Posted in ճամբար

Արցախյան շուլուղներ (կատակներ)

Ես Ասյա Բեկլարյանն եմ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ծնունդով արցախցի եմ, շատ եմ սիրում իմ հայրենի բարբառը, տանը մենք խոսում ենք մեր բարբառով։ Տատիկիցս լսել եմ շատ պատմություններ, կատակներ մեր բարբառով, մի քանիսը գրի եմ առել և այժմ կկարդամ ձեզ համար և կփոխադրեմ գրական հայերեն։


Մին
 մարթ Ռուսաստանա զանգ ա տամ կընգանը ասում.
-Հունց ը՞ք, հունց չը՞ք, խօխէքը հունց ը՞ն, մէր կատուն հունց ա՞:
-Կատուն ստակալ ա,-ասում ա կընէգը:
-Վաաա, պա տի պէնը գիրթումը կասի՞ն, լըհա ըսիր` էնա կըտրումը նստած լի: Պա իմ մար հունց ա՞:
-Էն ա կըտրումը նստած:

ԷՇ-ԷՇ ԽՕՍԵԼԸ
Էրկու էշ ծըմակավը քյինըմ ըն, մինը ասըմ ա.
-Էշ ախպէր, էս աշխարքըս հիբ ա դյուզօթուն ընգըլական, մէր սյասը ասլանէն սյասան պէցյուր, մունք դըրանա բօյավ, պիցյըրվէննը, մունք դըրանա ըշխըդէվուր, ամմա ինքյըն ա ծըմակէն թաքավէրը:
Էտ դյարումըտ ասլանը ըռըչնէրան տյուս ա կյամ, թա.
-Հը՞, ա ախմախնէր, էտ հինչ ը՞ք քըսի-փըսի անում:
Էշէրը լյուզվա կըտրվում ըն, չօքում, մին թահրավ կըմկըմամ.
-Հէչ, թաքավէրըն ապրած կէնա, լիհա ինդի էշ-էշ խուսէլավ քինյամ ընք լի:

ԾԷՆԸՏ ԿԸՏՐԱԾ

Մըհէտ մի շուլուղչի մարտակէրտցի մարթ քյինամ ա, վար մազէրը կըտրէ: Էս դալլաքըն էլ սիրում ար գօրծէն վախտը յէրք ասէ: Էս մարթը նըստում ա դալլաքէն ռաչին: Դալլաքը հըրցընում ա.
— Մազէրըտ հունց կըտրէ՞մ:
Էտ մարթըն ասում ա.
— Ծէնըտ կըտրած:

Արցախի բարբառի փոխադրումը գրական հայերեն

Մի մարդ Ռուսաստանից զանգում է կնոջը ու ասում․
— Ինչպե՞ս եք, երեխաները ինչպե՞ս են, մեր կատուն ինչպե՞ս է։
— Կատուն սատկել է, — ասաց կինը։
— Վաա՜յ, բա նման բանը միանգամից կասե՞ն, գոնե ասեիր տանիքին նստած է։ Բա մայրս ինչպե՞ս է։
— Տանիքին նստած է։

ԷՇ-ԷՇ ԽՈՍԵԼԸ

Երկու ավանակ անտառում ման էին գալիս և մեկը ասում է․
— Ավանակ եղբայր, այս աշխարհում ե՞րբ է արդարություն տիրելու, մեր ձայնը առյուծի ձայնից բարձր, մենք նրանից ավելի բարձրահասակ, երկարոտն, մենք նրանից աշխատասեր ենք, ու ասում է` ինքն է անտառի թագավորը։
Այդ պահին առյուծը նրանց առջև է դուրս գալիս, ասում․
— Հըն, այ հիմարներ, ի՞նչ էք բամբասում։
Ավանակները ձայները կտրում են, չոքում ու սկսում մի կերպ կմկմալ․
— Ոչինչ, թագավորն ապրած կենա, ուղղակի էշ-էշ խոսելով գնում ենք։

Ձայնը կտրած

Մի անգամ կատակասեր մարտակերտցին գնում է մազերը կտրելու։ Այս վարսավիրն էլ սիրում է աշխատանքի ժամանակ երգել։ Այս մարդը նստում է վարսավիրի առջև։ Վարսավիրը հարցնում է․
— Մազերդ ինպե՞ս կտրեմ։
Մարդն էլ ասում է․
— Ձայնդ կտրած։

Leave a comment