրանից հետո Արցախում,Մեղրիում և այլ վայրերում տեղի ունեցած մարտերը հաջողություն բերեցին Ռուսաստանին։ Այսպիսով Ռուսաստանը Երևան արշավանքի ժամանակ ջախջախեց գահաժառանգ Աբաս-Միրզանի զորքին։

Posted in Հայոց լեզու, Գրականություն

Գրաբարյան օրեր թարգմանչական տոն

Հեծավ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ,

Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,

Եւ անցեալ որպէս զարծուի սրաթեւ ընդ գետն,

Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն`

Ընկեց ի մէջք օրիորդին ալանաց,

Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,

Արագ հասուցանելով ի բանակն իւր:

Կարդա այսպես.

սեաւն — սյավն

հանեալ — հանյալ

ձգեալ — ձգյալ

զարծուի — զարծվի

ցաւեցոյց — ցավեցույց

 զմեջք — ըզմեջք

 իւր — յուր

Նկատեցի՞ր` ինչպես է կարդացվում ու — ն ձայնավորից առաջ:

Բառարան

արի արքայն Արտաշէս — Արտաշես արի արքան, արի Արտաշես արքան

ի սեաւն գեղեցիկ — գեղեցիկ սևը (սև ձին)

հանեալ — հանելով, հանած, հանել(է)

ձգեալ — գցել

զարծուի սրաթեւ — սրաթև արծիվ

ընկեց — գցեց

ի մէջք օրիորդին ալանաց — ալանաց օրիորդի մեջքը

զմէջք օրիորդին ալանաց — ալանաց օրիորդի մեջքը

հասուցանելով — հասցնելով

ի բանակն իւր — իր բանակը

Հարցեր և առաջադրանքներ

1. Անցեալ բառը ինքդ բացատրիր:

Անցեալ

ածական 
    1. Վախճանած, մեռած։
    2. Վիժած, անցուցած։

2. Ի՞նչ բառով է արտահայտված արի բառի իմաստը նախորդ հատվածներում:

Նախորդ հատվածներում «արի» բառը արտահայտված է «քաջ» իմաստով:

3. Դո՛ւրս գրիր պատկերավոր բառակապակցությունները:

Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,

Եւ անցեալ որպէս զարծուի սրաթեւ ընդ գետն,

Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն`

4. Ոսկէօղ շիկափոկ պարանն բառակապակցությունը Խորենացին բացատրում է այսպես (հատվածն ուսուցչի օգնությամբ փոխադրիր).

5. Քանզի պատուեալ է առ Ալանս մորթ կարմիր` լայքա շատ եւ ոսկի բազում տուեալ ի վարձանս` առնու զտիկին օրիորդն Սաթինիկ: Այս է ոսկէօղ շիկափոկ պարանն:

6. Գտիր կրկնվող բառերն ու բառակապակցությունները և փորձիր բացատրել դրանց գործածությունը:

Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,

Եւ անցեալ որպէս զարծուի սրաթեւ ընդ գետն,

Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն`

Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,

7. Ըստ այս հատվածի պատմիր Արտաշես արքայի մասին:

Բարձրաձայն կարդա ստեղծագործությունն այնպես, որ երևա`

ա) Արտաշեսի արարքն հերոսական է.

բ) գեղեցիկ, սովորական արաք է.

գ) վատ արարք է:

Posted in Հայոց լեզու, Գրականություն

Գրաբարյան օրեր թարգմանչական տոն

Եւ լուեալ Արտաշիսի զայսպիսի իմաստութեան բանս` գնաց յեզր գետոյն. Եւ տեսեալ զկոյսն գեղեցիկ, եւ լուեալ ի նմանէ բանս իմաստութեան` ցանկացաւ կուսին: Եւ կոչեցեալ զդայեակն իւր զՍմբատ` յայտնէ նմա զկամս սրտի իւրոյ, առնուլ զօրիորդն Ալանաց ի կնութիւն իւր, եւ դաշինս եւ ուխտս հաստատել ընդ ազգի քաջացն, եւ զպատանին արձակել ի խաղաղութիւն: Եւ հաճոյ թուեցեալ Սմբատայ, յղէ առ արքայն Ալանաց` տալ զտիկին օրիորդն Ալանաց զՍաթենիկ ի կնութիւն Արտաշիսի: Եւ ասէ արքայն Ալանաց.

Եւ ուստի՞ տացէ քաջն Արտաշէս

Հազարս ի հազարաց եւ բիւրս ի բիւրուց

Ընդ քաջազգւոյ կոյս օրիորդիս ալանաց:

Կարդա այսպես.

զկամս — ըզկամըս

զտիկին — ըզտիկին

զՍմբատ — ըզՍմբատ

զՍաթենիկ — ըզՍաթենիկ

լուեալ — լվյալ

իմաստութեան — իմաստության

տեսեալ — տեսյալ

կոչեցեալ — կոչեցյալ

զդայեակն — ըզդայյակն

թուեցեալ — թվեցյալ

յեզր — հեզր

յայտնէ — հայտնե

յղէ — հղե

գետոյն — գետույն

զկոյսն — ըզկույսըն

բիւրս — բյուրս

բիւրուց — բյուրուց

ի կնութիւն — ի կնություն

ի խաղաղութիւն — ի խաղաղություն

իւր — յուր

իւրոյ — յուրո

քաջազգւոյ — քաջազգվո

Բառարան

ուստի՞ — որտեղի՞ց

տացէ — տա, կտա, պիտի տա, տալու է (ո՞րը կընտրես այս նախադասությունը փոխադրելիս)

ի բիւրուց — բյուրերից (տասը հազարներից)

ընդ քաջազգւոյ կույս օրիորդիս ալանաց — ալանաց քաջազգի կույս օրիորդի փոխարեն

Աշխարհաբար

Արտաշեսն այս իմաստուն խոսքերը լսելով` գնաց գետի ափը և տեսնելով գեղեցիկ կույսին ու լսելով նրանցից իմաստուն խոսքեր ` նրան ցանկացավ: Կանչում է իր դայակը Սմբատին, բաց է անում իր սրտի փափագը` կին առնել ալանների օրիորդին,դաշինք և ուխտ դնել քաջերի ազգի հետ և պատանուն խաղաղությամբ արձակել: Սմբատը հավանություն է տալիս և մարդ է ուղարկում ալանների թագավորի մոտ, որ ալանների արքայազն օրիորդ տիկին Սաթենիկին կնության տա Արտաշեսին: Ալանների թագավորն ասում է . . .

Հարցեր և առաջադրանքներ

1. Ալանաց արքայի խոսքն ինքդ աշխարհաբար դարձրու:

Եւ ուստի՞ տացէ քաջն Արտաշէս

Հազարս ի հազարաց եւ բիւրս ի բիւրուց

Ընդ քաջազգւոյ կոյս օրիորդիս ալանաց:

Եվ որտեղի՞ց պիտի տա քաջ Արտաշեսը

Հազար հազարներ ու բյուր բյուրեր

Ալանների քաջազգի կույս օրիորդի փոխարեն։

2. Գրավոր պատմիր, թե ինչ պատասխանեց ալանաց արքան` առանց գործածելու հազար և բյուր բառերը:

Ես կարծում եմ, որ ալանաց արքան պատրաստ էր տալ ամեն ինչ բացի օրիորդից:

3. Ըստ քեզ, ալանաց արքան Արտաշեսին մերժեց, թե չէ:

Իմ կարծիքով նա մերժեց Արտաշեսին:

4. Ալանաց արքայի մասին գրավոր պատմիր ըստ այս հատվածի:

Ըստ հատվածի նա չէր ուզում իր օրիորդին կնության տալ և ամեն ինչ կաներ միայն, թե օրիորդը մնար իր մոտ:

5. Մի քանի ձևով բարձրաձայն կարդա արքայի պատասխանը: Թող ընկերներդ որոշեն, թե ինչ է արտահայտում քո ընթերցանությունը:

Posted in Հայոց լեզու, Գրականություն

Գրաբարյան օրեր թարգմանչական տոն

Քե՛զ ասեմ, այր քաջ Արտաշէս,

Որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց,

Ե՛կ հաւանեա՛ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց`

Տալ զպատանիդ.

Զի վասն միոյ քինու ոչ է օրեն դիւցազանց`

Զայլոց դիւցազանց զարմից

Բառնալ զկենդանութիւն

Կամ ծառայեցուցանելով

Ի ստրկաց կարգի պահել

Եւ թշնամութիւն յաւիտենական

Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել:

Կարդա այսպես

յաղթեցեր — հաղթեցեր

հաւանեաց — հավանյաց

աչագեղոյ — աչագեղո

զպատանիդ — ըզպատանիդ

զկենդանութիւն — ըզկենդանություն

միոյ — միո

դիւցազանց — դյուցազանց

յաւիտենական — հավիտենական

Բառարան

յաղթեցեր — հաղթեցիր

հաւանեաց — հավանիր

անսա — հավատա

բանից — խոսքերի (ն)

աչագեղոյ դստերս ալանաց — իմ` ալանաց աչագեղո դստեր

զպատանիդ — այդ պատանուն

զի — թե, որովհետև, քանի որ, քանզի

վասն — մասին, պատճառով, համար

միոյ քինու — մի քենի

դիւցազանց — դյուցազունների, դյուցազուններին

օրէն — օրենք, կարգ

զարմ — ցեղ, տոհմ, զավակ

զայլոց դիւցազանց զարմից — այլ դյուցազունների զարմից

բառնամ — վերցնել, տանել

բառնալ զկենդանութիւն — սպանել

ծառայեցուցանել — ծառայեցնել

ի ստրկաց կարգի — ստրուկների կարգում

թշնամութիւն յավիտենական — հավիտենական թշնամություն

ի մէջ երկոցունց ազգաց քաջաց — երկու քաջ ազգերի մեջ

Հարցեր և առաջադրանքներ

Նկատեցի՞ր, թե ինչպես է կարդացվում բառասկզբի յ տառը (հիշիր նաև յերկրի, յաշխարհս, յանձն, յափն բառաձևերը):

Այո

Հատվածն աշխարհաբար դարձրու:

Քեզ ասեմ, քաջ Արտաշես

Որ հաղթեցիր քաջ ալաններին

Արի հավանիր իմ` ալանաց աչագեղո դստեր

Տուր այդ պատանուն

Քանզի համար մի քենի դյուցազուններին

Այլ դյուցազունների զարմից մի սպանի, փոխարենը

Կամ ծառայեցրու

Կամ էլ ստրուկների կարգում պահիր

Եվ վերջ տուր հավիտենական թշնամությունը

Երկու քաջ ազգերի մեջ:

Այս հատվածն ավելի շատ Արտաշեսի՞, թե՞ Սաթենիկի մասին է: (Փաստարկված խոսիր: )

Իմ կարծիքով Սաթենիկի, որը իր խոսքն էր ուղղում Արտաշեսի բանակին և փորձում է օգնել իր եղբորը:

Քո կարծիքով, Սաթենիկի համար եղբորն օգնե՞լն էր միայն կարևոր, թե՞ էլի մի բան:

Տվյալ հատվածում ոչ, որովհետև բացի իր եղբորը օգնելուց նա ցանկանում էր սիրո միջոցով փրկել իրավիճակը:

Դուրս գրիր Սաթենիկի խելացիությունն արտահայտող տողերը:

Ե՛կ հաւանեա՛ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց`

Տալ զպատանիդ.

Զի վասն միոյ քինու ոչ է օրեն դիւցազանց`

Զայլոց դիւցազանց զարմից

Բառնալ զկենդանութիւն

Կամ ծառայեցուցանելով

Ի ստրկաց կարգի պահել

Եւ թշնամութիւն յաւիտենական

Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել:

Ըստ այս հատվածի, բնավորության ի՞նչ ուրիշ գիծ կարող ես վերագրել Սաթենիկին:

Որ նա բացի իր խիզախությունից ուներ նաև շատ բարի սիրտ և խաղաղություն էր ցանկանում:

Փորձիր նկարագրել Սաթենիկին:

Շատ գեղեցիկ, խելացի, բանիմաց և խիզախ

Գրավոր բնութագրիր Սաթենիկին:

Շատ գեղեցիկ, խելացի, բանիմաց և խիզախ

Դուրս գրիր պատկերավոր բառակապակցությունները:

Ե՛կ հաւանեա՛ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց`

Տալ զպատանիդ.

Զի վասն միոյ քինու ոչ է օրեն դիւցազանց`

Զայլոց դիւցազանց զարմից

Բարձրաձայն կարդա հատվածն այնպես,, որ երևա`

ա) Սաթենիկը հավատում է իր խոսքի ուժին

բ) Սաթենիկը շատ է ուզում օգնել եղբորը, բայց վախենում է` չկարողանա:

Posted in Հայոց լեզու, Գրականություն

Գրաբարյան օրեր թարգմանչական տոն

Զայսու ժամանակ միաբանեալ Ալանք լեռնականօքն ամենայնիւ, յինքեանս արկանելով եւ զկէս Վրաց աշխարհին` մեծաւ ամբոխիւ տարածեալ ընդ աշխարհս մեր: Ժողովէ եւ Արտաշէս զիւրոց զօրացն բազմութիւն, եւ լինի պատերազմ ի մէջ երկոցունց ազգացն քաջաց եւ աղեղնաւորաց: Սակաւ ինչ տեղի տայ ազգն Ալանաց, եւ գնացեալ անցանէ ընդ գետն մեծ Կուր, եւ բանակի առ եզերբ գետոյն ի հիւսիսոյ եւ հասեալ Արտաշէս բանակի ի հարաւոյ, եւ գետն ընդ մէջ նոցա:

Բայց քանզի զորդի Ալանաց արքային ձերբակալ արարեալ զօրացն Հայոց ածեն առ Արտաշէս` զխաղաղութիւն խնդրէր արքայն Ալանաց, տալ Արտաշիսի զի՛նչ եւ խնդրեսցէ. եւ երդմունս եւ դաշինս ասէր հաստատել մշտնջենաւորս, որպէս զի մի՛ եւս մանկունք Ալանաց ասպատակաւ հինից ելցեն յաշխարհս Հայոց: Եւ չառնուլ յանձն Արտաշիսի առ ի տալ զպատանին` գայ քոյր պատանւոյն յափն գետոյն ի դարաւանդ մեծ, եւ ի ձեռն թարգմանաց ձայնէ ի բանակն Արտաշիսի:

Կարդա այսպես.

երդմունս — երդմունըս

յաշխարհս — հաշխարհըս

յանձն — հանձն

յափն — հափըն

յինքեանս — հինքյանս

միաբանեալ — միաբանյալ

տարածեալ — տարածյալ

գնացեալ — գնացյալ

հասեալ — հասյալ

արարեալ — արարյալ

զիւրոց — զյուրոց

բազմութիւն — բազմություն

զխաղաղութիւն — ըզխաղաղություն

գետոյն — գետույն

քոյր — քույր

պատանւոյն — պատանվույն

տեղի տայ — տեղի տա

ի հիւսիսոյ — ի հյուսիսո

ի հարաւոյ — ի հարավո

Աշխարհաբար

Այս ժամանակ ալանները, բոլոր լեռնականների հետ միաբանվելով, Վրաց աշխարհի կեսն էլ իրենց կողմը ձգելով, մեծ բազմությամբ գալիս սփռվում են մեր աշխարհում: Արտաշեսն էլ ժողովում է իր զորքերի բազմությունը, և տեղի է ունենում պատերազմ երկու քաջ և աղեղնավոր ազգերի միջև: Ալանների ազգը փոքր — ինչ հետ է նահանջում և մեծ Կուր գետն անցնելով` բանակ է դնում գետի ափին` հյուսիսայինն կողմից. Արտաշեսն էլ գալով բանակում է գետի հարավային կողմում. գետը բաժանում է երկուսին:

Բայց որովհետև հայոց զորքերն ալանների թագավորի որդուն բռնում Արտաշեսի մոտ են բերում, ալանների թագավորը հաշտություն է խնդրում` խոստանալով տալ Արտաշեսին` ինչ որ ուզի, առաջարկում էր նաև երդումով դաշինք անել, որ ալանների երիտասարդներն այնուհետև չասպատակեն Հայոց աշխարհը: Երբ Արտաշեսը չի համաձայնում պատանուն հետ տալ, պատանու քույրը (Սաթենիկը) գալիս է գետի ափը, մի բարձրավանդակ և թարգմանների միջոցով ձայն է տալիս (խոսքն ուղղում է) Արտաշեսի բանակին:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Հատվածը բարձրաձայն կարդա գրաբար և աշխարահաբար:

2. Այս բառերն ու բառաձևերը գտիր և դուրս գրիր գրաբար հատվածից.

ժողովում է, լինում է, տեղի է տալիս (նահանջում է), անցնում է, բանակում է (բանակ է դնում), գալիս է, ձայնում է (ձայն է տալիս), այս ժամանակ, պատանու քույրը, գետի ափը, Արտաշեսի բանակը, գնալով, հասնելով, միաբանվելով,բոլոր լեռնականների հետ միաբանվելով, ձերբակալելով, մեծ բազմությամբ, երկու քաջ և աղեղնավոր ազգերի միջև, Ալանների արքայի որդուն, գետը նրանց միջև, երդումներ և դաշինք, ալանների երիտասարդները:

Սակաւ ինչ տեղի տայ ազգն Ալանաց, եւ գնացեալ անցանէ ընդ գետն մեծ Կուր, եւ բանակի առ եզերբ գետոյն ի հիւսիսոյ եւ հասեալ Արտաշէս բանակի ի հարաւոյ, եւ գետն ընդ մէջ նոցա:Եւ չառնուլ յանձն Արտաշիսի առ ի տալ զպատանին` գայ քոյր պատանւոյն յափն գետոյն ի դարաւանդ մեծ, եւ ի ձեռն թարգմանաց ձայնէ ի բանակն Արտաշիսի:

Եւ չառնուլ յանձն Արտաշիսի առ ի տալ զպատանին` գայ քոյր պատանւոյն յափն գետոյն ի դարաւանդ մեծ, եւ ի ձեռն թարգմանաց ձայնէ ի բանակն Արտաշիսի:

3․ Գրիր այս բառերի նույնանիշները (նույն իմաստն ունեցող բառեր).

Վրաց աշխարհ, Հայոց աշխարհ:

Աշխարհ վրաց, Աշխարհ հայոց

4․ Ի՞նչ վերաբերմունք ունի հեղինակն ալանների նկատմամբ (գրի՛ր և պատճառաբանի՛ր):

Հեղինակ վատ վերաբերմունք ունի ալանների նկատմամբ: Այստեղ գրված է, որ ալանները հարձակվում էին հայերի վրա։ Սակայն հայերը նրանց դիմադրում էին և նույնիսկ գերիներ էին տանում:

5․ Ի՞նչ իմացար Արտաշեսի և Սաթենիկի մասին:

Posted in Պատմություն

Պատմություն առաջադրանքներ

  • Սահմանել հեղափոխություն հասկացությունը

Հեղափոխությունը քաղաքական երևույթ է,որի շնորհիվ պատմական կարճ ժամանակահատվածում հասարակության մեջ կատարվում են արմատական փոփոխություններ։

  • Անգլիական բուրժուական հեղափոխություն, գրավոր ներկայացրու Օլիվեր Կրոմվելին, անգլիական հեղափոխությունում նրա դերը

Քանի որ Չարլզ 1-ը հաշվի չէր նստում իր խորհրդարանի հետ,ինչպես կարգն է։ Նա ցրեց խորհրդարանը, բայց հետո հասկացավ, որ նա անկարող է առանց այդ խորհրդարանի, քանի որ հարկատուները հրաժարվում էին վճարել իրենց մուծումները, և գանձարանը դատարկվում էր։ Դրանից հետո Չարլզ 1 1640 թվականին հրավիրեց խորհրդարան։ Խորհրդարանը գործեց 1640-ից մինչև 1653 թվականը և դա հայտնի Երկարատև խորհրդարան անունով։ Եվ դրանից հետո կատարվել բարենորոգումներ գանձարանը լցվեց և այլն։ Այդպես կսվեց Անգլիական հեղափոխությունը որը տևեց մինչև 1660 թվական։ Դրանից հետո Չարլզ 1-ինը գնաց Լոնդոն և հայտարարեց պատերազմ։ Հեղափոխականները հավաքեց բանակ Օլիվեր Կրոմվելի գլխավորությամբ։

Posted in Русский язык

Чтение и перевод текста «Осень»

Природа лучший автор и поэтому осень − это шедевр, сотканный из звуков, красок, запахов и ощущений уходящей красоты. Звучание осени всегда особенное, разное и ни с чем не сравнимое. Это самая прекрасная и щедрая пора, дающая нам богатый урожай и незабываемые воспоминания о теплых днях бабьего лета, приятных прогулках по «золотым» аллеям парка, первых густых и свежих дождях и т. д. Осень никого не оставляет равнодушной, затрагивая в душе самые тонкие ее струнки.

Она − лучшая муза, вдохновляющая на созидание. Хотите написать сочинение на тему «Осень»? Просто выйдете на прогулку, пройдитесь по пестрому лиственному ковру, прошуршите опавшей листвой, закройте глаза и вслушайтесь в звуки осени, вдохните всей грудью ее ароматы, чистый и прозрачный воздух. И она щедро наполнит вашу душу и мысли глубиной, мудростью и умиротворением. Осень величественна, как сама королева!

Բնությունը լավ հեղինակ է և այդ պատճառով աշունը գլուխգործոց է, հնչյուններից հյուսված, գույներ, հոտերի և անհետացող գեղեցկության սենսացիաներ: Աշնան հնչողությունը միշտ յուրահատուկ է, տարբեր է և ոչ մի բանի հետ չի համեմատվի: Դա ամենահրաշալի և մեծահոգի ժամանակն է, տալիս մեզ հարուստ բերքեր և անմոռանալի հիշողություններ ամառվա տաք օրերի մասին, հաճելի զբոսանքներ այգու «ոսկե» ծառուղիներով, առաջին թանձր և թարմ անձրևները և այլն: Աշունը ոչ ոքի անտարբեր չի թողնում, շոշափելով հոգու ամենանուրբ լարերը:

Նա ստեղծագործական ոգեշնչող լավագույն մուսան է։ Ցանկանու՞մ եք շարադրություն գրել «Աշուն» թեմայով: Պարզապես դուրս եկեք զբոսնելու, քայլեք տերևների գույնզգույն գորգի վրայով, խշխշացրեք ընկած տերևներով, փակեք ձեր աչքերը և լսեք աշնան ձայները, շնչեք ամբողջ կրծքով նրա բուրմունքները, մաքուր և թափանցիկ օդը: Եվ այն մեծահոգաբար կլցնի ձեր հոգին և մտքերը խորությամբ, իմաստությամբ և խաղաղությամբ: Աշունը նույնքան հոյակապ է, որքան ինքը՝ թագուհին:

Posted in Երկրաչափություն

Երկրաչափություն հավելյալ խնդիրներ

15) Ապացուցեք, որ եթե շեղանկյան մի անկյունը ուղիղ է, ապա այդ շեղանկյունը քառակուսի է:

16) Քառակուսի՞ է արդյոք քառանկյունը, եթե նրա անկյունագծերը՝

ա) հավասար են և փոխուղղահայաց,

բ) փոխուղղահայաց են և ունեն ընդհանուր միջնակետ,

գ) հավասար են, փոխուղղահայաց են և ունեն ընդհանուր միջնակետ:

17) Ուղղանկյուն եռանկյան ուղիղ անկյան կիսորդի և ներքնաձիգի հատման կետով տարված են էջերին զուգահեռ ուղիղներ: Ապացուցեք, որ առաջացած քառանկյունը քառակուսի է:

Այն ունի հավասար կողմեր, և բոլոր կողմերը 90o են։

Posted in Երկրաչափություն

Երկրաչափություն տնային աշխատանք

7)Ապացուցեք, որ այն զուգահեռագիծը, որի անկյուններից մեկը ուղիղ է, ուղղանկյուն է:

8)Ապացուցեք, որ եթե քառանկյան բոլոր անկյունները ուղիղ են, ապա քառանկյունը ուղղանկյուն է:

9)Ապացուցեք, որ եթե զուգահեռագծի բոլոր անկյունները հավասար են, ապա այն ուղղանկյուն է:

10)ABCD ուղղանկյան անկյունագծերը հատվում են O կետում, E-ն AB կողմի միջնակետն է, <BAC=500: Գտեք <AOE-ն:

11) Ուղղանկյան անկյունագծերի հատման կետի հեռավորությունը մեծ կողմից 4սմ է, իսկ փոքր կողմից՝ 6սմ: Գտեք ուղղանկյան պարագիծը:

4+4+6+6=20սմ
20*2=40սմ

12) Գտեք ABCD շեղանկյան պարագիծը, եթե <B=600, AC=10,5սմ:

13) Գտեք այն անկյունները, որոնք կազմում են շեղանկյան անկյունագծերը նրա կողմի հետ, եթե հայտնի է, որ շեղանկյան անկյուններից մեկը 450 է:

14) Շեղանկյան գագաթներից մեկով նրա հանդիպակաց անկյունը կազմող կողմերին տարված ուղղահայացները կազմում են 300-ի անկյուն, ընդ որում՝ դրանցից յուրաքանչյուրի երկարությունը 5 սմ է: Գտեք շեղանկյան կողմը: